Մամուլի տեսություն 16-09-2018
Ամերիկացի դատախազներն ու քննիչները մեղադրանքները քննելու հետաքրքիր մեթոդ ունեն:
Էըթեմադ
Նախագահի երերուն դիրքը
Ամերիկացի դատախազներն ու քննիչները մեղադրանքները քննելու հետաքրքիր մեթոդ ունեն: Նրանք համբերատարությամբ են աշխատում, առաջանում են քայլ առ քայլ, հավաքում են բոլոր ապացույցները, քննում են մեղադրանքի տարբեր կողմերը և հետո մեղադրյալին կալանավորելու միջնորդություն են ներկայացնում: Եթե հիմնական թիրախը նույն անձը լինի գործը փակվում է: Իսկ եթե նպատակը ավելի մեծ մի հավաքականություն և կամ ավելի խոշոր անձ լինի, սա համարվում է աշխատանքի սկիզբը: Քանի որ մեղադրյալ անձին միջոց են ծառայեցնում հասնելու գլխավոր նպատակին: Այսօր Թրամփի նախընտրական շտաբի նախկին պետ Փոլ Մանաֆորթը գլխավոր նպատակին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հասնելու միջոց է ծառայեցվում: ԱՄՆ-ի ընտրություններում Ռուսաստանի միջամտության գործը քննող հատուկ քննիչ Ռոբերտ Մյուլերը վերջին մեկ տարվա ընթացքում զբաղված է եղել Մանաֆորթի դեմ ապացույցներ հավաքելով: Այս ընթացքում նա որևէ սենսացիոն կամ ոչ-պրոֆեսիոնալ հայտարարություն չի կատարել ու առաջ է տարել իր գործը: Այսօր Մանաֆորթի դեմ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել, որոնցից յուրաքանչյուրում նա կարող է դատապարտվել: Այդ պատճառով Մյուլերին համագործակցության խոստում է տվել: «Սի Էն Բի Սի»-ի հաղորդմամբ Փոլ Մանաֆորթն իր մեղադրանքները կարճելու դիմաց համաձայնել է գործարքի մեջ մտնել Մյուլերի հետ:
Պարզ չէ, որ արդյոք նա պատրաստ է նախագահ Թրամփի դեմ համագործակցել քննիչ Մյուլերի հետ, թե՝ ոչ: Մանաֆորթին փողերի լվացման, հարկային կեղծարարության և արտասահմանյան բանկային հաշիվների մասին չզեկուցելու մեղադրանք է առաջադրված: Նա մինևնույն ժամանակ մեղադրվել է ստելու և իրականությունը խեղաթյուրելու մեջ:
Եթե ապացուցվեն նրա դեմ առաջադրված մեղադրանքները նա պարտավոր է լինելու ճաղերի հետևում անցկացնել երկար տարիներ: Դեռ պարզ չէ, որ հատուկ քննիչի հետ մեղադրյալի ենթադրյալ գործարքը ինչքանով կարող է նախագահի վնասին լինել: Այդուհանդերձ հստակ է մի կետ և դա այն որ Փոլ Մանաֆորթը կարող է 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հետ կապված անհերքելի ապացույց լինել Դոնալդ Թրամփի դեմ և հավանաբար կարող է ներկայացնել փաստաթղթեր, որոնք ի վերջո կարող են ապացուցել այն հարցը, որ արդյոք Թրամփի ընտրական շտաբի և Մոսկվայի միջև որևէ գործարք եղել է, թե՝ ոչ:
Ջոմհուրի Էսլամի
Բացահայտվել է Մոհամմեդ Բեն Սալմանի գահաժառանգության և Արաբիա-Իսրայել հարաբերությունների ամրապնդման հարցում Ջերդ Քուշների դերակատարությունը
Ամերիկյան մի պարբերաթերթ հղում կատարելով Բոբ Վուդվարդի մերկացնող գրքին գրեց. «Դոնալդ Թրամփի փեսան և ավագ խորհրդական Ջերդ Քուշները պատճառ դարձավ, որ Արաբիայի ու Իսրայելի միջև կոալիցիայի ամրապնդման ուղղությամբ ջանքերի պատճառով սրվի իր հետ Պենտագոնի և ԱՄՆ պետքարտուղարության հակառակությունը»: Ամերիկացի վաստակավոր լրագրողը բացահայտել է Մոհամմեդ Բեն Սալմանի գահաժառանգ նշանակվելու հարցում Քուշների դերակատարությունը:
«Վաշինգտոն Էգզեմայներ»-ի հաղորդմամբ Բոբ Վուդվարդը «Սարսափ՝ Թրամփը Սպիտակ տնում» խորագրով իր նոր աշխատասիրության մեջ հաստատելով Սպիտակ տնում Քուշների ներազդեցությունն ու հեղինակությունը բացատրել է այն մասին, թե ինչպես ԱՄՆ նախագահը 2017 թվականի մայիսին չսպասված այց կատարեց Իսրայել և Արաբիա և ինչպես ձևավորվեց Միջին Արևելքի կապակցությամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը, որի մեջ են մտնում Միջին Արևելքի խաղաղության կրկին օրակարգ դառնալն ու Իրանի մեկուսացումը:
Վուդվարդը գրում է, որ Քուշները ժամանակին հայտարարել է, որ Թրամփն իր արտասահմանյան առաջին ուղևորության ընթացքում մեկնելու է Արաբիա և Իսրայել, որոնք երկուսն էլ Իրանի հետ թշնամի են և Օբամայի վարչակազմի ընթացքում անտեսվել էին:
Վուդվարդի ընդգծմամբ Քուշները համոզված է եղել, որ Արաբիայում գլխավոր պաշտոնատարը գահաժառանգն այսինքն Մոհամմեդ Բեն Սալմանն է, որ յուրահատուկ խարիզմատիկ գործիչ է համարվում:
Գրքում ասված է, որ նախնական բանակցություններում սաուդացիները զենք գնելու մեծ ցանկություն չեն ցուցաբերում, սակայն Քուշները հեռախոսային կապ է հաստատում Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ և այդ հեռախոսազրույցն ազդեցիկ է լինում: Ի դեպ, Քուշները խախտելով Սպիտակ տան պրոտոկոլները ԱՄՆ նախագահի մասնակցությամբ ճաշկերույթի է հրավիրում Արաբիայի գահաժառանգին:
Ալիք
Մենք ունեցել ենք շատ դրական փորձ՝ աշխատելու Իրանի համար պատժամիջոցային խիստ պայմաններում. իրանագետ
ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները կանդրադառնան նրա հետ առևտրային հարաբերություններ ունեցող բոլոր երկրների վրա:
Թե որքան լուրջ հետևանքներ կարող են Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցները նոյեմբերից ունենալ նաև Հայաստանի վրա (հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք բնագավառներում Հայաստանը սերտորեն համագործակցում է Իրանի հետ), Panorama.am-ի թղթակիցը զրուցեց իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ։
Անդրադառնոլով Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը, Վարդան Ոսկանյանը նկատեց՝ ակնհայտ է, որ ցանկացած պատժամիջոց երկու երկրների հարաբերություններում ստեղծում է լրացուցիչ ռիսկեր։ Խոսքը վերաբերում է ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական հարթություններին։
«Մասնավորապես, շատ դեպքերում տնտեսական հարաբերությունները լրջորեն նպաստում են քաղաքկան հարաբերություններին։ Այս իմաստով, թեև Հայաստանի և Իրանի միջև քաղաքական խնդիրներ չկան, բայց թեկուզ միայն պատժամիջոցների սպառնալիքը կարող է մեր գործարարներին հետ պահել կյանքի կոչելու Իրանի հետ կապված իրենց տնտեսական ծրագրերը։
Մյուս կողմից Իրանում ևս կան տնտեսական հնարավորություններ, որոնք կարող են օգտագործվել Հայաստանի հետ հարաբերություններում։ Իրան-Հայաստան սահմանին գործում է Մեղրու ազատ տնտեսական գոտին, և մենք ակնկալիքներ ունենք, որ այն պետք է աշխատի իրանական ներդրումների շնորհիվ։ Միաժամանակ, փորձությունները երբեմն դուռ են բացում նոր հնարավորությունների համար, իսկ Իրանի դեմ պատժամիջոցներն, անշուշտ, փորձություն են։ Մենք ունեցել ենք շատ դրական փորձ՝ աշխատելու Իրանի համար պատժամիջոցային խիստ պայմաններում, որոնք կիրառվել են նախկինում։ Հիշենք, օրինակ Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը և գործարկումը»,- ամփոեց իրանագետը։
News.am
Մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ ունեցող 189 երկրների շարքում Հայաստանը հայտնվել է 83-րդ տեղում
Մարդկային զարգացման շատ բարձր մակարդակ ունեցող 189 երկրների՝ ՄԱԿ-ի կազմած ցուցակում Հայաստանը հայտնվել է 83-րդ տեղում
Այդ մասին են վկայում միջազգային կազմակերպության կողմից հրատարակված «Մարդկային զարգացման ինդեքսներն ու ինդիկատորները» զեկույցի տվյալները՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նշված ցուցակի առաջին երեք տեղերը զբաղեցնում են Նորվեգիան, Շվեյցարիան, Ավստրալիան։
Ցուցակի 189 երկրներն ընտրվել են 4 չափանիշներով՝ կյանքի տեւողությունը, ուսման նախատեսվող եւ միջին տեւողությունը, բնակչության մեկ շնչին ընկնող համախառն ազգային արտադրանքը։
Առաջին տասնյակի մեջ են նաեւ Իռլանդիան, Գերմանիան, Իսլանդիան, Հոնկոնգը, Շվեդիան, Սինգապուրը, Նիդեռլանդները։ Վերջին տեղերում են՝ Նիգերը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը, Հարավային Սուդանը, Չադը, Բուրունդին։
Ռուսաստանը ցուցակի 49-րդ տեղում է, Բելառուսը՝ 53-րդ, Թուրքիան՝ 64-րդ, Վրաստանը՝ 70-րդ, Ադրբեջան՝ը 80-րդ, Ուկրաինան՝ 88-րդ։