Մամուլի տեսություն 20-08-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i97099-Մամուլի_տեսություն_20_08_2018
Իսլ. խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները, այդ թվում՝ դոկտ. Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոպեոյի արտահայտություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2018 08:50 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-08-2018

Իսլ. խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները, այդ թվում՝ դոկտ. Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոպեոյի արտահայտություններին:

Ալիք

«Հակաիրանական հատուկ նպատակներով է ասված». Կրոնական փոքրամասնությունների պատգամավորները՝ ամերիկացի պաշտոնյաների արտահայտությունների մասին

 

Իսլ. խորհրդարանում կրոնական փոքրամասնությունների պատգամավորները, այդ թվում՝ դոկտ. Կարեն Խանլարյանն ու Ժորժիկ Աբրահամյանը, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով Իրանում կրոնական փոքրամասնությունների իրավունքների մասին ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոպեոյի արտահայտություններին:

Պատգամավորների հրապարակած հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Իրանում, կրոնական փոքրամասնությունների իրավունքների հետ կապված, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի արտահայտություններն անհիմն են եւ չեն համապատասխանում իրականությանը: Դրանք հակաիրանական հստակ նպատակներ են հետապնդում:

Սահմանադրությամբ ամրագրված կրոնական փոքրամասնությունների կրոնական ծեսերի իրագործման, սոցիալական իրավունքների եւ մշակութային ազատությունների ամրագրման առումով, Իրանն աշխարհի այն երկրներից է, որտեղ ոչ միայն առկա են խաղաղ գոյակցության համար նպաստավոր եւ երաշխավորված պայմաններ, այլ, նաեւ, առկա են անհրաժեշտ պայմաններ Աստվածային կրոններին հետեւորդ հասարակությունների բարգավաճման համար»:

Դատապարտելով մարդու իրավունքների եւ կրոնական ազատությունների վերաբերյալ ԱՄՆ իշխանությունների երկակի չափորոշիչներով մոտեցումները, պատգամավորները նշել են, որ հակաիրանական, հստակ քարոզչական նպատակներ հետապնդող նման փորձերն ինչպես միշտ դատապարտված են ձախողման:

«Մենք՝ կրոնական փոքրամասնությունների պատգամավորները, վերահաստատելով իրանական ժողովրդի բոլոր խավերի պատմական միասնականությունը, մեկ անգամ եւս հավատարմությունն ենք հայտնում մեր սիրելի Հայրենիք ամբողջականության պահպանման համար մեր ուխտին»,- ասված է պատգամավորների հրապարակած հայտարարությունում

 

Ջոմհուրի Էսլամի

Իսրայելի ռեժիմը ափարթայդից էլ ավելի վատն է. Չամսկի

 

Ամերիկացի մտավորականը զավթված Պաղեստինի հետազոտական կենտրոններից մեկի հետ զրույցում անդրադարձել է տարբեր հարցերի, այդ թվում «Դարի գործարք» կոչվող Պաղեստինի մասին Թրամփի նախագծին, ափարթայդի ռեժիմի հետ Սիոնիստական ռեժիմի ընդհանուր գծերին և Իրանի կապակցությամբ ԱՄՆ-ի կողմնորոշմանը:

Նոամ Չամսկին հավատացած է, որ Սիոնիստական ռեժիմը չի կարող առ հավետ հիմնվել Վաշինգտոնի օժանդակությունների վրա, քանի որ Թելավիվի քայլերը պատճառ են դարձել, որ վերջին տարիներին նրա հանդեպ ԱՄՆ-ի հասարակական կարծիքը փոխվի: Նա պաղեստինցիների իրավունքների ու զարգացման կապակցությամբ ուսումնասիրություն կատարող կենտրոնի հետ զրույցում նկատելով, որ Դոնալդ Թրամփը Պաղեստինի անկախ պետության ստեղծման համար որևէ հստակ լուծում չունի, ասաց. «Թրամփի վարչակազմը միայն Իրանի դեմ հարձակման մասին է խորհում»:

Ամերիկացի մտավորականն անդրադառնալով Թելավիվի կախվածությանն, ասաց. «Մի քանի տարի առաջ Իսրայելում ռազմավարական հարցերի վերլուծաբանները հանգեցին այն եզրակացության, որ չեն կարող հույսեր կապել այն երկրների օժանդակությանը, որոնց ուշադրության կենտրոնում են գտնվում մարդու իրավունքների հետ կապված հարցերը և պիտի ավելի շատ հակվեն հետադիմական ու ավտորիտար բաժինների կողմը, ինչը երկար ժամանակ չի կարող գոյատևել»:

Նա Պաղեստինի հարցի փակուղուց Սիոնիստական ռեժիմի ու նրա ամերիկացի հովանավորների փրկության ելքը համարում է երկու պետությունների ստեղծման ընդունելի տարբերակի վրա հիմնված լուծումը, որի համար հիմք պիտի ծառայի միջազգային պաշտոնական սահմանները և դրան զուգահեռ արդար ու սահմանափակ տարածքների փոխանակումը:

Նա ընդհանուր գծեր անցկացնելով հանուն իրենց իրավունքների պաղեստինցիների պայքարի և ափարթայդի ռեժիմի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության ժողովրդի պայքարի  միջև ասում է. «Ընդհանուր եզրեր և միևնույն ժամանակ տարբերություններ գոյություն ունեն: Իսրայելում խիստ խտրականություն գոյություն ունի, բայց ափարթայդում այդպես չէ: Զավթված տարածքներում իրավիճակը շատ ավելի վատ է ափարթայդից: Իսրայելը հիմնականում ցանկանում է ոչնչացնել պաղեստինցիներին, ինչը բնորոշ է գաղութարարական ու զավթողական հասարակություններին: Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունն իր սևամորթ հասարակությանը կարիք ուներ: Նրանք աշխատուժ էին համարվում: Ափարթայդի դեմ միջազգային մթնոլորտն էլ տարբեր էր: Նրանք դիմագրավում էին միջազգային հանրության խիստ ցասումն ու պատժամիջոցները: Ափարթայդի ռեժիմի կործանումից 30 տարի առաջ Հարավաֆրիկյան Հանրապետության ԱԳ նախարարն ԱՄՆ-ի դեսպանին ասել էր, որ համաշխարհային տեսակետից այդ ռեժիմն ամեն օր ավելի ատելի է դառնում և Վաշինգտոնը պիտի նրանց հովանավորի, մինչդեռ Պաղեստինի ու Իսրայելի միջև հակամարտության պարագային իրավիճակը տարբեր է»:

 

Քեյհան

Ինքնասպանության ճգնաժամը Բրիտանիայի զորանոցներում

 

Ինքնասպանությունը տարածված երևույթ է դարձել բրիտանացի զինվորների մոտ, այնպես  որ զեկույցների համաձայն ինքնասպանության դիմաց բրիտանացի զինվորների թիվը գերազանցել է Աֆղանստանի պատերազմում Բրիտանիայի բանակի կրած կորստին: Հոգեկան ճնշումները, նաև ընտանիքից հեռու լինելու և զինակիցներին կորցնելու հետևանքով հոգեկան խանգարումները ինքնասպանության տարածված պատճառներից են: Ինքնասպանության դիմած վետերան զինվորների հարազատներն ասում են, որ պետությունը բավարար չափերով նրանց աջակցություն չի ցուցաբերել և դա զինվորների ինքնասպանության գլխավոր պատճառն է համարվում:

«Դեյլի Սթար» օրաթերթը Ֆիլիսիթի  Քրասի գրչին պատկանող մի հաղորդման մեջ նշել է. «Բրիտանացի նախկին շարքային մի զինվոր իր բլոգում հրապարակել է իր կրած հոգեկան տառապանքները ներկայացնող պատկերներ, որոնք կարող են օգնել ճանաչելու Բրիտանիայի բանակում ինքնասպանության տարածման պատճառները»:

«Համաձայն այս հաղորդման վերջին վեց շաբաթներում ինքնասպանություն են գործել Բրիտանիայի բանակի նախկին և կամ ծառայության մեջ գտնվող 8 անդամներ: Նրանցից հինգը ինքնասպանություն է գործել հինգ օրերի ընթացքում, որոնք բոլորն էլ տառապել են ընկճախտով և կամ հոգեկան խանգարումներով ու նյարդային ճնշումներով: Ինքնասպանության վերջին դեպքը պատկանում է Ջիմի Դեյվիսին: Նա «Ֆեյսբուք»-ում կառավարում էր մի էջ, որը հատկացված էր հոգեկան նույն պայմաններում գտնվող զորայիններին: Շոտլանդիայի արքայական գնդում որպես դիպուկահար Իրաքի ու Աֆղանստանի պատերազմներին մասնակցած 32-ամյա զորայինը ինքնասպան եղավ երկու շաբաթ առաջ»,-գրում է «Դեյլի Սթար»-ը:

Բրիտանացի նախկին զորային Թրովիեր Քլոթը հավատացած է, որ հրամանատարները հերքում են վետերան զինվորների ինքնասպանությունը: Նա ասում է. «Եթե նման քանակով զորայիններ կամ վետերան զինվորներ ինքնասպանություն են գործում դա նշանակում է ինչ -որ խնդիր գոյություն ունի»:

 

 

Սպուտնիկ Արմենիա

Իրանն ԱՄՆ–ի պատժամիջոցները շրջանցելու ձևը գտել է. ինչ պետք է իմանան հայ զբոսաշրջիկները

 

Թեհրանը մտադիր է օգնել երկրի զբոսաշրջության զարգացմանը և պոտենցիալ հյուրերին ազատել բոլոր մտավախություններից։

Օտարերկրացիների, այդ թվում` Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների անձնագրերում այլևս կնիք չեն դնի Իրան մուտք գործելիս։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, Mehr գործակալությանն այդ մասին հայտնել է Իրանի մշակութային ժառանգության և զբոսաշրջության կազմակերպության ղեկավար Ալի Ասղար Մունեսանը։

Նշվում է, որ նման միջոցներ են կիրառվելու Իրանի նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցների պատճառով։ Իրանի իշխանություններն այդ ձևով են ուզում են աջակցել երկրում զբոսաշրջային ոլորտի զարգացմանը և պոտենցիալ հյուրերին ազատել բոլոր մտավախություններից։

Օրինագծին արդեն հավանություն է տվել Մունեսանը, ինչպես նաև Իրանի արդյունաբերության և առևտրի նախարարությունը, ԱԳՆ-ն և ոստիկանությունը։ Նախաձեռնությունը կուսումնասիրվի Իրանի նախարարների խորհրդում։

«Իրանի միգրացիոն ոստիկանության ներկայացրած վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրան այցելած զբոսաշրջիկների թիվն ընթացիկ տարվա առաջին չորս ամիսների ընթացքում աճել է 38 տոկոսով։ Միևնույն ժամանակ եվրոպացի զբոսաշրջիկների թիվը մի փոքր նվազել է, ինչն ազդել է չորս և հինգ աստղանի հյուրանոցների աշխատանքի վրա», — ասել է Մունեսանը։

Պաշտոնյաները կարծում են, որ այդ միտումը ժամանակավոր է և կվերանա, երբ Իրանն անհրաժեշտ միջոցներ ձեռնարկի։