Մամուլի տեսություն 24-08-2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հարավային Կովկաս կատարած ուղևորության առաջին օրը հինգշաբթի երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանեց:
ԻՌՆԱ
Մերկելի Հարավային Կովկաս կատարած այցի նպատակները
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Հարավային Կովկաս կատարած ուղևորության առաջին օրը հինգշաբթի երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանեց:
Եռօրյա այցի շրջանակներում Մերկելը Վրաստանից հետո կուղևորվի նախ Հայաստան և ապա Ադրբեջան:
Գերմանիայի կանցլերին Թբիլիսիի օդանավակայանում դիմավորեցին Վրաստանի ԱԳ նախարար Դեյվիդ Զալքալիանին և Գերմանիայում Վրաստանի դեսպան Էլգոյա Խոքրիշվիլին:
Մերկելը հանդիպում կունենա Վրաստանի վարչապետ Մամո Բախաձեի և նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ:
Հաղորդումների համաձայն Մերկելն այս այցի ընթացքում հանդիպում ու զրույց կունենա նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ:
Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է Հարավային Կովկասի տարածաշրջանի երեք երկրներ Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ քաղաքական ու տնտեսական հարաբերությունների ընդլայնման հանդեպ:
Մերկելի բանակցությունների օրակարգում է գտնվում գազի հարավային միջանցքի ընդլայնումը և Բաքու կատարելից այցի ընթացքում քննարկվելու է Թուրքիայի տարածքով Ադրբեջանի գազի Եվրոպա փոխադրվելու հարցը:
Իր գազի ապահովման աղբյուրների դիվերսիֆիկացման նպատակով Գերմանիան հետաքրքրություն է ցուցաբերում գազի փոխադրման այս ուղղությամբ հանդեպ:
Գերմանացի մի պաշտոնատար հայտարարել է, որ մենք խիստ հետաքրքրված ենք գազի փոխադրման հարավային գազատարի ընդլայնմամբ, ինչը համարվում է տարբեր տարածքներից գազի ապահովումը հեշտացնելու և Ռուսաստանի գազին կախվածությունը նվազեցնելու ԵՄ-ի ռազմավարության մեկ բաժինը:
Ադրբեջանի բնական գազը Եվրոպա փոխադրող Հարավային գազատարի բացումը կատարվեց մի քանի ամիս առաջ:
Հարավային գազատար խողովակագիծն Ադրբեջանի բնական գազը Եվրոպա փոխադրելու համար կարևոր ուղղություն է, որի կառուցման համար Ադրբեջանի նախագահի ընդգծմամբ մինչ օրս 40 միլիարդ դոլար ներդրում է կատարվել:
Մերկելի այցի շրջանակներում նաև քննարկվելու է Վրաստանի ու ԵՄ-ի միջև վիզայի ռեժիմի չեղարկման հարցը:
ԵՄ-ն 2017 թվականի մարտից գործադրման է հանձնել վրացի քաղաքացիների ԵՄ անդամ երկրներ կատարվող 90-օրյա ուղևորության համար վիզայի ռեժիմի չեղարկումը: Իհարկե ԵՄ-ի անդամ երկրներում աշխատելու և կամ ուսանելու համար Վրաստանի քաղաքացիները պարտավոր են վիզա ստանալ:
Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ-ի վիզային ռեժիմի չեղարկումը տհաճ հետևանքներ է ունեցել և հավելում են կրել ԵՄ անդամ երկրներից ապաստանություն խնդրողների թիվը: Այս կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Գերմանիան, Ֆրանսիան, Շվեյցարիան ու Իսլանդիան:
Դա ի տես այն բանի, որ Գերմանիայի կառավարությունը օրենքի նախագիծ մշակելով Վրաստանի անունը տեղավորել է անվտանգ երկրների ցուցակում, սակայն այդ մասին վերջնական որոշում պիտի ընդունի Գերմանիայի խորհրդարանը:
Միգրացիայի միջազգային կազմակերպության վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարում 2500 վրացի քաղաքացիներ Գերմանիայի, 490 քաղաքացիներ Շվեյցարիայի, իսկ 471 քաղաքացիներ Բելգիայի կառավարություններին ապաստանության դիմում են ներկայացրել:
Նախատեսվում է, որ Գերմանիայի կանցլերը Թբիլիսի կատարած այցի ժամանակ նաև քննարկի Վրաստանի քաղաքացիների ապաստանության դիմումները կանխելու ուղիները:
Մեհր
Ինձ իմպիչմենտի ենթարկեք, որ Ամերիկան աղքատանա. Թրամփ
ԱՄՆ նախագահը դեմոկրատականներին հորդորում է հրաժարվել իրեն իմպիչմենտի ենթարկելու մտքից, քանի որ դրա միակ արդյունքը լինելու է շուկայի անկումը և ԱՄՆ-ի ժողովրդի գործազրկությունն ու աղքատությունը:
Թրամփն այս հավակնությունը կատարել է արձագանքելով այն դեմոկրատականներին, ովքեր հայտարարել են, որ եթե նոյեմբերին կայանալիք միջնստաշրջանային ընտրություններում իրենց ձեռքն առնեն Ներկայացուցիչների տան և Սենատի վերահսկողությունը նրան իմպիչմենտի կենթարկեն:
Այս կապակցությամբ Թրամփը «Ֆաքս Նյուզ»-ի հաղորդավարին ասել է. «Չգիտեմ ինչպե՞ս կարելի է իմպիչմենտի ենթարկել մեկին, որ փայլուն վկայական է ունեցել: Եթե մի օր իմպիչմենտի ենթարկվեմ կարծում եմ, որ շուկան անկում կարձանագրի և բոլորը կաղքատանան»:
Նա ապա մատնացույց անելով իր գլուխն ասել է. «Առանց այս մտածողության գործազրկության այնպիսի թվերի էիք հանդիպելու, որի մասին չէք կարող երևակայել: Եթե իմ փոխարեն Հիլարի Քլինթոնը նախագահ ընտրված լիներ աշխատատեղերի ստեղծման տեսակետից երկիրն այսօրվա դիրքում կանգնած չէր լինի»:
ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքըլ Քոհենը երեքշաբթի օրը հաստատեց, որ նրա կարգադրությամբ նրա նախկին սիրուհիներին լռության դիմաց գումար է վճարել: Թրամփը նաև մեղադրվում է ընտրարշավի ժամանակ ֆինանսական չարաշահումներ կատարելու մեջ:
Թրամփը մերժելով այդ մեղադրանքն ասել է, որ գումարը վճարվել է ոչ թե ընտրական շտաբի ֆինանսական հաշիվներից, այլ իր սեփական գումարներից:
Հրապարակ
Ադրբեջանի՝ ՀԱՊԿ անդամակցության առաջ կանաչ լույս է վառվում. Խաչատուրովը կարող էր կասեցնել գործընթացը
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս ՀԱՊԿ-ում քննարկվել է մասնակիցների կազմն ընդլայնելու հարցը: Մասնավորապես, դիտորդի կարգավիճակի մասին փաստաթղթերի փաթեթն է ներկայացվել։ Սա նշանակում է, որ առաջիկայում լրջորեն քննարկվելու է Ադրբեջանի՝ ՀԱՊԿ դիտորդ անդամ դառնալու հարցը, ինչը բավականին վտանգավոր է Արցախի հարցի լուծման առումով։
Մեր տեղեկություններով, այս հարցում կարող էր որոշակի դեր կատարել և գործընթացը կասեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, սակայն Հայաստանում նրա դեմ հարուցված քրեական գործը մի կողմից թուլացրել է նրա դիրքերը ՀԱՊԿ-ում, մյուս կողմից նա արդեն ճամպրուկային է տրամադրված և առանձնապես ջանքեր գործադրելու տրամադրություն էլ չունի, ուստի Ադրբեջանի անդամակցության առաջ, կարելի է ասել, կանաչ լույս է վառվում»։
Արմենիա Սպուտնիկ
ԱՄՆ պետդեպը չի բացառում պատժամիջոցների կիրառումը C-400 համակարգեր գնող երկրների նկատմամբ
Միացյալ Նահանգները բացահայտ դեմ է, որ դաշնակիցներն ու գործընկերները ռուսական C-400 համակարգեր ձեռք բերեն։
Ռուսաստանի հետ Թուրքիայի գործարքը` C-400 զենիթահրթիռային համալիրներ ձեռք բերելու վերաբերյալ, հակասում է ՆԱՏՕ-ի սկզբունքներին։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ ավանդական դարձած ճեպազրույցի ժամանակ այս մասին ասել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության մամուլի խոսնակ Հիզեր Նոյերթը։
«Մենք դեմ ենք, որ աշխարհի տարբեր մասերում գտնվող մեր գործընկերներն ու դաշնակիցները C-400 համալիրներ գնեն», — ընդգծել է Նոյերթը։
Նա ուղիղ չի պատասխանել այն հարցին, թե արդյոք պատժամիջոցներ կսահմանվեն C-400 համալիրներ գնող նաև այլ պետությունների նկատմամբ։ Սակայն նշել է, որ ԱՄՆ հստակ ցույց է տվել աշխարհի բոլոր երկրներին, որ կարող է պատժամիջոցներ կիրառել։
Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերին հայտնի դարձավ ռուսական С-400-ի վերաբերյալ Անկարայի և Մոսկվայի միջև տարվող բանակցությունների մասին։ Ռուսաստանը 2017 թվականի սեպտեմբերին հաստատեց պայմանագրի կնքումը։
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են կանխել գնումները և սպառնում խիստ պատժամիջոցներ սահմանել։