Մամուլի տեսություն 09-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96649-Մամուլի_տեսություն_09_08_2018
Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հեռանալուց հետո ՀԳՀԾ-ում մնալու Իրանի պայմաններից մեկը ՀԳՀԾ-ի մյուս գործընկերների կողմից Իրանի շահերի երաշխավորումն էր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 09, 2018 08:30 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-08-2018

Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հեռանալուց հետո ՀԳՀԾ-ում մնալու Իրանի պայմաններից մեկը ՀԳՀԾ-ի մյուս գործընկերների կողմից Իրանի շահերի երաշխավորումն էր:

Էբթեքար

Եվրոպայի ազդարարությունն ուղղված Իրանին բոյկոտող ընկերություններին

 

Միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հեռանալուց հետո ՀԳՀԾ-ում մնալու Իրանի պայմաններից մեկը  ՀԳՀԾ-ի մյուս գործընկերների կողմից Իրանի շահերի երաշխավորումն էր: Այս միջոցին Վիեննայում ՀԳՀԾ-ի հանձնաժողովի նիստի կայացմանը և  Եվրոպայի տնտեսական փաթեթն Իրանին ներկայացվելուն զուգահեռ ԻԻՀ նախագահը դա հիասթափեցնող բնութագրեց և ընդգծեց Եվրոպայի կողմից գործնական առավել քայլերի անհրաժեշտությունը: Այսօր Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերականգնմամբ ԵՄ-ն թարմացնելով իր արգելակող օրենքներն իր ընկերություններին սպառնացել է, որ Իրանի հետ չհամագործակցելու դեպքում պատժվելու են:

Իրանի դեմ ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների վերականգնման հրամանագիրը Դոնալդ Թրամփի միջոցով ստորագրվելուց երկու օր անց և միջուկային համաձայնությունը պահպանելու ուղղությամբ Եվրոպայի ու ՀԳՀԾ-ի մյուս գործընկերների ջանքերին զուգահեռ ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մուգերինու խորհրդականներից Նաթալի Թուչին երկուշաբթի օրը հայտարարեց, որ եթե եվրոպական ընկերությունները հետևեն Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հանդիպելու են ԵՄ-ի պատժամիջոցներին: «Իրանի միջուկային հարցում եվրոպացիների լրջության մասին Թեհրանին դիվանագիտական մեսիջ ուղարկելու գծով նման քայլերն անհրաժեշտ են»,-հավելել է Թուչին: Թուչին այդ պատժամիջոցները պայմանավորել է Եվրոպայի արգելակող օրենքներով և նշել է, որ դա Եվրոպայի կողմից վերցված մի տեսակ քաղաքական ու խորհրդանշական քայլ է համարվում:

Եվրոպայի պաշտոնատարներն ընդհանրապես հավատացած  են, որ նման պայմաններում և միջուկային համաձայնության հարցում ԱՄՆ-ի խափանարարություններին զուգահեռ գլխավոր նպատակը այնպիսի ուղիներ գտնելն է, որոնց միջոցով հնարավոր կլինի հատուցել եվրոպական ընկերությունների կրած վնասը:

Չնայած ԱՄՆ-ի պատժամիջոցների դիմաց Իրանին ցուցաբերված Եվրոպայի և ՀԳՀԾ-ի մյուս գործընկերների հովանավորությանը, պատժամիջոցների վերականգնումը որոշ բարդություններ է առաջացնելու այլ երկրների համար: Հատկապես որ նկատի առնելով Եվրոպայի ու ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառության ծավալները և մասնավոր բաժնին հրահանգներ տալու հարցում եվրոպական պետությունների սահմանափակությունները, Իրանի հետ այդ ընկերությունների հետագա համագործակցության երաշխավորումը մասամբ դժվար է լինելու:

 

Ղոդս

88 տնտեսագետներ երկու առանձին նամակներով դիմել են ԻԻՀ նախագահին

 

Կենտրոնական բանկի արտարժութային նոր փաթեթը ներկայացվելուց մեկ օր անց 88 տնտեսական փորձագետներ ու վերլուծաբաններ ընդհանուր մտահոգություններ ունենալով անդրադարձան Իրանի տնտեսական դժվարությունների կարգավորման լուծումներին: Այս միջոցին 50 տնտեսագետներ ԻԻՀ նախագահին ու ժողովրդին ուղղված մի հաղորդագրությամբ, իսկ 38 տնտեսագետներ առանձին նամակով երկրի տնտեսական ներկա վիճակից ձերբազատվելու համար որոշ լուծումներ առաջարկեցին: ԻԻՀ նախագահին ուղղված 50 տնտեսագետների հաղորդագրության մեջ մասնավորապես մեծապետական համակարգի կողմից տնտեսական լիարժեք պատերազմի պարտադրման պայմաններում այս դժվարությունները թիկունքում թողնելու միջոցների կապակցությամբ ընդգծվել է. «Ազնիվ ժողովրդի մոտ վախ ու սարսափ առաջացնելու և այդպիսով տնտեսության վրա բացասաբար ազդելու թշնամու հոգեբանական պատերազմի հնարքներից մեկը երկրի նավթային բոյկոտն է և դա ի տես այն բանի, որ դա կարող է Իրանի տնտեսության համար լավագույն առիթը ծառայել և պիտի դա իրապես ողջունել: Միևնույն ժամանակ մեծարգո առաջնորդի մատնանշումներին ուշադրություն չդարձնելը, դիմադրողական տնտեսության կետերն ու խոշոր քաղաքականությունները չգործադրելը, արժանավորության անտեսումը և երկրի կառավարման գործում երիտասարդ ու կենսունակ ուժերից չօգտվելը, նաև իսլամական Իրանի սրտցավ ու մտահոգ տնտեսագետների հորդորներին ուշադրություն չցուցաբերելը երկրի տնտեսական կառավարման ներկա կողմնորոշման յուրահատկություններից են»: Սակայն Ռոհանուն ուղղված 38 տնտեսագետների նամակն իր քննադատական բովանդակությամբ և Իրանի տնտեսության 29 վատ յուրահատկությունների ընդգծմամբ այնքան ցնցիչ էր, որ կարելի է ասել նման լուրջ քննադատություններ հազվադեպ են ներկայացվել: Այս նամակի համաձայն Իրանի տնտեսությունը ոչ-ժողովրդային, մենաշնորհային, բարեկամական, ոչ-ստեղծարար, անմշակ նյութեր վաճառող ու կիսապետական է: 38 տնտեսագետների առաջարկներից են պետական ու մասնավոր գործակալությունների մենաշնորհների սահմանափակումը և արդար բաժանումը, կոռուպցիայի դեմ համատարած պայքարը, հանրային բաժնում արտարժութային ու ռիալային բոլոր եկամուտների վաստակման ու ծախսման գործընթացների թափանցիկացումը, երկրի հարկային համակարգի աշխուժացումն ու առողջացումը և քիչ եկամուտ ունեցող խավերի բնակարանի մասնավոր ծրագրի նախագծումը:

 

Ալիք

Կրկին պատժամիջոցներ. Կը դառնա՞ն դրանք Հայաստան-Իրան յարաբերութիւնների առաւել զարգացման խթան

 

Իրանի դէմ ուղղւած ամերիկեան պատժամիջոցները թէեւ ոչ անմիջականօրէն, բայց կանդրադառնան հայ-իրանական տնտեսական յարաբերութիւնների վրայ։ Մասնագէտները կարծում են, որ պէտք չէ դրամայի վերածել իրավիճակը, հակառակը` պէտք է համագործակցութեան նոր հնարաւորութիւններ փնտրել. օրինակ, ազատ տնտեսական գօտու շրջանակում ու տրանսպորտի ոլորտում։

Բազում հայ փորձագէտներ ու մասնագէտներ վստահ են, որ պատժամիջոցների տնտեսական ազդեցութիւնն այդքան նկատելի չի լինի, քանի որ իրանցիները սովորել են շրջանցել դրանք։ Իրանագիտութեան ամբիոնի վարիչ, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Վարդան Ոսկանեանն ասում է, իրանական տնտեսութեան ու պետութեան վիճակն, ընդհանուր առմամբ, հեռու է կրիտիկականից՝ չնայած երկրի դէմ կիրառւող բոլոր պատժամիջոցներին։

Այս բոլոր իրադարձութիւնները կողմնակի, բայց բաւականին զգալի ազդեցութիւն կունենան Հայաստանի վրայ։ Թէեւ, ընդհանուր առմամբ Հայաստանի նշանակութիւնն այդքան էլ մեծ չէ, սակայն երկկողմանի յարաբերութիւնների առումով այն բաւականին նշանաւոր է։ Հաշւի առնելով, որ Իրանը այն երկու անմիջական հարեւաններից մէկն է, որի միջոցով մեր երկիրը ելք ունի դէպի արտաքին աշխարհ, ապա պատժամիջոցների գործօնը տեսականօրէն կարող է մեզ որոշ անյարմարութիւն պատճառել։

Երբ Հայաստանը շրջափակման ամենադժւար օրերն էր ապրում, Իրանն այն երկրներից էր, որ անյապաղ օգնութեան եկաւ։ Վարդան Ոսկանեանը նշում է, որ երբ իրավիճակը փոխւեց, ու արդէն Իրանն էր ամենադաժան պատժամիջոցներից շրջանն էր ապրում, Ահմադինեժադի օրոք, Իրան-Հայաստան գազատարը կառուցւեց, այլ ոլորտներում սկսւեց փոխշահաւէտ համագործակցութիւն զարգանալ։

Ընդհանուր առմամբ՝ պատժամիջոցները խթանում են երկկողմ տնտեսական յարաբերութիւններում նոր հնարաւորութիւնների որոնումը, ու յաջողակ նախագծերը շարունակւում են արդէն սովորական վիճակում։

Մենք պէտք է, վերջապէս, գործարկենք Իրանի հետ սահմանի ազատ տնտեսական գօտին։ Ահա որտեղ կայ իսկական ներուժ, որի իրական ծաւալի մասին մենք դեռ ոչինչ չգիտենք։

Իհարկէ, չի կարելի պնդել, որ ամերիկեան պատժամիջոցները չեն անդրադառնայ Հայաստանի ու Իրանի միջեւ ապրանքաշրջանառութեան ծաւալի վրայ։ Մեղրիի ազատ տնտեսական գօտու հարցում պատժամիջոցները կարող են անդրադառնալ թէկուզ միայն բացասական սպասելիքների մակարդակով. գօտին նոր–նոր է սկսում գործարարներ ու հնարաւոր ներդրողներ գրաւել դէպի իրեն ու ԱՄՆ-ի կողմից տնտեսական ազդեցութեան սպառնալիքը կարող է վախեցնել նրանց։

Միաժամանակ որոշ մասնագէտներ ու փորձագէտներ կարծում են, որ այդ առումով Հայաստանի համար վտանգները չափազանցւած են, թէեւ չի կարելի դրանք լիովն բացառել։