Մամուլի տեսություն 28-09-2018
Իրանի նախկին դիվանագետը «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի կայքում հրապարակված հոդվածում գրեց. «Իրանի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջև երկկողմ հանդիպում չեղավ և դա ոչ այն պատճառով, որ Թրամփը թուիթերյան մի գրառման մեջ մերժեց այն, այլ այն պատճառով, որ ներկա պայմաններում Իրանը ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցության որևէ ցանկություն չունի»:
ԻՍՆԱ
Ինչո՞ւ Իրանը չի բանակցում Թրամփի վարչակազմի հետ
Իրանի նախկին դիվանագետը «Ալ-Ջազիրա» հեռուստակայանի կայքում հրապարակված հոդվածում գրեց. «Իրանի ու ԱՄՆ-ի ղեկավարների միջև երկկողմ հանդիպում չեղավ և դա ոչ այն պատճառով, որ Թրամփը թուիթերյան մի գրառման մեջ մերժեց այն, այլ այն պատճառով, որ ներկա պայմաններում Իրանը ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցության որևէ ցանկություն չունի»:
Հոսեյն Մուսավիանի հոդվածում կարդում ենք. «ՄԱԿ-ի ԳԱ-ի այս տարվա նստաշրջանում ելույթ ունենալուց ժամեր առաջ Դոնալդ Թրամփը թուիթերյան մի գրառման մեջ հայտարարեց. «Չնայած դիմումներին Իրանի նախագահ Հասան Ռոհանու հետ հանդիպման որևէ ծրագիր չունեն: Գուցե այս հանդիպումը մի օր ապագայում տեղի ունենա: Վստահ եմ որ նա հաճելի անձնավորություն է»: Թուիթերյան այս գրառումը հաջորդեց ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր երկու երկրների ղեկավարների հանդիպման հավանականության շուրջ մի քանի շաբաթ տևած կանխատեսումներին:
Ճիշտ է, որ Իրանի ու ԱՄՆ-ի նախագահների հանդիպում չեղավ, բայց դա ոչ թե այն պատճառով, որ Դոնալդ Թրամփը թուիթերյան ուղերձում դա մերժեց, այլ այն որ Իրանը ներկա պայմաններում ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցության որևէ ցանկություն չունի: Վերջին մեկ տարվա ընթացքում Իրանն ութ անգամ մերժել է երկկողմ հանդիպման համար Թրամփի վարչակազմի առաջարկը և Նյու Յորք կատարած վերջին ուղևորության ընթացքում էլ պրն. Ռոհանին պնդեց, որ իր երկիրը Թրամփի վարչակազմի հետ երկկողմ հանդիպման որևէ ցանկություն չունի:
Բայց որոնք են Թրամփի հետ չբանակցելու համար Իրանի պատճառները.
1) ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման համար որևէ պատճառ գոյություն չունի, քանի որ այս համաձայնությունը համարվում է տարիներ տևած սեղմ ու բարդ բանակցությունների արդյունքը: 2015 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ ՀԳՀԾ-ն միջազգային ստուգումների ու քննության ամենաընդգրկուն ու թափանցիկ համակարգն է, ինչը միջուկային պատմության ընթացքում իր նախընթացը չունի: ՀԳՀԾ-ն նաև ամրագրվել է ԱԽ-ի թիվ 2231 բանաձևի միջոցով ու քանի որ Իրանն իրագործել է այդ համաձայնության շրջագծում ստանձնած բոլոր պարտավորությունները հետևաբար կրկին միջուկային բանակցություն վարելու որևէ պատճառ գոյություն չունի:
2) Դոնալդ Թրամփի վարչակազմը ծայրահեղական ոռ ռազմատենչ քաղաքականություն վարելով ու շարունակաբար սպառնալիքներ հնչեցնելով նպատակ ունի Իրանին բանակցության սեղանին նստեցնել: Նման քաղաքականությունը կարող է պատահել Հյուսիսային Կորեայի պարագային արդյունավետ լինի, բայց Իրանի պարագային այդպես չէ: Նման վարքագիծ պատճառ է դարձել, որ Թեհրանը բանակցության հարցում կասկածի Թրամփի անկեղծությանը:
3) ԱՄՆ-ի գործող վարչակազմի նպատակը միայն Իրանում իշխանափոխությունն է: Թրամփի վարչակազմի բոլոր գլխավոր դերակատարներն, այդ թվում ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլտոնը և պետքարտուղար Մայք Պոմպեոն կանգնած են այդ քաղաքականության առաջնագծում: Երկրագնդի վրա որ երկիրը պատրաստ կլինի բանակցել իր իշխանափոխությանը ձգտող վարչակազմի հետ:
4) Իրանը չի կարող ԱՄՆ-ում բանակցել մի վարչակազմի հետ, որը մոտ ապագայում կորցնելու է իր իշխանությունը: 2016 թվականի նախագահական ընտրություններում Ռուսաստանի միջամտության հարցի հետ կապված սահմանադրության տապալման ենթադրությամբ Թրամփի վարչակազմը հայտնվել է իմպիչմենտի ենթարկվելու սաստիկ ճնշման ներքո ու եթե առաջիկա նոյեմբերի ընտրություններում հաղթեն դեմոկրատականները, նրա իմպիչմենտի ենթարկվելու հավանականություն ավելի մեծանա:
Նույնիսկ եթե Թրամփի վարչակազմը իմպիչմենտի էլ չենթարկվի 2020 թվականի նախագահական ընտրություններում նրա հաղթելու շանսերը շատ թույլ են: ԱՄՆ-ում Թրամփի հանդեպ հանրային գոհունակությունն այս պահին զիջում է ԱՄՆ նախկին 9 նախագահներին: ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից իր վարչակազմի նվաճումների մասին հավակնությունից հետո երկրների ղեկավարների ծիծաղը վկայում է ԱՄՆ-ում ու նրա սահմաններից դուրս ԱՄՆ-ի վարչակազմի հեղինակազրկման մասին:
Նկատի առնելով ԱՄՆ-ում ներկա ներքաղաքական անբարվոք մթնոլորտը հնարավոր է, որ Իրանը սպասի մինչև Թրամփի պաշտոնազրկումը և լավ գործընկեր լինելու դեպքում բանակցի նրան փոխարինողի հետ: Իրանի կառավարությունը չի շտապում: Չնայած ԱՄՆ-ի գործադրած ճնշումներին եվրոպացի գործընկերները հավատարիմ են մնացել ՀԳՀԾ-ին և փորձում են ֆինանսական փոխանցումների համար մեխանիզմներ ստեղծել ու այդպիսով շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցները: Այդ մեխանիզմին կմիանան նաև Ռուսաստանն ու Չինաստանը:
Ամեն դեպքում Իրանը մինչ այս պահը տոկացել է ու կարող է նաև համբերել մինչև 2020 թվականի նախագահական ընտրություններ: Այս միջոցին եթե Թրամփի վարչակազմի հիմնական փոփոխություն մտցրեց Իրանի կապակցությամբ իր արտաքին քաղաքականության մեջ կարող է պատահել, որ Իրանն էլ կրկին բանակցելու պատրաստակամություն հայտնի:
Ժամանակ
Հետ կկանչվի նաև Իրանում ՀՀ դեսպանը՝ Քոչարյանի կադր Արտաշես Թումանյանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Վերջին շրջանում սկսված դեսպաններին հետ կանչելու գործընթացը շարունակվելու է։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ առաջիկա օրերին հետ կկանչվի նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը, ով համարվում է Քոչարյանի կադրը։ Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք եղել է Քոչարյանի աշխատակազմի ղեկավարը։
Նշենք, որ արդեն հետ են կանչվել Քուվեյթում Հայաստանի դեսպան Մանվել Բադեյանը, ԱՄԷ-ում Հայաստանի դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ Երեկ էլ ԱԳ փոխնախարարը հաստատել է, որ Վատիկանից հետ կկանչվի նաև Սերժ Սարգսյանի դեսպան փեսան՝ Միքայել Մինասյանը»։
Իրատես
Ե՞րբ կկայանա Փաշինյան-Ալիև հանդիպումը
«Երբ է, ի վերջո, կայանալու Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպումը: Դարաբաղյան հիմնահարցի շուրջ վերջին ամիսների քաղաքականությունը նման հեռանկարի հույս չի տալիս: Այդուհանդերձ, հնարավո՞ր է նման հանդիպում, հարցին ի պատասխան՝ ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը «Իրատեսին» ասաց, որ հանդիպման համար նախ որոշակի մթնոլորտ պետք է ապահովել: «Դեռևս այդ մթնոլորտը չկա,- շեշտեց Քոչարյանը: Հանդիպումը չի կայանում շատ պարզ պատճառով՝ Ադրբեջանն իր պարտականությունները չի կատարում, չի ձգտում հարցը կարգավորել»:
Նախկինում էլ նման ձգտում չուներ Ադրբեջանը, սակայն ղեկավարների հանդիպումներ լինում էին: Այս դիտարկմանը Շավարշ Քոչարյանը հակադարձեց. «Այո´, նախկինում էլ Ադրբեջանը չէր կատարում իր պարտավորությունները, դրա համար էլ հանդիպումներն արդյունք չէին տալիս:
Բայց այդ հանդիպումները պետք է երկու հարթության մեջ դիտարկել. Առաջինը՝ առաջընթաց բանակցային գործընթացում, որն արդեն տասնյակ տարիներ չի արձանագրվում Ադրբեջանի կեցվածքի պատճառով: Երկրորդը վերաբերում է եռանախագահների առաքելությանը, այն է՝ թույլ չտալ ռազմական գործողությունների վերսկսում, որպեսզի կայունությունը պահպանվի:
Եթե այս երկու հարթությունները դիտարկենք, կտեսնենք, որ համանախագահների վերջին հանդիպումները, շեշտադրումները երկրորդ դիրքորոշմանն են միտված»»,-գրում է թերթը: