Մամուլի տեսություն 06-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96528-Մամուլի_տեսություն_06_08_2018
Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասն այն պայմաններում այսօրվանից վերադառնալու է մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցող պայմաններին, երբ դրանց դիմակայելու միջոցներն ու մեթոդներն արդեն երկար ժամանակ է ինչ քննարկվել են պատասխանատուների ու փորձագետների կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2018 08:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 06-08-2018

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասն այն պայմաններում այսօրվանից վերադառնալու է մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցող պայմաններին, երբ դրանց դիմակայելու միջոցներն ու մեթոդներն արդեն երկար ժամանակ է ինչ քննարկվել են պատասխանատուների ու փորձագետների կողմից:

Խոռասան

ԱՄՆ-ի պատժամիջոցների մետաղադրամի մյուս երեսը

 

Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների մի մասն այն պայմաններում այսօրվանից վերադառնալու է մինչև ՀԳՀԾ-ն գոյություն ունեցող պայմաններին, երբ դրանց դիմակայելու միջոցներն ու մեթոդներն արդեն երկար ժամանակ է ինչ քննարկվել են պատասխանատուների ու փորձագետների կողմից: Այս դեպքում ուշագրավ կետը, որի շնորհիվ կարելի է այլ դիտանկյունից նայել այս պատժամիջոցներին դրանց պատճառով Իրանի համար ստեղծվող առիթներն են: ԱՄՆ-ի Կոնգրեսի ուսումնասիրությունների կենտրոնը 2018 թվականի մայիսի 11-ին՝ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման մասին Թրամփի հայտարարությունից երեք օր անց անդրադարձ կատարեց այն հնարքներին, որոնց օգնությամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները վերականգնվելուց հետո Իրանը կարող է դիմակայել դրանց: Այդ զեկույցի հեղինակ և Միջին Արևելքի հարցերի փորձագետ Քեզ Քաթզմանի համոզմամբ պատժամիջոցների վերականգնումը նոր առիթներ է ստեղծելու Իրանի տնտեսության համար, որոնց օպտիմալ շահագործման ենթարկվելով ԻԻՀ-ն կարող է վերակառուցել իր տնտեսությունը և առաջանալ դիմադրողական տնտեսության ուղղությամբ, հետևաբար այս դեպքում ԱՄՆ-ի պատժամիջոցները կարող են Իրանի տնտեսության համար պոտենցիալ շահ պարունակել: Իրանի տնտեսության համար տնտեսական պատժամիջոցների պոտենցիալ շահերից կարող են լինել.

Ա) Ոչ-նավթային արտահանումների ծավալի մեծացումը

Այս զեկույցի համաձայն ոչ-նավթային արտահանումներն այս պահին ապահովում են ապրանքի ու ծառայությունների ներկրման համար անհրաժեշտ եկամտի շուրջ երկու երրորդը: Պատժամիջոցների վերականգնմամբ նավթային արտահանման ֆինանսական աղբյուրները կրճատվելու և Իրանի կառավարության եկամուտը շուրջ 22 տոկոս հավելում կկրի:

Բ) Նավթամթերքի և գազային կոնդենսատների վաճառքի հավելումը

Զեկույցը վկայում է, որ Իրանը մեծացրել է նավթամթերքի, այդ թվում պետրոքիմիական արտադրանքների ու գազային կոնդենսատների վաճառքի ծավալները:

Գ) Ներկրումների փոխարինման և ազգային արտադրության հովանավորման քաղաքականություն

Այս զեկույցի ընդգծմամբ որոշ իրանցի արտադրողներ որպես ներկրումների համար այլընտրանք մեծացրել են որոշ ապրանքների արտադրության ծավալները:

Դ) Սեփականաշնորհումը և կիսապետական կառույցների մուտքը տնտեսություն

Ե) Էլիտար ապրանքների, այդ թվում ավտոների ու բջջային հեռախոսների ներկրման սահմանափակում

Զ) Պետական սուբսիդների վճարման համակարգի փոփոխում

Պատժամիջոցների  պայմաններն անկասկած ցանկալի չեն և մեր տնտեսության համար մարտահրավեր են առաջացնելու, բայց պարզ է, որ եթե չօգտվենք պատժամիջոցների մեջ  գոյություն ունեցող թեկուզ չնչին առիթներից, դրանց ազդեցությունը կրկնապատիկ կլինի:

 

Ջոմհուրի Էսլամի

Արաբական ՆԱՏՕ-ի խամաճկախաղի վաղաժամ վախճանը

 

Պարսից ծոցի արաբական երկրների և Եգիպտոսի ու Հորդանանի մասնակցությամբ զինվորական ու անվտանգության կոալիցիա ստեղծելու համար ԱՄՆ-ի վաճառական նախագահ Դոնալդ Թրամփի որոշման հանդեպ արաբ ու ամերիկացի որոշ պաշտոնատարների արձագանքը պատճառ դարձավ, որ վերջին օրերին ԶԼՄ-ներն անդրադառնան այս հարցին: Հիշյալ ԶԼՄ-ների ընդգծմամբ ԱՄՆ նախագահը նպատակ ունի այս միջոցով կանխել տարածաշրջանում Իրանի ներազդեության ընդլայնումը և դրան զուգահեռ արաբներին կթելով նրանց նավթային եկամուտը հատկացնել ԱՄՆ-ից սպառազինական գնումներին:  

Իրանի դեմ ենթադրյալ կոալիցիա առաջացնելու ԱՄՆ-ի նախագծի ճամբին որոշ արգելքներ գոյություն ունեն: Թրամփն այն պայմաններում է ցանկանում Սիոնիստական ռեժիմի փոխարեն Իրանին ներկայացնել որպես արաբական երկրների ընդհանուր թշնամին, երբ բացառությամբ մեկ-երկու արաբական պետությունների մնացյալ արաբական երկրները բարիացակամ կարծիք ունեն Իրանի հանդեպ:
Արաբական ՆԱՏՕ-ն ինչ նպատակ ու ծրագիր էլ, որ հետապնդելիս լինի ավելի շատ նման է անիրագործելի մի տեսության: Արաբական ռեժիմների ռազմական միավորման ճամբին առկա բազմաթիվ արգելքներից բացի, արաբները նման դաշինքների դեպքում լավ թվանշաններ չեն գրանցել իրենց վկայականում:

Արաբական ՆԱՏՕ-ն իր ձևավորման ճամբին անկասկած լուրջ բարդությունների է հանդիպելու, որոնցից գլխավորը Պարսից ծոցի համագործակցության խորհուրդում ճգնաժամն ու երկբևեռության առաջացումը կլինի, որը պիտի արաբական ՆԱՏՕ-ի ողնաշարի դերը կատարի: Սա պահանջում է, որ Թրամփն ամեն ինչից առաջ Կատարի երիտասարդ էմիրի հետ հաշտեցնի Արաբիայի, Եգիպտոսի, Էմիրությունների ու Բահրեյնի առաջնորդներին:

Մյուս գլխավոր դժվարությունն արաբական աշխարհը գլխավորելու համար Ռիադի ու Կահիրեի միջև վաղեմի տարաձայնություն է և արաբական ՆԱՏՕ-ի ղեկավարության ու դրա նստավայրի հարցը կարող է առավել սրել այդ կարգի տարաձայնություններն ու կրքերը:

Առավել գլխավոր խնդիրն այն է, որ արաբական ռեժիմները որևէ ժամանակ ամուր դաշնակցության չեն հանգել: Դաշինքներ ստեղծելու համար արաբների ձախողած փորձերը խիստ նվազեցնում են արաբական ՆԱՏՕ-ի ստեղծման հաջողության շանսը, այնպես որ շատ փորձագետներ դա սաղմ են համարում, որը ծնվելու է մահացած:

 

Ալիք

«Իրանի ձեռքերը շատ ավելի երկար են և կարող են հասնել մինչև Ադենի ծոց ու Կարմիր ծով». Իրանագետ

 

Երբ Իրանի նախագահ Ռուհանին վերջերս հայտարարեց, որ այդ երկրի նավթի արտահանման ամբողջական արգելք ընդգրկող պատժամիջոցների սահմանման դեպքում ողջ տարածաշրջանից նավթ չի արտահանվի, բոլորը կարծում էին, թե խոսքն իրականում Պարսից ծոցից ելք ապահովող Հորմուզի նեղուցի հնարավոր փակման իրանական զգուշացման մասին է։

Մինչդեռ Եմենում Թեհրանի հովանավորությունը վայելող շիա հութիների հարձակումը Բաբ էլ-Մանդեբի նեղուցն անցնել պատրաստվող սաուդական նավթակիրների վրա, ինչի արդյունքում էլ-Ռիադը ստպիված եղավ դադարեցնել նավթի արտահանումն այդ նեղուցով և ինչը պատճառ դարձավ Իսրայելի վարչապետ Նեթանյահուի խիստ զայրացական արձագանքի, հստակորեն ցույց տվեց, որ Իրանի ձեռքերը շատ ավելի երկար են և կարող են հասնել մինչև Ադենի ծոց և Կարմիր ծով, որտեղ իրանցիները վերջին անգամ ներկա էին եղել միայն Սասանյանների օրոք։

 

Սպուտնիկ Արմենիա

Հայաստանն «առանց թիակների նավում». ինչպես Փաշինյանի կառավարությունը դուրս կգա պարտքի փոսից

 

ՀՀ նոր կառավարությունը ծանր իրավիճակի մեջ է հայտնվել նախկին իշխանության կողմից թողած «ժառանգության»` պարտքերի պատճառով, Sputnik Արմենիային ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

«Պետական պարտքն այն կարևորագույն հարցերից մեկն է, որը կանգնած է նոր կառավարության առաջ», – ասաց Խաչատրյանը։

2008 թվականին պարտքը 1.5 մլրդ դոլար է կազմել` ՀՆԱ–ի 12%–ը։ Անցած 10 տարիների ընթացքում նախորդ իշխանությունները վատնել են վերցված վարկերը։

«Վատնել են, քանի որ մենք չենք տեսել դրանց օգտագործման արդյունավետությունը։», – ասաց Խաչատրյանը։

 «2020 թվականին պետք է մարել մոտ 800 մլն դոլար, հեռանկարում կա 2025 թվականը։ Իշխանությունները ստիպված մի շարք ընթացիկ վարկային նախագծեր պետք է կասեցնեն», – ասաց Խաչատրյանը։

Որտեղից նոր ռեսուրսներ վերցնել` տնտեսագետն աղբյուրներ չի տեսնում։ Հայաստանին նոր վարկեր չեն տրամադրի։ Միջազգային ռեյտինգային գործակալությունները մեծ խնդիր են տեսնում հայկական պարտքի չափերի մեջ։ Այդ գործոնն ազդում է նաև ներդրողների վրա, որոնք կողմնորոշվում են գործակալությունների գնահատականներով։

Միայն տնտեսության կտրուկ աճը թույլ կտա միջոցներ գտնել պարտքը սպասարկելու համար

Տնտեսագետը հատուկ ընդգծում է` հայտնի չէ թե Հայաստանի վրա ինչպես կազդեն հակառուսական պատժամիջոցները, ԱՄՆ–ի և Չինաստանի միջև տնտեսական պատերազմը։

Նշենք, որ Հայաստանի միագումար պետական պարտքը 2018 թվականի հունիսի վերջին 6.7 մլրդ դոլար է կազմել։