Մամուլի տեսություն 25-09-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i98586-Մամուլի_տեսություն_25_09_2018
Խուզեսթանի ժողովուրդը երեկ Ահվազի ահաբեկչական հարձակման նահատակների մեծարման ու հուղարկավորության ընթացքում կատարեց իր լավագույնը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 25, 2018 07:36 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-09-2018

Խուզեսթանի ժողովուրդը երեկ Ահվազի ահաբեկչական հարձակման նահատակների մեծարման ու հուղարկավորության ընթացքում կատարեց իր լավագույնը:

Ռեսալաթ

Սպիտակ տան և Ահվազի ահաբեկչական դեպքի առնչությունը

 

Խուզեսթանի ժողովուրդը երեկ Ահվազի ահաբեկչական հարձակման նահատակների մեծարման ու հուղարկավորության ընթացքում կատարեց իր լավագույնը: Այս  պատմական ներկայությունը պատասխան էր իսլամի թշնամիների չարագործությանը: Ահվազի ահաբեկչական հարձակման ընթացքում մեր մի խումբ հայրենակիցների նահատակությունը ցավ պատճառեց բոլոր իրանցիներին: Ահվազում ԱՄՆ-ի և նրա արևմուտքցի դաշնակիցների ու արաբ վարձկանների իրագործած  ոճիրը տարբեր դիտանկյուններին կարելի է վերլուծել ու քննարկել: Այստեղ կարևորն այդ դեպքի ակունքները որոնելը և ԱՄՆ-ի ու նրա գործակալների կողմից շարված փազելի մասերի դասավորումն է: Թեև ԱՄՆ-ն ցանկանում է իրեն հեռու պահել ահաբեկչական այս դեպքից, սակայն այս կապակցությամբ Թրամփի վարչակազմի դերակատարությունն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ նրա մերձավորները, այդ թվում Ջոն Բոլտոնն ու Մայք Պոմպեոն կորցրել են այս դեպքի առնչությամբ իրենց շանտաժի ու պատճառաբանության ընդունակությունը: Այստեղ որևէ տարանջատում չկա ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ստեղծած  ահաբեկչության և արևմուտքին ու Սիոնիստական ռեժիմին կապված խմբերի հրապարակային ահաբեկչության միջև: Խնդիրներից մեկը, որ ԱՄՆ-ն շարունակ ցանկանում է ներշնչել դա ահաբեկչության հովանավորների ու դրա հեղինակների տարանջատումն է: Դա ի տես այն բանի, որ ահաբեկչական դեպքերի հանդեպ համապարփակ մոտեցումը մեզ չի թույլատրում հաշվարկային նման սխալ կատարել: Հրապարակային ու պետական ահաբեկչության առնչությունը քննարկելիս պիտի նկատի առնել այն իրողությունը, որ երկուսի ակունքն ու գործառույթը նույնն է: Այլ խոսքով մենք այդտեղ գործ ունենք միացյալ ցանցի հետ, որը գլխավորում է ԱՄՆ-ն և իսկ դրա գործակատարներն ահաբեկչական խմբերն են:

Այս կապակցությամբ չպիտի անտեսել վերջին երկու տարիների ընթացքում հակաիրան ատելի ու ահաբեկչական խմբերին աջակցություն ցույց տալու ուղղությամբ Թրամփի վարչակազմի ջանքերը: Թրամփի իրավաբանական խմբի ղեկավար և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանին Մոնաֆեղին խմբակի աջակիցներից է: Շատ  պարզ է, որ Ահվազի ահաբեկչական հարձակումը կարելի է Սպիտակ տան և Իրանի դեմ աշխատող ահաբեկչական խմբերի թաքուն ու բացահայտ նիստ ու կացի օպերատիվ արդյունքը համարել:

 

Թեջարաթ

ՕՊԵԿ-ն անտեսեց Թրամփին

 

ՕՊԵԿ-ն ու Ռուսաստանը որպես ՕՊԵԿ-ին չանդամակցող նավթի ամենախոշոր արտադրող մերժեցին կարճ ժամկետներում նավթի արտադրաչափի ցանկացած տեսակի բարձրացումն ու նաև ԱՄՆ-ի նախագահի այդ կապակցությամբ պահանջը:

«Ալ-Ջազիրա»-ի հաղորդման համաձայն Ալժիրում գումարված ՕՊԵԿ-ի անդամ և ոչ-անդամ երկրների նախարարների նիստի ընթացքում Արաբիայի էներգետիկայի նախարար Խալեդ Ալ-Ֆալեհը հայտնել է, որ չի ազդելու նավթի գների վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ օրը կրկին ակնարկ կատարելով Միջին Արևելքի երկրների հանդեպ ԱՄՆ-ի հովանավորության և նավթի գնի միջև եղած հարաբերությանը ՕՊԵԿ-ին կոչ էր արել կրճատել նավթի գինը: Նախքան Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների գործադրման հանձնվելու հետևանքով նավթի առաջարկի նվազումը համաշխարհային շուկայում նավթի յուրաքանչյուր բարելի գինը հասել է 80 դոլարի գերազանցելով վերջին չորս տարիների գները:

Խալեդ Ալ-Ֆալեհն ասել է, որ Սաուդյան Արաբիան ընդունակ է բարձրացնել իր արտադրաչափը, միևնույն ժամանակ հավելելով, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չի զգացվում: Նա ասել է, որ այս պահին աշխարհում նույնիսկ մեկ զտարան չի կարելի գտնել, որը նավթ  որոնելիս լինի:

Օմանի նավթի նախարար Մոհամմեդ Բեն Ալ-Ռամհին և Քուվեյթի նավթի նախարար Բախիթ Ալ-Ռաշիդին հայտարարեցի, որ նավթ արտադրողները հունիսին ձեռք բերված պայմանավորվածությանը հավատարիմ են մնում: Այս պայմանավորվածությունն ընդգծում է, որ նավթի արտադրաչափը  չպիտի  որոշված չափերից ավելի կրճատվի: ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչ Հոսեյն Քազեմփուր Արդաբիլին էլ ԱՄՆ-ի CNBC հեռուստակայանին տված հարցազրույցում ասաց. «ԱՄՆ նախագահը պիտի հրաժարվի նավթի գների հավելումը կանխելու նպատակով թուիթերյան գրառումներից»:

«Թրամփի վարչակազմը ՕՊԵԿ-ը ներքաշում է քաղաքականության մեջ և ՕՊԵԿ-ի անդամների վրա ներազդելով նպատակ ունի ապահովել իր շահերն ու իջեցնել գները»,-նշել է ՕՊԵԿ-ում Իրանի ներկայացուցիչը:

 

Արմենիա Սպուտնիկ

Հայաստանը և Իրանը վերածնում են Արաքս գետի վրա խոշոր ՀԷԿ–ի գաղափարը

 

Չնայած պատժամիջոցներին` իրանցիները որոշել են վերադառնալ Հայաստանի հետ խոշոր նախագծի քննարկմանը։

Հայաստանի և Իրանի էներգետիկ գերատեսչությունները ստեղծել են աշխատանքային խումբ Արաքս գետի վրա ՀԷԿ–ի նախագծի հարցով։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Գարեգին Բաղրամյանը։

Դեռ 2006թ.–ից Հայաստանը և Իրանը սկսել են Արաքս գետի վրա երկու ՀԷԿ–ի շինարարությունը։ Շինարարության մասին հուշագիրը ստորագրվել է 2011թ.–ին։ Սակայն շինարարության ծրագրերը ձախողվել են 2012թ.–ին, երբ Եվրամիությունը էմբարգո է սահմանել իրանական նավթի վրա։ Դրանից հետո նախագիծը սառեցվել է, քանի որ Հայաստանն Իրանից ներդրումների է սպասել։

Ըստ նախնական գաղափարի` Մեղրիի ՀԷԿ հզորությունը պետք է կազմեր 130 մեգավատ և արտադրեր տարեկան մոտ 800 կիլովատ/ժամ (դա 10 տոկոսով ավելի է 2017թ–ին Հայաստանում արտադրված ամբողջ էլեկտրականությունից)։

Անցած տարիներին շատ բան է փոխվել երկու երկրների տնտեսությունում։ Ուստի պետք է նորից հաշվել, թե այդ կայանից որքան էլեկտրականություն է պետք Հայաստանին և Իրանին, և որքան այն կարժենա։ Վերջապես, պետք է պարզել, թե ցանկանում է արդյո՞ք մասնավոր բիզնեսը ներդրում անել նախագծի մեջ և ինչ հզորությունների համար է պատրաստ վճարել։

«Քննարկելով այդ հարցերը` աշխատանքային խումբը կորոշի կայանի հզորությունը, ինչպես նաև հիմք կնախապատրաստի տեխնիկական առաջադրանքների և նախագծի համար», – հայտարարեց Բաղրամյանը։

Նշենք, որ Հայաստանն Իրան է արտահանում իր էլեկտրաէներգիայի մոտ 15 տոկոսը։

 

 

Ժողովուրդ

ԱԺ-ն կշրջափակե՞ն. Ինչ քայլերի կդիմի Փաշինյանը խորհրդարանը ցրելու համար

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:

Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երևան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները:

ՀՀԿ-ականներն, իհարկե, կփորձեն դիմադրել, նույնիսկ երեկ այդ մասին որոշակի ակնարկներ էին հնչեցնում, սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ առաջիկայում, երբ Փաշինյանը ձեռնամուխ լինի արտահերթ ընտրությունների անցկացման, այդ քայլին գնա հասարակական ճնշման ներքո:

Մասնավորապես, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն և այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Ի դեպ, այս պրակտիկան եղել է նաև Ղարաբաղյան շարժման օրերին, հատկապես 89-90 թվականներին, երբ մարդիկ օրերով շրջափակում էին Գերագույն խորհրդի շենքը` ստիպելով քննարկել համապատասխան հարցեր»: