Մամուլի տեսություն 18-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97007-Մամուլի_տեսություն_18_08_2018
Նա Իրանի ու Հայաստանի արվեստի ոլորտի ամենահայտնի դեմքերից է, ով ղեկավարել է աշխարհի տարբեր երկրների նվագախմբերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 18, 2018 09:18 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 18-08-2018

Նա Իրանի ու Հայաստանի արվեստի ոլորտի ամենահայտնի դեմքերից է, ով ղեկավարել է աշխարհի տարբեր երկրների նվագախմբերը:

Խոռասան

Ֆերդոսու հետ հասակ եմ առել

 

Նա Իրանի ու Հայաստանի արվեստի ոլորտի ամենահայտնի դեմքերից է, ով ղեկավարել է աշխարհի տարբեր երկրների նվագախմբերը: Բայց նա աշխարհի բոլոր բանաստեղծների միջից մեծարում է Ֆերդոսուն ու նրան «Շահնամե»-ն: Մեր երկրի ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանի  փափագն է կենդանության օրոք կատարել «Շահնամե»-ի հիման վրա հորինած իր ստեղծագործությունները: «Իրանական նոճի» մրցանակի երրորդ շրջանի հանձնման հանդիսության ժամանակ նա մրցանակը բարձրացնելով հայտարարեց. «Ֆերդոսու բանաստեղծություններ ընթերցելուց երբևե  չեն հոգնում և նպատակ ունեմ այս մրցանակը տանել Մաշհադ ու դնել նրա գերեզմանի վրա»: Կարճ զրույց ունենալով նրա հետ նրան հարցնում ենք Ֆերդոսու, նրա «Շահնամե»-ի և Մաշհադ քաղաքի ու Խոռասանի տարածքի հանդեպ իր հետաքրքրության մասին: Այս պահին նա վերամշակում է 18 տարի առաջ ստեղծված «Սիավաշ» օպերան, որը երկու տարի ժամանակ է խլելու: Նրան հարցնում ենք Ֆերդոսու և նրա գրական գլուխգործոց «Շահնամե»-ի հանդեպ հետաքրքրության պատճառների մասին: Նա պատասխանում է. «Ֆերդոսու «Շահնամե»-ն գանձ պարունակող արկղ է, որի դուռը բացում և կապված մեր հոգեվիճակին ստանում ենք մեր ուզածը: Նրա ամեն մի տողը գոհար է»: Իր մասնագիտության պատճառով ճամբորդել է աշխարհի տարբեր երկրներ և ծանոթացել է տարբեր մշակույթների ու  արվեստների հետ: Նա ասում է. «Աշխարհի տարբեր անկյուններում լավ գրողներ, բանաստեղծներ ու արվեստագետներ կան և որևէ ժողովուրդ չի կարող իր մոտ մեկտեղած լինել աստվածային բոլոր շնորհները: Այդ հարստությունը բարձրյալն Ատված բաժանել է ժողովուրդների միջև: Մեկին բանաստեղծություն է տվել, մեկին գեղանկարչություն, մեկին էլ երաժշտություն և դրանք իրար կողքի արժեք ու գեղեցկություն են ստանում»: «Այդուհանդերձ աշխարհի որևէ այլ կետ Իրանի չափ ու նման որակի բանաստեղծներ չունի»,-հավելել է իրանահայ արվեստագետը:

Լորիս Ճգնավորյանի ընդգծմամբ արվեստագետի միակ փափագն իր ստեղծագործությունները լսարանին փոխանցվելն է, ինչը դեռ նրա ստեղծագործությունների մի մասի համար տեղի չի ունեցել:

 

 

Աֆքար

Թրամփը և միջազգային հարաբերությունների ցունամին

 

Աշխարհի երկրների դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունը կարելի է դիտարկել ռազմավարական՝ այսինքն միջազգային հավասարակշռության խախտման և տակտիկային՝ այսինքն միջազգային ոստիկանի դեր կատարելու դիտանկիւնից: Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո միջազգային հարաբերություններին իշխող ներկա հավասարությունները մշակվել են բազմակողմ համագործակցությունների հիման վրա և միջազգային կազմակերպությունների գլոբալ հայացքների իշխանության ներքո նպատակ ունենալով կրճատել միջազգային հարաբերություններում անարխիզմի բացասական հետևանքները: Այս կառույցն այսօր Թրամփի կողմից հայտնվել է մարտահրավերի դիմաց և վերածվել է ԱՄՆ-ն կենտրոն ունենալով երկկողմ համագործակցությունների, որպեսզի հիմք ընդունելով «Նախ Ամերիկան» կարգախոսն այս երկիրը համաշխարհային հիմնասյունի վերածվի: Դրանից հետո այս ոստիկանը իրա կապելով ռազմավարական ու տակտիկային շերտերը և տարածելով միահեծանություն ճնշում գործադրել և պատժամիջոցների լծակի օգնությամբ սանձել այն երկրներին, որոնք նրան չեն ընկերակցում ու ըմբոստանում են նրա դեմ: Նման վերաբերմունքը միջազգային հարաբերություններում կարող է ցունամիի վերածվել: Տնտեսական ճնշման լծակի օգտագործումը կարող է ապագայում երկրներին զորաշարժի ենթարկել ԱՄՆ-ի դեմ և  կգա այն օրը, երբ ԱՄՆ-ն իրեն միայնակ կգտնի միջազգային ասպարեզում: Եթե ԱՄՆ-ից ու նրա վարած քաղաքականություններից տուժած երկրները խոհեմությամբ զորաշարժ սկսեն և ճիշտ ներդրում կատարեն ԱՄՆ-ի հետ հակառակության վրա, հնարավոր է մեկուսացնել ԱՄՆ-ին: ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների ենթարկված բոլոր երկրները միջազգային ասպարեզից ունեն իրենց բաժինը: Այն նավթառատ երկրները, որոնք պտտեցնում են արևմուտքի արդյունաբերության անիվը և նրանց տնտեսությունը կապված է նավթին առավել խոցելի են համարվում: Կամ պիտի հակաամերիկյան ճակատ ձևավորվի և կամ այդ  երկրներից յուրաքանչյուրը պիտի ճամբով գնա: Երկու կողմնորոշումներն էլ համաշխարհային տնտեսության համար թույնի նշանակություն ունեն և թուլացնում են Առևտրի համաշխարհային կազմակերպության պես կառույցների դերակատարությունը: ԱՄՆ-ի նման կողմնորոշումը վնասում է աշխարհի տնտեսությանը և դրանից ամենաշատը տուժում են եվրոպացիները:      

 

Ալիք

UNESCO-ն համշենահայերենը ներառել է անհետացող լեզուների ցանկում

 

«UNESCO»-ի հրապարակած «Անհետացող լեզուների քարտեզի» համաձայն՝ Թուրքիայում 11 լեզու անհետացման եզրին է, իսկ 3 լեզու` վաղուց արդեն մեռած. հայտնում է ermenihaber.am-ը:

Այդ լեզուների ցանկում են Տրապիզոնում միայն տարեցների շրջանում խոսվող պոնտոսյան հունարենը, Արթվինի Խոփա շրջանում խոսվող հայերենի յուրահատուկ բարաբռներից մեկը՝ համշենահայերենը, Չամլըհեմշինում առավելապես մեծահասակների շրջանում խոսվող լազերենը, Էդիրնեի տարածաշրջանում տարեցների շրջանում խոսվող գնչուական լեզուն, դարձյալ Էդիրնեում խոսվող գագաուզերենը, Թուրքիայում շուրջ 5-6 հազար անձանց շրջանում խոսվող սեֆարդերենը և այլն։

Թուրքական «Hürriyet» թերթը առանձին-առանձին խոսել է անհետացման եզրին գտնվող գրեթե բոլոր այս լեզուների ներկայացուցիչների հետ։ Համշենահայերենի կրողները հիմնականում բնակվում են Արթվինի Խոփա շրջանում։ Խոփայի Քեմալփաշա ավանում են բնակվում համշենահայ Այշե Ալգյուրը՝ որդու և հարսի հետ։ Նրա մյուս երեխաները տեղափոխվել են մեծ քաղաքներ։

«Երբ ես ծնվել եմ, այստեղ հայեր չեն եղել։ Նրանք գնացել էին, բայց իրենց լեզուն մնացել էր։ Աչքս բացեցի՝ համշենահայերեն լսեցի, մեծացա՝ թուրքերեն սովորեցի», - պատմում է Այշեն։

Քեմալփաշայում համշենահայերենը հիմնականում մեծահասակների շրջանում է խոսվում, իսկ երիտասարդների հետ թուրքերեն են խոսում։ Իսկ երբ տարեց համշենցիները մահանում են, համշենահայերեն խոսողների թիվն էլ հետզհետե նվազում է։  Այշեի խոսքով՝ այստեղ ոչ ոք համշեներենի այբուբենը չգիտի, գրել-արդալ՝ նույնպես։ Նա իր ողջ կյանքի ընթացքում որևէ համշենահայերեն գիրք չի տեսել։

Այշե  Ալգյուրի հարևան Գյունայ Շերեմեթը միայն մասամբ է տիրապետում համշենահայերենին։ Իսկ նրա 5 և 7 տարեկան երեխաները, թեև հասկանում են համշենահայերեն, բայց չեն խոսում։ Շերեմեթը պատմում է, որ ամեն կերպ փորձել է երեխաներին համշեներեն սովորեցնել, բայց քանի որ թե բակում, թե դպրոցում իշխող լեզուն թուրքերենն է, երեխաները հեշտությամբ մոռանում են համշենահայերենը։

 

 

News.am

«Աշխարհի ամենաաղքատ նախագահը» հրաժարվել է թոշակից

 

Ուրուգվայի նախկին նախագահ Խոսե Մուխիկան, որին համեստ կենսակերպի համար անվանում են աշխարհի ամենաաղքատ նախագահ,  ասել է, որ չի ուզում սենատորի կենսաթոշակ ստանալ, հաղորդում է BBC-ն:

Մուխիկան Ուրուգվայի Սենատում աշխատել է 2015 թվականից: Պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նա անցել է այդ պաշտոնին: Նախորդ երեքշաբթի նա հեռացավ նաեւ սենատորի պաշտոնից:

Նախկին նախագահը կարող էր մնալ սենատորի աթոռին մինչեւ 2020 թվականը, սակայն չի ցանկացել՝ թոշակի անցնելու նամակում գրելով, որ «հոգնել է երկարատեւ ճանապարհորդությունից»:

«Չնայած դրան, քանի դեռ խելքս տեղն է, ես չեմ կարող հրաժարվել գաղափարական պայքարից», - ասվում է նամակում:

Մուխիկան 83 տարեկան է: Մոտ 14 տարի նա անցկացրել է ռազմական բանտերում:

Թոշակի անցնելու լուրը անսպասելի չէր. Մուխիկան հրաժարականից 2 շաբաթ առաջ զգուշացրել էր, որ պատրաստվում է հեռանալ:

Ուրուգվայի քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ նախկին նախագահը հեռացել է պաշտոնից, որպեսզի առաջադրվի 2019-ի նախագահական ընտրություններում: