Մամուլի տեսություն 27-09-2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում և ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանին առընթեր լիարժեքորեն տրվեց կողմնակի թեմաներին:
Էըթեմադ
Միայնակ տանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում և ՄԱԿ-ի ԳԱ-ի 73-րդ նստաշրջանին առընթեր լիարժեքորեն տրվեց կողմնակի թեմաներին: 24 ժամ նրանից հետո, երբ ներկաների ծիծաղը պատճառ դարձավ, որ Դոնալդ Թրամփի ելույթը գլխավորի միջազգային մամուլի լուրերը ԱՄՆ նախագահը շտապեց ՄԱԿ-ի ԱԽ, որպեսզի ԱԽ-ում ԱՄՆ-ի նախագահության շնորհիվ առաջին անգամ նախագահի մասսայական կոտորածի զենքերի ապատարածման խորագրի ներքո գումարված նիստը: Աչք շլացնող խորագիր ընտրելով Դոնալդ Թրամփը փորձեց մասամբ քողարկել իր գլխավոր նպատակը, որ Իրանի դեմ գրոհելն էր և իհարկե մեղմել այն հարվածները, որոնք ստանալու էր ԱԽ-ի մշտական ու ոչ-մշտական անդամներից: Մեր երկրի նախագահ Հասան Ռոհանու Նյու Յորք կատարած ուղևորության երեք օրերի ընթացքում Թրամփը փորձեց հեռանալ Իրանի հետ բանակցության առաջարկի կապակցությամբ իր նախկին դիրքորոշումից: Այդ պատճառով էլ իր թուիթերյան էջում գրեց, որ Իրանի հաճելի նախագահի հետ հանդիպման ծրագիր չունի, իսկ ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից էլ կրկնեց տարածաշրջանում Իրանի գործունեության և Իրանի հրթիռային ծրագրի մասին իր անհիմն մեղադրանքները և քանիերորդ անգամ պաշտպանեց միջուկային համաձայնությունը լքելու իր որոշումը: Նման մթնոլորտում կանխատեսելի էր, որ ԱՄՆ նախագահ ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցիչ Նիքի Հեյլիի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի ընկերակցությամբ ԱԽ մուտք գործեց, որպեսզի այդ խորհրդի ամբիոնից կրկնի Իրանի մասին իր մշտական հավակնությունները և իհարկե ԱԽ-ի մշտական ու ոչ-մշտական անդամներին կոչ անի սեղմել իր ձեռքը: ԱԽ-ի մշտական ու ոչ-մշտական անդամների համար հստակ էր Թրամփի մտադրությունը և այդ հիման վրա էլ անդամ երկրների ղեկավարների կամ ԱԳ նախարարների կողմից ընթերցված հայտարարություններում ներառված էտ ՀԳՀԾ-ի հարցը: Սպիտակ տան ղեկավարը ԱԽ-ի նիստը վարեց զարմանալի օրակարգով՝ անդամները պիտի ոտնահարեն ԱԽ-ի վավերացրած թիվ 2231 բանաձևը այլ դեպքում պատժամիջոցներով կտուգանվեն:
Իրանի մասին Դոնալդ Թրամփի ելույթը որևէ նոր կետ չէր պարունակում: Նա իր մշտական ոճով քննադատեց տարածաշրջանում Իրանի աշխատանքները, վատաբանեց ՀԳՀԾ-ն, կրկնեց պատժամիջոցները խստացնելու կարգախոսն ու ի վերջո սպառնալիքով ներկաներից պահանջեց ընկերակցել իրեն: ԱԽ-ի նիստը տևեց շուրջ երեք ժամ, որի ընթացքում ԱԽ-ի բոլոր մշտական ու ոչ-մշտական անդամները միասնական դիրքորոշում ընդունելով ընդգծեցին ՀԳՀԾ-ի հանդեպ իրենց հավատարմությունը:
Քեյհան
Տասնյակ սաուդացի սպաներ խղճի խայթ ստանալով հրաժարական են ներկայացրել
Եմենում Ալե Սաուդի պատերազմական ոճրագործությունները դժգոհություն է առաջացրել նույնիսկ սաուդացի բանակայինների մոտ: Այս ոճրագործությունների սաստկությունը պատճառ է դարձել, որ սաուդացի զորայիններից շատերը խղճի խայթ զգան: Նույնիսկ սաուդացի զորայիններին մեդալներով պարգևատրելը չի կարողացել կանխել այդ դժգոհության բացահայտումը: Եմենում պատերազմը շարունակվելու դեմ բողոքի ալիքն այս անգամ հասել է Արաբիայի զինվորական բարձրաստիճան պաշտոնատարներին:
Սաուդյան գերդաստանի գաղտնի տեղեկությունները բացահայտող ակտիվիստ Մոջթահեդն իր թուիթերյան էջում գրեց. «Ավելի քան 60 սպաներ վերջին շրջանում ներկայացրել են իրենց հրաժարականը»: Մոջթահեդը հավելել է.«Հիշյալ սպաները մայորից սկսած մինչև բրիգադային գեներալի զինվորական աստիճան են կրում»: Նա նույնիսկ չի բացառել այն հավանականությունը, որ հիշյալ սպաները հրաժարական ներկայացրած լինեն Եմենի պատերազմի կապակցությամբ կրած մեղքի զգացմունքի, իսկ ոմանք էլ այդ պատերազմի պատճառով պատերազմական ոճրագործությունների ցուցակում ներառվելու վախի պատճառով:
Այս ակտիվիստ արքայազնի ընդգծմամբ հրաժարականներից շատերը չեն ընդունվել, քանի որ սաուդացի գահաժառանգ Մոհամմեդ Բեն Սալմանը հրաժարականը հանցանք է համարում:
Վերջին շրջանում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի փորձագետների մի խումբ մի զեկույցի ընթացքում հայտարարեց, որ սաուդացի ագրեսոր կոալիցիան իր հարձակումների ընթացքում թիրախավորել է բնակելի տարածքները, շուկաները, բժշկական կենտրոններն ու նույնիսկ դպրոցները:
Ալիք
Նիկոլ Փաշինյան - Հասան Ռուհանի հանդիպման ընթացքում իրանական կողմից եղել են որոշ կարևոր շեշտադրումներ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակներում Նիկոլ Փաշինյան - Հասան Ռուհանի հանդիպման ընթացքում իրանական կողմից եղել են որոշ կարևոր շեշտադրումներ, որոնք հաշվի առնելով Թեհրանի դիվանագիտական լեզվի «կոդավորված» բնույթը, բավական հետաքրքիր ուղերձներ են պարունակում։
Նախ՝ Իրանի նախագահը ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջոցով իր երկրի համար դեպի Սև ծով ելքի ապահովման նշանակությունը, այս ուղղությամբ Հյուսիս-Հարավ միջանցքը բառացիորեն բնորոշել է որպես «արտակարգ կարևորության»՝ գնահատական, որը նման դեպքերում, մեղմ ասած, այդքան էլ հաճախադեպ չէ և ցույց է տալիս, թե իրականում ինչպիսի լուրջ դերակատարություն է տեսնում Իրանը մեր երկրի համար։
Մյուս կողմից՝ հենց Հայաստանի միջոցով դեպի Սև ծով ձգվող միջազգային այս միջանցքի մասին հերթական շեշտադրմամբ Իրանի գործադիր իշխանության բարձրագույն ներկայացուցչի մակարդակով հստակ ուղերձ է հղվում ոչ միայն Երևանին, այլ նաև դրական և բացասական շահագրգռություն ունեցող անխտիր բոլոր կողմերին առ այն, որ Թեհրանը ոչ միայն դեմ է մեր երկրի մեկուսացմանը կամ շրջափակմանը միտված որևէ թշնամական ծրագրի, այլ նաև Հայաստանը դիտարկում է վստահելի և կարևոր գործընկեր տնտեսական և աշխարհաքաղաքական նշանակության տարածաշրջանային կոմունիկացիոն գործընթացներում։
Մյուս ուշագրավ շեշտադրումը կապված է Իրանի պատրաստակամության հետ քաջալերելու իրանական մասնավոր բիզնեսը Հայաստանում ներկայություն ունենալու նպատակով։ Բանն այն է, որ Պարսից ծոցի արաբական պետություններում ակտիվ գործունեություն ծավալող կամ ծավալած և այդ երկրներին միլիարդավոր դոլարների շահույթ բերած բազմաթիվ իրանական մասնավոր ընկերություններ, որոնք որոշ դեպքերում իրականում պատժամիջոցներից խուսափելու նպատակով ստեղծված հսկայական հնարավորություններ ունեցող պետական ընկերությունների վերաձևավորման արդյունք են, այժմ բախվում են լրջագույն դժվարությունների, եթե չասենք, թշնամական վերաբերմունքի՝ պայմանավորված նաև Սաուդյան Արաբիա - Իրան հակամարտությամբ և հաստատվելու համար փնտրում վստահելի և բարեկամաբար տրամադրված հարևան երկրներ, որոնցից մեկը և նույնիսկ ամենակարևորը կարող է դառնալ Հայաստանը՝ այդպիսով ստանալով հսկայական տնտեսական և նաև քաղաքական օգուտներ։
Հետևաբար, կրկին շատ բարձր մակարդակով մեր երկրին, ըստ էության, առաջարկվում է դառնալ այն «ապահով դրախտը», որտեղ հենց Թեհրանի կողմից պետական քաջալերմամբ և խթանմամբ կարող է տեղափոխվել իրանական մասնավոր բիզնեսը։
News.am
Թուրքիայում եւս մեկ հայկական եկեղեցի է վերանորոգվելու
Թուրքիայի Սեբաստիայի Գյուրունի շրջանում գտնվող հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցին 10 օրվա ընթացքում սկսվելու է վերանորոգվել։
Թուրքական Sivashaber կայքի փոխանցմամբ՝ Սիվասի (Սեբաստիա) հուշարձանների պահպանության բաժնի տնօրեն Օնուր Յըլդաղը նշել է, թե օրեր առաջ տեղի է ունեցել եկեղեցու վերանորոգման համար տենդերը։ Նա շեշտել է, որ նախատեսվում է 3 մլն 984 հազար լիրա հատկացնել եկեղեցու վերանորոգմանը։
Օնուր Յըլդաղը ասել է, թե 10 օրվա ընթացքում սկսվելու են վերանորոգման աշխատանքները։
Նշենք, որ մինչեւ Հայոց ցեղասպանությունը Սեբաստիայի Գյուրունի շրջանը կազմված էր հայաբնակ 5 գյուղերից, որտեղ ապրում էին մոտ 15 հազար հայեր։ Շրջանում կար 7 հայկական դպրոց եւ մի շարք եկեղեցիներ։