Մամուլի տեսություն 12-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i96763-Մամուլի_տեսություն_12_08_2018
Մերձկասպյան երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան մշակելու և ստորագրելու նպատակով անցա 22 տարիների ընթացքում գումարել են 51 աշխատանքային նիստեր և 4 գագաթնաժողովներ, ինչը վկայում է այս ջրային տարածքի եզակի յուրահատկությունների և իրավական կարգավիճակի բարդության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2018 06:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 12-08-2018

Մերձկասպյան երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան մշակելու և ստորագրելու նպատակով անցա 22 տարիների ընթացքում գումարել են 51 աշխատանքային նիստեր և 4 գագաթնաժողովներ, ինչը վկայում է այս ջրային տարածքի եզակի յուրահատկությունների և իրավական կարգավիճակի բարդության մասին:

Էթթելաաթ

Կասպից ծովի իրավունքը, եզրակացման սեմին գտնվող կոնվենցիա

 

Մերձկասպյան երկրները Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան մշակելու և ստորագրելու նպատակով անցա 22 տարիների ընթացքում գումարել են 51 աշխատանքային նիստեր և 4 գագաթնաժողովներ, ինչը վկայում է այս ջրային տարածքի եզակի յուրահատկությունների և իրավական կարգավիճակի բարդության մասին:

Այս բարդությունների և Կասպից ծովի իրավական կարգավիճակի շուրջ տարաձայնությունները շարունակվելու պատաճառներից մեկը վերադառնում է այս ծովի էությանը, քանի որ դասակարգումների համաձայն այս ջրային տարածքը ոչ ծով է և ոչ էլ լիճ: Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կառասինը հաստատելով այս հավակնությունն ասել է, որ Կասպից ծովը ներ-մայրցամաքային ջրային տարածք է, որ ուղղակի կապ չունի օվկիանոսներին, որպեսզի ծով կոչվի, միևնույն ժամանակ ծովի հետ դրա նմանությունները, նաև ծավալները, ջրի բաղադրությունն ու ջրային այս տարածքի ընդերքի յուրահատկությունները նկատի առնելով չի կարող լիճ համարվել: Նրա համոզմամբ հենց այս հակասությունների պատճառով էլ ծովերի և անդրսահմանային լճերի մասին ՄԱԿ-ի 1982 թվականի կոնվենցիան չի տարածվում այս ջրային տարածքի վրա և որոշված է, որ այս ջրային տարածքը բաժանվի մի քանի մասերի և Կասպից ծովի ջրերի սեփականության հարցը որոշվի տարբեր սկզբունքներով: Ռուսաստանի իշխանությունները, որոնք մեծ հույսեր են կապել մերձկասպյան հինգերորդ գագաթնաժողովի ընթացքում այս ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիայի  ստորագրման հետ հավատացած են, որ ափամերձ երկրներն ի վերջո գտել են այդ ջրային տարածքի հատակը բաժանելու շուրջ իրենց տարաձայնությունների լուծումը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Ադրբեջանը, Ղազախստանն ու Թուրքմենստանը միացան Կասպից ծովի ավանդական ժառանգորդները համարվող Իրանին ու Ռուսաստանին, որոնք այս ջրային տարածքի կապակցությամբ ունեին իրենց անկախ տեսակետները և փորձում են օգուտ քաղել այս ծովից:

Մի առ ժամանակ առաջ Ռուսաստանի կառավարությունն իր համաձայնությունը տվեց Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը  թույլատրեց դրա ստորագրումը: Այս նախագիծը կարճ ժամանակով տեղադրվեց Ռուսաստանի լուրերի պաշտոնական կայքում, սակայն հետո հանվեց: Հենց այդ կարճ  առիթից օգտվելով լրագրողները կարողացան ծանոթանա դրա որոշ կետերին: Հրապարակված այդ նախագիծը եզրակացվելու դեպքում կարելի է ասել, որ կոնվենցիան պատասխանել է Կասպից ծովի շուրջ մի քանի կարևոր հարցերի, որոնցից գլխավորներից մեկը համարվում է Կասպից ծովի հատակով գազատար խողովակագծերի կառուցմանը:

 

Ջավան

Իրանն արբանյակի նախագծման, արտադրման ու արձակման բնագավառում առաջատար երկրների տասնյակում է

 

Երբ իրանական 1387 թվականին՝ 2008 թվականին, «Օմիդ» կոչվող իրանական առաջին արբանյակն իրանական փոխադրող հրթիռի  միջոցով տեղադրվեց Երկրի ուղեծրում աշխարհի բոլոր խոշոր ԶԼՄ-ները ուշադրությամբ անդրադարձան դրան, քանի որ նույնիսկ այսօր արբանյակի արտադրման տեխնոլոգիան միայն սակավաթիվ երկրների մենաշնորհն է համարվում և Իրանի տեղ է գտել այդ տեխնոլոգիային տիրացած առաջատար երկրների տասնյակում և տարածաշրջանում էլ Իրանը միակ երկիրն է, որ արբանյակ արտադրելու կարողություն ունի:

ԻԻՀ նախագահության աշխատակազմի գիտական ու տեխնոլոգիական տեղակալության տեղեկատվական տեխնոլոգիաների, կապի  և վիրտուալ միջավայրի ընդլայնման շտաբի տեղակալ Մեհդի Յուսեֆզադեն քննարկելով տեղեկատվական տեխնոլոգիաների ու վիրտուալ միջավայրի ոլորտում իսլամական հեղափոխության որոշ նվաճումներն ասում է. «Իրանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ավելի քան 51 հազար գիտական հոդվածներով վերջին 20 տարիների ընթացքում տարածաշրջանում առաջատարի դիրք է զբաղեցրել»:

Նա անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող օլիմպիադաներում Իրանի նվաճած գիտական բարձր դիրքերին, նշել է. «Օպերատիվ համակարգերի և որոնողական շարժիչների բնագավառում տարածաշրջանում միակ երկիրն ենք, որ նման իրագործումներ ենք կատարել»:

«Տարածաշրջանում համակարգչային ծրագրերի, խաղերի, հավելվածների, անտիվիրուսների ու մասենջերների արտադրման բնագավառում առաջատար դիրք ենք զբաղեցնում, իսկ արբանյակի արձակման տեսակետից գտնվում են աշխարհում առաջատար երկրների տասնյակում»,-հայտարարել է Յուսեֆզադեն:

Նա նկատելով, որ Իրանում ստարտ-ափերը ծաղկում են ապրում, ասել է. «Իրանական մի ափստոր այսօր 40 միլիոն օգտատեր ունի, որոնց 11 տոկոսը գտնվում են արտասահմանում»:

 

Tert.am

Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի վերափոխման՝ խաղողօրհնեքի տոնը

 

Այսօր՝ օգոստոսի 12-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով և հանդիսավորությամբ նշում է Ս. Աստվածածնի Վերափոխման տոնը: Այն Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդն է և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը:

Վերափոխման տոնին՝ հավարտ Ս. Պատարագի, բոլոր եկեղեցիներում կատարվում է խաղողօրհնության կարգ: Բոլոր պտուղներից առավել օրհնվում է խաղողի ողկույզը, քանի որ Տերը խաղողի որթը ամենազորավոր ծառերից ավելի վեր բարձրացրեց և պատվեց առավել, քան մյուս տնկիները՝ Իրեն Խաղողի որթ անվանելով՝ ըստ այն խոսքի, թե. «Ես եմ ճշմարիտ որթատունկը» (Հովհ. 15:1):

Իսկ Տիրոջը սիրով կապվածներին ճյուղեր անվանեց և Հորը՝ Մշակ, որպեսզի Հայրը, էտելով որթատունկը՝ այն պտղաբեր դարձնի արդարության գործում, իսկ էտված ճյուղերը հավիտենական կրակի նյութ դարձնի:

 

Ալիք

«Փաշինյանի այցն Իրան կլինի ավելին, քան ծանոթությունն է». վերլուծաբան

 

«Հայ-իրանական օրակարգում ներկայումս 2 կարևոր հարց կա»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Քեյհան Բարզեգարը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգին:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը  հանդիպել էր ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին, որից հետո ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում այցելելու է Իրան:

Քեյհան Բարզեգարի խոսքով՝ Փաշինյանի Իրան կատարելիք այցից ակնկալիքները բազում են, քանի որ տարածաշրջանում և աշխարհում իրավիճակն Իրանի ու Հայաստանի շուրջ այդքան էլ հանգիստ չէ: Նրա կարծիքով՝ Հայաստանի ու Իրանի հարաբերությունների զարգացումը հենց ներկայումս բացառիկ նշանակություն ունի՝ հաշվի առնելով Հայաստանի համար Ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրման կարևորությունը, իսկ Իրանի համար` ԱՄՆ սահմանած պատժամիջոցները:

Իրանցի քաղաքագետի կարծիքով՝ հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները, որոնց ցանկում միշտ նշվել է նոր իշխանությունների կողմից Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, այս այցը, ակնկալվում է, որ պետք է լինի ավելին, քան ծանոթությունը:

 

«Այլ թեմաներից գուցե քննարկվի էներգակիրների փոխանցման, «Հյուսիս-Հարավ» ծրագրի իրականացման, առաջացած խնդիրների, առևտրատնտեսական կապերի զարգացման հարցը պատժամիջոցների պարագայում, «Մեղրի» ազատ առևտրի գոտու, Իրան-Հայաստան-ԵԱՏՄ թեման և մի շարք այլ հարցեր»,- ասաց վերլուծաբանը:

Հարցին, թե Իրանը ՀՀ նոր իշխանություններից ինչպիսի՞ քաղաքականություն է ակնկալում պատժամիջոցների առկայության և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքների պարագայում, իրանցի քաղաքագետը պատասխանեց, որ Հայաստանն ու Իրանը սովորաբար հաջողել են փոխըմբռնում գտնել ամենադժվար հարցերում՝ լինելով քրիստոնյա և մուսուլման երկրներ: