Մամուլի տեսություն 15-08-2018
ԱՄՆ-ն իր վերջին քայլով Իրանի վրա ճնշումը խստացնելու նպատակով առաջ է քաշել նավթային լիարժեք շրջափակումների հարցը:
Ղոդս
Եվրոպային թույլ մի տվեք, որ բռնատուրք պահանջի
ԱՄՆ-ն իր վերջին քայլով Իրանի վրա ճնշումը խստացնելու նպատակով առաջ է քաշել նավթային լիարժեք շրջափակումների հարցը: Միևնույն ժամանակ այն պայմաններում երբ դեռ նավթային պատժամիջոցների գործադրումը չի սկսվել եվրոպական երկրները ի՞նչ չափով կարող են իրենց պարտավորությունների համաձայն դիմադրելով ԱՄՆ-ին շարունակել Իրանից նավթի գնումն ու երաշխավորել Իրանի նավթի վաճառքը: Որոշ փորձագետների համոզմամբ Իրանի նավթի արտահանումը լիարժեք դադարեցնելու ճամբին ԱՄՆ-ի դիմագրաված գլխավոր մարտահրավերը Իրանի նավթի գլխավոր գնորդները համարվող հինգ երկրների՝ Չինաստանի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի, Հնդկաստանի ու Թուրքիայի համաձայնությունը շահելն է: Իրանի նավթը բավարարում է նավթի համաշխարհային պահանջարկի երկու տոկոսը, հետևաբար դրա կրճատումը պիտի փոխարինվի այլ երկրից կամ երկրներից այդ ծավալով նավթի ստացումը երաշխավորվելով և դա հեշտությամբ հնարավոր չէ իրագործել: Դա ի տես այն բանի, որ ՀԳՀԾ-ից Թրամփի միակողմանի հրաժարումից հետո այս համաձայնության տնտեսական առավելություններից Իրանի օգուտը երաշխավորելու և ՀԳՀԾ-ում մնալու հարցում Իրանին խրախուսելու համար եվրոպացիները առաջարկների փաթեթ ներկայացրեցին, սակայն իրանցի պաշտոնատարները հայտարարեցին, որ դա նրանց ակնկալիքները չի բավարարում և պիտի քննարկվի: ՀԳՀԾ-ում մնալու համար Իրանը երկու պահանջ է ներկայացրել Եվրոպային: Թեհրանի պահանջված չափով նավթի վաճառքի երաշխավորումն ու դրա դրամի վերադարձը և Իրանի ու Եվրոպայի միջև բանկային համագործակցության խողովակները բաց պահելը, որը նույնիսկ ՀԳՀԾ-ի ստորագրումից հետո էլ լիարժեքորեն չի իրականացվել: Իրանն այս պահին 850 հազարից մեկ միլիոն բարել նավթ է արտահանում Եվրոպա: Վերջին դեպքում ԱՄՆ-ի նավթային պատժամիջոցները շրջանցելու համար ԵՄ-ն ներկայացրել էր Իրանի նավթի նախ Ռուսաստան և ապա այնտեղից Եվրոպա փոխանցելու առաջարկը, որի հետ համաձայն չեն եղել մեր երկրի պաշտոնատարները: Հիմա կարևորն այն է, որ ԻԻՀ-ն Եվրոպայի վրա ճնշում գործադրի, որպեսզի մշակի Իրանի նավթի վաճառքն ու դրա գումարի վերադարձը երաշխավորող գործընթացների մշակումը:
Քեյհան
Թուրքիային նայելով խրատվեք, ԱՄՆ-ն դաշնակից չի ուզում, ստրուկ է ուզում
«Ռայ-ալ-Յում» վերտարածաշրջանային օրաթերթի խմբագիր Աբդոլբարի Աաաթվանն ակնարկելով ԱՄՆ-ի մատուցված ծառայությունների դառը ճակատագրին, գրել է. «Այս օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Թուրքիայի դեմ սանձազերծված տնտեսական պատերազմը՝ հանգեցնելով թրքական լիռայի արժեզրկմանը, կարող է շատ ավելի վտանգավոր լինել այն զինվորական հեղաշրջման փորձից, որը երկու տարի առաջ նպատակ ուներ կործանել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին ու նրա կառավարությանը»:
Նա ընդգծել է. «ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջև ճգնաժամը նորություն չեն և դրա սրման հարցում գլխավոր դերակատարություն ունեցավ զինվորական հեղաշրջումը և դա տեղի ունեցավ նրանից հետո, երբ ԱՄՆ-ի իշխանությունները հրաժարվեցին դատապարտել այս հեղաշրջումը և դրական չարձագանքեցին թուրք քարոզիչ Ֆաթոլլահ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու համար Էրդողանի պահանջին»:
«Այն ինչը, որ Էրդողանն ու նրա շատ արաբ պաշտոնակիցներ չեն գիտակցում այն է, որ ԱՄՆ-ն չի ցանկանում դաշնակից ունենալ, այլ ձգտում է ենթակաների ու ստրուկների, որոնք կլինեն նրա կամակատարը ու եթե ընդունում է, որևէ մեկն իր դաշնակիցը դառնա նրա հետ վերաբերվում է նշանակության տեսակետից 10-րդ աստիճանում գտնվող կողմի նման»,-նշում է Աաաթվանը:
Նա Թուրքիայի ու Էրդողանի հանդեպ ԱՄՆ-ի թշնամության գլխավոր պատճառը համարել է այն, որ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիան լիարժեքորեն մասնակցի Իրանի դեմ պատժամիջոցներին և դադարեցնի Իրանի հետ ցանկացած տեսակի առևտրաշրջանառությունը, ինչին չի համաձայնել Թուրքիան: Մյուս պատճառն էլ այն է, որ Թուրքիան չի պաշտպանել ԱՄՆ-ի «Դարի գործարք»-ն ու այդ երկրի դեսպանատան փոխադրումը զավթված Երուսաղեմ ու չի դադարեցրել Գազայի հատվածում «Համաս»-ին ցուցաբերվող աջակցությունը:
Աաթվանը եզրակացրել է. «Այն դաշույնը որով ԱՄՆ-ն հարվածել է Թուրքիային պիտի դաս լինի բոլոր նրանց համար ովքեր որպես բարեկամի ու դաշնակցի հիմնվում են ԱՄՆ-ի վրա: Վերջին 50 տարիների ընթացքում որևէ երկիր Թուրքիայի չափ չէր ծառայել ԱՄՆ-ին, սակայն ԱՄՆ-ն դրան պատասխանեց թունավոր դաշույնով»:
Ալիք
Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան կարող է սաստկացնել ՀՀ–ի տնտեսական եւ էներգետիկ մեկուսացումը
Չնայած Հայաստանը հեռու է Կասպից ծովից, բայց ոչ այնքան հեռու, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան չշոշափի նրա շահերը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է էներգետիկ անվտանգության փորձագետ, քաղաքագետ-միջազգայնագետ Վահե Դավթյանը։
Նրա խոսքով՝ այդ կոնվենցիան թեեւ ուղղակիորեն չի շոշափում Հայաստանի շահերը, սակայն անուղղակիորեն, այնուամենայնիվ, իր բացասական ազդեցությունը գործում է։
«Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ինչպես ինձ թվում է, կոնվենցիայի ստորագրման հետեւանքով Հայաստանը, մասամբ, կկորցնի իր ռազմաքաղաքական եւ աշխարհաքաղաքական նշանակությունը տարածաշրջանում»,–պարզաբանել է Դավթյանը։
Այսպես, փորձագետի կարծիքով, ուժեղացնելով իր դիրքերը Ղրիմի միացման, Սիրիայում հաջողությունների եւ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի ստորագրման հաշվին՝ Ռուսաստանը, փաստացի, հնարավորություն է ձեռք բերել վերահսկել ամբողջ սեւծովյան–կասպյան տարածաշրջանը։ Եվ այդ առումով, ի դեմ Հայաստանի Անդրկովկասում ֆորպոստի առկայության անհրաժեշտությունը, փաստացի, վերանում է։
Բացի այդ, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը շեշտել է, որ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի ստորագրումը կամրապնդի Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես, տնտեսական, էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում, ինչը նույնպես շոշափում է Երեւանի շահերը
Հրապարակ
Դեսպանների փոփոխություն է լինելու
Վերջին օրերին համառ լուրեր են շրջանառվում, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մեծ թվով դեսպաններ են հետ կանչվելու Հայաստան։ Մի տվյալով՝ մոտ 15, մյուսով՝ 22 դիվանագետ է փոխվելու։ Խոսքը գնում է ոչ դիվանագետների կամ նրանց մասին, ովքեր դիվանագիտական կարիերայի աճի ճանապարհով չեն հասել դեսպանի պաշտոնին, այլ քաղաքական կամ ուրիշ նկատառումներից ելնելով։
Երբեմն դեսպան են նշանակվել նրանք, ում հարկավոր էր պաշտոնից ազատել, երկրից հեռացնել, բայց իշխանությունը չի ցանկացել նեղացնել նրանց։ Այդ ճանապարհով դեսպանի պաշտոնին հայտնվեցին, օրինակ, Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կամ ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Սադոյանը։
Դեսպանների պաշտոններին էին հայտնվում նաև նրանք, ովքեր Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին որոշակի ծառայություններ էին մատուցում և, որպես պարգևատրում, գործուղվում արտերկիր՝ զբաղեցնելով կադրային դիվանագետների տեղը, որոնք տասնյակ տարիներ սպասում էին նշանակման իրենց հերթին։
Հիմա Նիկոլ Փաշինյանը որոշել է նրանց բոլորին հետ կանչել և նշանակել պրոֆեսիոնալ դիվանագետների, որոնք ունեն համապատասխան կրթություն և աշխատանքի փորձ։ Պետք է ենթադրել, որ սրանից կշահի արտաքին գործերի նախարարության աշխատակազմը, որտեղ բոլոր աշխատողների երազանքը դեսպան նշանակվելն է։ Բայց լավատեղյակները պնդում են, որ նշված քանակի դեսպանների թեկնածուներ Հայաստանը չունի։