Մամուլի տեսություն 13-08-2018
Նոր մեկուսացման սպառնալիքի տակ գտնվող Իրանի համար Հայաստանը արտաքին աշխարհ դուրս գալու առանցքային պատուհան է դառնում։ Այս մասին է վկայում նաև իրանական դիվանագետների հռետորաբանությունը։
Ալիք
Բոլորն ուզում են պատերազմ անել, կամ Հայաստանը՝ արտաքին պատուհան Իրանի համար
Նոր մեկուսացման սպառնալիքի տակ գտնվող Իրանի համար Հայաստանը արտաքին աշխարհ դուրս գալու առանցքային պատուհան է դառնում։ Այս մասին է վկայում նաև իրանական դիվանագետների հռետորաբանությունը։
Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներն ու դրանց առաջացրած լարվածության հերթական փուլը, որքան էլ պարադոքսալ է, հայկական լրատվամիջոցներում ու փորձագետների շրջանում ակտիվացրել է խոսակցություններն այն մասին, որ անհրաժեշտ է խորացնել կապերը Թեհրանի հետ։
Պաշտոնական Երևանը, չնայած նրան, որ ցույց է տալիս, թե չի ցանկանում փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ, միշտ էլ իր կարծիքն է ունեցել ինչպես իրանական միջուկային ծրագրի, այնպես էլ Իրանի հետ համագործակցելու վերաբերյալ։ Միաժամանակ Վաշինգտոնը, հասկանալով Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից շրջապատված հարավկովկասյան պետության աշխարհաքաղաքական վիճակը, աչք է փակել ու շարունակում է աչք փակել հայ-իրանական սերտ հարաբերությունների վրա։
Պետք է հասկանալ, որ ներկայիս պայմաններում Հայաստանն Իրանի համար շատ կարևոր աշխարհատնտեսական ու ռազմավարական նշանակություն է ստանում։ Դրանում կարելի է համոզվել ուշադիր կարդալով Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի վերջերս արված հայտարարությունները։ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը դիվանագետն ասաց, որ երկրների «հարաբերությունների բացառիկ բարձր մակարդակի վրա են»։ Նրա խոսքով՝ Հայաստանը` Իրանի միակ քրիստոնեական հարևանը, նրա հետ ամենաջերմ բարիդրացիական ու անխախտ հարաբերություններն ունի։
Իրանական կողմի հռետորաբանությունը Հայաստանի հետ համագործակցության հարցերում միշտ դրական է եղել։ Սակայն ներկայիս դեսպանի հայտարարություններն իրենց տրամադրվածությամբ գերազանցեցին բոլոր նախորդ արտահայտությունները։
Էըթեմադ
Կասպիցը՝ խաղաղության ու բարեկամության ծով
Իրանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Ղազախստանի ու Թուրքմենստանի միջև ընկած և պատմության ընթացքում Մազանդարան, Կասպից, Կասպիան ու Ղազվինի ծով կոչված ջրային տարածքը, որի շուրջ է ձևավորվել արիական քաղաքակրթությունը, թեև իր ծավալի պատճառով ծով է կոչվել, սակայն 1982 թվականին մշակված ծովերի կոնվենցիայում ներկայացված բացատրության համաձայն ու իրավական չափանիշներով ափամերձ հինգ երկրներով սահմանափակված փակ լիճ է համարվում, քանի որ հակառակ մյուս ծովերին, օրինակն Միջերկրական ծովին, Սև ծովին կամ Չինական ծովին միացած չէ ազատ ջրերին ու օվկիանոսներին և ոչ-ափամերձ երկրների ազատ երթևեկի ու նավարկության համար միջազգային ջրանցք չի համարվում: Խնդրի բարդությունն էլ ծագում է դրանից, որ այս ջրային տարածքը չի տեղավորվում ծովերի իրավունքի կոնվենցիայի օրենքներում և դրա համար պիտի իրավական յուրահատուկ կարգավիճակ մշակվեր: Դա իրականություն դարձավ ափամերձ հինգ երկրների հավաքական 25 տարի տևած ջանքերի ու հավաքական աշխատանքի, նաև փորձագիտական տասնյակ նիստերի, նաև ԱԳ նախարարների ու ղեկավարների մակարդակում բազմաթիվ նիստերի գումարման արդյունքում: Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան, որտեղ նկատի են առնված ափամերձ երկրների և այդ թվում ԻԻՀ տեսակետները ստորագրվեց Իրանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահների միջոցով: Այսպիսով այս ջրային տարածքն ի վերջո իրավական հստակ կարգավիճակ է ստանում և այսուհետ կարելի է թափ հաղորդել համագործակցություններին և հատկապես ափամերձ երկրների գլխավոր տարաձայնությունը համարվող ծովային սահմանների գծման երկկողմ ու բազմակողմ համաձայնագրերի ստորագրմանը: Պիտի հիշատակել, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի կոնվենցիան միայն անդրադառնում է ընդհանուր և համագործակցության կետերին և այդտեղ Կասպից ծովի ջրերից, հատակից ու ընդերքից ափամերձ յուրաքանչյուր հինգ երկրների մասնաբաժնի մասին խոսք չի եղել: Նկատի առնելով այս հիմնաշենային փաստաթղթի ստորագրմանը հանգեցրած երկար ուղին, նաև կոնվենցիայի հիմնական կետերը, որոնք ընդգծում են համագործակցության ու զուգամերձության ոլորտները, ինչպես նաև ափամերձ հինգ երկրների համար այս լճի մենաշնորհյալ կարգավիճակի ընդգծումը և այս ռազմավարական ջրային տարածքում վերտարածաշրջանային ուժերի ներկայության ու միջամտության արգելումը, չափազանցություն չի լինի, եթե Կասպից ծովն այսուհետ խաղաղության ու բարեկամության ծով կոչվի, քանի որ աշխարհում միակ ջրային տարածքն է, որի ափամերձ երկրները իրավական հավասար դիրք են զբաղեցնում և որևէ երկիր այդտեղ գերազանցության հավակնություն չունի, բացի այդ այս կոնվենցիան ստորագրելով ափամերձ երկրները թշնամության ու մրցակցության փոխարեն շեշտը դրել են համագործակցության վրա և երրորդ՝ հակառակ աշխարհում գոյություն ունեցող մյուս ջրային տարածքներին, այդթվում Պարսից ծոցին, Օմանի ծովին, Կարմիր ծովին, Սև ծովին ու միջերկրական ծովին, Կասից ծովն աշխարհում միակն ջրային տարածքն է, որտեղ վերտարածաշրջանային ուժերը խանգարիչ ու խափանիչ ներկայություն չունեն:
Ջավան
Թելավիվի Ապարթայդը փողոցներ դուրս բերեց տասնյակ հազարավոր արաբների
1948 թվականին զավթված տարածքներում բնակվող տասնյակ հազարավոր արաբներ հակազդելով «Հրեական պետություն» ցեղապաշտական օրենքին հանրահավաք կազմակերպեցին Թելավիվի կենտրոնում և պահանջեցին այդ օրենքի չեղարկումը: Այս հանրահավաքն այնքան բազմամարդ էր, որ դրան տվեցին «Հանրահավաքների մայրը» անվանումը:
Սիոնիստական ռեժիմի խորհրդարանում «Հրեական պետություն» աղմկահարույց օրենքի վավերացումը Թելավիվում հրապարակային բողոքի ալիք է առաջացրել: Զավթված տարածքներում բնակվող արաբները, որ այս օրենքն իրենց շահերի դեմ են համարում շաբաթ գիշեր մասնակցեցին Թելավիվի կենտրոնում դրա դեմ կազմակերպված հանրահավաքին: «Ալ-Մայադին»-ի հաղորդմամբ այս հանրահավաքը զավթված տարածքներում բնակվող և 1948 թվականի արաբներ կոչվող տասնյակ հազարավոր պաղեստինցիների մասնակցությամբ կազմակերպվեց «Ազգայնական օրենքը պիտի չեղարկվի» և «Այո՝ եղբայրությանը» երկու կարգախոսներով: Հանրահավաքի մասնակիցները կրում էին Պաղեստինի դրոշը և կարգախոսներ վանկարկելով պահանջեցին «Հրեական պետություն» օրենքի բեկանումը: Նրանք նաև Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի դեմ կարգախոսներ վանկարկելով պահանջեցին նրա հրաժարականը:
1948 թվականին զավթված տարածքներում բնակվող պաղեստինցիներից բացի այս հանրահավաքի ընթացքում արաբներին իրենց բողոքի ձայնը միացրեցին նաև Իսրայելի հրեաները: Իսրայելի Քնեսետում արաբական միացյալ ցուցակի նախագահ Իմեն Աուդեն ասաց. «Սա առաջին անգամ է, որ հազարավոր արաբ քաղաքացիներ հրեա դեմոկրատական խմբերի հետ համաքայլ ցույց են կազմակերպում: Մենք այս ցույցը երկարատև պայքարի հիմքն ենք համարում , որի նպատակն է հաղթահարենլ ոչ միայն այս օրենքին այլև դրա թիկունքում թաքնված մտայնությանն ու գաղափարախոսությանը»:
News.am
Օգոստոսի 13-ը Ձախլիկների միջազգային օրն է
Ձախլիկների միջազգային օրը (International Lefthanders Day) առաջին անգամ նշվել է 1992 թվականի օգոստոսի 13-ին Ձախլիկների բրիտանական ակումբի (Left-Handers Club) կողմից, որը ստեղծվել է 1990 թվականին:
Ձախլիկների օրը կոչված է հասարակության ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց բախվում են ձախլիկներն աջլիկների աշխարհում, հրավիրել դիզայներների, արտադրողների եւ վաճառողների ուշադրությունը տարբեր իրեր օգտագործելիս ձախլիկների հարմարավետությունը հաշվի առնելու անհրաժեշտության վրա, ցրել նախապաշարմունքներն ու սնահավատությունը, որոնք դարեր շարունակ տարբեր մշակույթներում ուղեկցում են ձախլիկներին, խրախուսել գիտական հետազոտությունները ձախլիկության երեւույթի ուսումնասիրման ոլորտում:
Սակայն ձախլիկների ակումբի գլխավոր խնդիրն այն է, որ Մեծ Բրիտանիայի մի շարք դպրոցներում ձախլիկ երեխաներին փորձում են աջ ձեռքով գրել սովորեցնել, ինչը հոգեբանական սթրեսեր է առաջացնում երեխաների մոտ եւ ազդում է նրանց առաջադիմության վրա:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ աշխարհի բնակչության 3-10 տոկոսը ձախլիկներ են: