Մամուլի  տեսություն 13-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98072-Մամուլի_տեսություն_13_09_2018
Այս օրերին Ջոն Քերին ու Բարաք Օբաման կրկին ակտիվացել են և խիստ կերպով քննադատում են Թրամփի կառավարության քաղաքականությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2018 08:11 Asia/Tehran
  • Մամուլի  տեսություն 13-09-2018

Այս օրերին Ջոն Քերին ու Բարաք Օբաման կրկին ակտիվացել են և խիստ կերպով քննադատում են Թրամփի կառավարության քաղաքականությունները:

Ջոմհուրի Էսլամի

Ջոն Քերի. Թրամփն ԱՄՆ-ի ամենավատ նախագահն է

 

Այս օրերին Ջոն Քերին ու Բարաք Օբաման կրկին ակտիվացել են և խիստ կերպով քննադատում են Թրամփի կառավարության քաղաքականությունները:

ԱՄՆ նախկին պետքարտուղար  Ջոն Քերին ով այս օրերին և ԱՄՆ Կոնգրեսի միջնստաշրջանային ընտրությունների թվականը մոտենալով Օբամայի հետ միասին Թրամփի կառավարության քաղաքականության լուրջ քննադատներից է համարվում իր հարցազրույցներում խստորեն քննադատեց մասնավորապես Իրանի կապակցությամբ Թրամփի արտաքին քաղաքականությունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսի պաշտոնական կայքը համարվող «Հիլ»-ի հաղորդման համաձայն, Քերին հեռուստատեսային երկու առանձին հարցազրույցներում Թրամփին անվանեց ԱՄՆ-ի ողջ պատմության ամենավատ նախագահը: Նա «Բի Բի Սի»-ի հետ հարցազրույցում ասաց. «Ենթադրում եմ, որ Թրամփն ԱՄՆ-ին ժառանգություն է թողնելու ԱՄՆ-ի պատմության ամենավատ նախագահի համբավը... Թեև իր պաշտոնավարության շրջանում նա որոշակի հաջողություններ է արձանագրել, այդուհանդերձ չի վերցրել որևէ քայլ ինչն առավել ապահով ու ազատ կդարձնի ԱՄՆ-ն»:

2013-ից 2017 թվականների ընթացքում Օբամայի պաշտոնավարության երկրորդ շրջանում ԱՄՆ-ի արտաքին դիվանագիտության ղեկավարը քննադատելով Թրամփի արտաքին քաղաքականությունն այս ոլորտում նրա քայլերը պատահական, անծրագիր ու հրահրիչ է բնութագրել, որոնք պատճառ են դարձել ԱՄՆ-ի դաշնակիցները նրանից հեռանան: Նա այդ կապակցությամբ առանձնացրել է կլիմայական փոփոխությունների մասին Փարիզյան պայմանագրից և Իրանի հետ միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարումը:

Քերին նաև մասնակցելով «Սի Էն Էն» հեռուստակայանի իրանցի հաղորդավար Քրիստիան Ամանփուրի հեռուստահաղորդման ասել է. «Թրամփն ու նրա վարչակազմն Իրանում իշխանափոխության քաղաքականություն են հետապնդում»:

Քերին նկատելով, որ տարածաշրջանում միայն սակավաթիվ երկրներ գոհ մնացին Թրամփի այդ քայլից և ԱՄՆ-ի մյուս դաշնակիցները դրանից դժգոհ են, ասաց. «Այդ քայլից ուրախացան Միջին Արևելքի միայն այն երկրները, որոնք շարունակ ատում են Իրանը, բայց այն երկրները որոնք մասնակցել էին միջուկային բանակցություններին այս  համաձայնության պաշտպանն ու փորձում են դա պահպանել»:

Նա հավելեց. «Թրամփն այս քայլով ոչնչացրեց իրանցի չափավորական մի նախագահի հետ բանակցության հնարավորությունը և այդ երկրին հեռացրեց աշխարհի հետ գործակցության ու փոփոխության ուղուց: Թրամփն իր այս քայլով բարդացրեց իրանցի ցանկացած նախագահի հետ բանակցությունը, քանի որ հիմա բոլորն ասում են, որ ամերիկացիների հետ չպիտի բանակցել, քանի որ նրանք վստահելի չեն»:

 

Քեյհան

Արաբիան տարածաշրջանում ոճրագործությունների մայրն է

 

Նոբելյան խաղաղության մրցանակի եմենցի դափնեկիր և իրավապաշտպան տիկ. Թավաքոլ Քերմանը եմենցի կանանց ու երեխաներին սպանելու պատճառով կրկին քննադատության ենթարկեց Սաուդյան ռեժիմին և հայտարարեց. «Արաբիան տարածաշրջանում բոլոր պատերազմների ու  արյունահեղության գլխավոր ազդակն է»: Տիկ. Թավաքոլ  Քերմանը կրկին անգամ դատապարտեց իր հայրենակիցների դեմ Արաբիայի ոճրագործությունը և իր  երկրի կանանց ու երեխաների կոտորածը, ինչը ներվայնացրեց սաուդացիներին և  Ռիադի իշխանությունները զավեշտալի քայլի դիմելով նրան մեղադրեց միջազգային օրենքները ոտնահարելու  մեջ:

Թավաքոլ Քերմանն այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Իմ երկրում պատերազմ ու մասսայական կոտորած հրահրած  Արաբիան ինձ մեղադրում է միջազգային օրենքները ոտնահարելու  մեջ: Արաբիան վերջին մեկ դարվա ընթացքում տարածաշրջանում բոլոր ոճրագործությունների մայրն է եղել: Արաբիան բոլոր  սխալների ու չարիքների արմատն է հետո ինձ է մեղադրում օրենքները ոտնահարելու  մեջ»:  Նա ավելի վաղ ասել էր, որ իր երկրում պատերազմական ոճրագործությունների պատասխանատուները և  նրանց գլխավորող Արաբիայի ու Աբուդաբիի գահաժառանգները պատասխանատվության պիտի կանչվեն Քրեական միջազգային ատյանի կողմից:

 

Ալիք

Ինչ կտա ԵԱՏՄ-ին ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակն, ու ինչ կապ ունի այստեղ Հայաստանը

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

Առևտրի համաշխարհային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակը ԵԱՏՄ-ին հնարավորություն կտա ավելի արագ լուծել առաջացող մաքսային խնդիրները: Նման կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանը ելույթ էր ունեցել Արևելյան տնտեսական չորրորդ ֆորումին, որը տեղի է ունենում սեպտեմբերի 11-13-ը: «Ռոսիա սեգոդնյա» ՄՏԳ-ն ԱՏՖ-ի գլխավոր տեղեկատվական  գործընկերն է:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան սեպտեմբերի 25-ին մտադիր է ուսումնասիրել ԵԱՏՄ-ի կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպության մարմիններում դիտորդի կարգավիճակ ստանալու հարցը:

Տիգրան Սարգսյանը հիշեցրել է, որ ԵԱՏՄ անդամ 5 երկրներից 4-ը ԱՀԿ-ի կազմում են: Հաշվի առնելով այն, որ մաքսային սակագների, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի հաստատման հետ կապված բոլոր հարցերը փոխանցվել են անդրազգային մարմնին (տվյալ դեպքում՝ ԵՏՀ-ին), ԵԱՏՄ երկրները առանց ընդհանուր դիրքորոշման համաձայնեցման ԱՀԿ-ի հարթակում որևէ բանակցություններ վարել չեն կարող:

«Երբ Հայաստանն ու Ղրղըզստանը հանդես եկան ԵԱՏՄ-ում ԱՀԿ-ի անդամ դառնալուց հետո, մեզ մոտ հարցեր են առաջացել նրանց կողմից իրենց մաքսային տուրքերը վերանայելու անհրաժեշտության և դրանք եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու հետ կապված: Այս մասին Հայաստանն ու Ղրղըզստանը պետք է տեղեկացնեն ԱՀԿ-ին և խորհրդակցություններ անցկացնեն այդ հարթակում», — նշել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ ԱՀԿ-ում դիտորդի կարգավիճակ ստանալը ԵԱՏՄ-ին հնարավորություն կտա մասնակցելու բոլոր բանավեճերին և ներկայացնելու ինտեգրացիոն միավորման ընդհանուր դիրքորոշումը, օգնել հարթելու գործունեության ընթացքում առաջացած հավանական  սուր անկյունները:

Նշենք, որ նման հակասություններ կարող են առաջանալ ԵԱՏՄ-ում և ԱՀԿ-ում գործող մաքսային տուրքերի միջև առկա տարբերությունների պատճառով:

 

 

Ժամանակ

Սիրիայում ՌԴ-ն Արևմուտքի հետ հակադիր քաղաքականության մեջ է, իսկ դրանում ՀՀ-ի ներգրավումը կարժանանա Արևմուտքի դժգոհությանը

 

«Հայաստանյան ներքաղաքական թեժ զարգացումներին զուգահեռ, անշուշտ, որևէ կերպ իրավունք չունենք բաց թողնել այն հանգամանքը, որ մենք պետություն ենք, որն ունի արտաքին քաղաքականություն, և  որը գտնվում է բարդագույն տարածաշրջանում՝ բառի թե´ զուտ կովկասյան, թե´ ավելի լայն՝ մերձավորարևելյան իմաստով: Ահա այդ առումով, հարկավոր է ուշադրությունից բաց չթողնել այն, որ Երևանը, փաստորեն, արդեն պաշտոնապես հայտարարել է Ռուսաստանի Դաշնության հետ Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու մասին:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նախօրեին հայտարարել է, որ Հալեպ կմեկնեն հումանիտար ականազերծողներ, բժիշկներ և նրանց աշխատանքի ընթացքում անվտանգությունն ապահովող անձնակազմ: Այս որոշումը Հայաստանում մեծ ուշադրության չի արժանացել միայն այն պատճառով, որ բավական թեժացել է ներքաղաքական իրավիճակը:

Մինչդեռ Սիրիայի առնչությամբ որոշումն ունի իսկապես ահռելի նշանակություն: Պետք է նշել, որ այս թեման ռուսական կողմի հետ օրակարգում հայտնվել է դեռևս 2017 թվականից, և այդ մասին բարձրաձայնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Սիրիայում Ռուսաստանի հետ մարդասիրական առաքելության իրականացումը հայաստանյան որոշ շրջանակներում խնդրահարույց է դիտարկվում այն առումով, որ այնտեղ ՌԴ-ն Արևմուտքի հետ հակադիր քաղաքականության մեջ է, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ներգրավումը կարժանանա Արեւմուտքի դժգոհությանը»,-գրում է թերթը: