ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հակաիրանական հայտարարությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99011-ՆԱՏՕ_ի_գլխավոր_քարտուղարի_հակաիրանական_հայտարարությունը
Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի երկստանդարտ մոտեցումը չի փոխելու ընթացիկ իրողությունները և Իրանի իսլամական հանրապետությունը, որպես ազդեցիկ երկիր, շարունակելու է իր դրական դերակատարությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 05, 2018 09:16 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հակաիրանական հայտարարությունը

Արևմտյան Ասիայի տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ Արևմուտքի երկստանդարտ մոտեցումը չի փոխելու ընթացիկ իրողությունները և Իրանի իսլամական հանրապետությունը, որպես ազդեցիկ երկիր, շարունակելու է իր դրական դերակատարությունը:

Արևմուտքի շահերն ապահովելու նպատակով Արևմտյան Ասիայի տարածաշրջանում իրանաֆոբիա տարածելու փորձերը նորություն չեն և այդ քաղաքականությունը վկայում է տարածաշրջանում արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի երկստանդարտ մոտեցման մասին:

Տարածաշրջանում Իրանի ավերիչ դերի մասին խոսելը, նշանակում է աչք փակել ներկա իրողությունների վրա, ինչը վկայում է երկրների նկատմամբ արևմուտքի երկստանդարտ  քաղաքականության մասին: Ի դեպ, Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ)  գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը չորեքշաբթի օրը հայտարարել է.«ՆԱՏՕ-ի երկրները մտահոգված են տարածաշրջանում Իրանի ապակայունացնող քայլերով և այս  մարտահրավերը դիմագրավելու նպատակով տեղեկատվական համագործակցություն են ծավալել»:

Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Բահրամ Ղասեմին արձագանքելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությանն ասել է.«Չնայած ՆԱՏՕ-ի  գլխավոր քարտուղարի հայտարարությանը, Պարսից ծոցի ու Միջին Արևելքի տարածաշրջանում կայունության հաստատման գործում Իրանի կառուցողական դերակատարությունը հաստատված է միջազգային հանրության մեծ մասի կողմից: Եթե չլիներ ահաբեկչական ճանաչված խմբերի դեմ Իրանի մղած  անխնա պայքարը, այսօր եվրոպական շատ երկրներ ու քաղաքներ  անհրաժեշտ անվտանգությունից զրկված կլինեին»:

Անտարակույս ԻԻՀ-ը Արևմտյան Ասիայի ռազմավարական տարածաշրջանում կառուցողական դեր ունի, ինչը եղել  է տարածաշրջանային ու համաշխարհային հավասարություններում իշխող  կամքից անկախ:

Իրանը որպես ահաբեկչության զոհ, այս չարաբաստիկ երևույթի դեմ պայքարի առաջին գծում է գտնվում և Իրաքում ԻԼԻՊ-ի կրած պարտությունը և Սիրիայում ահաբեկիչների իշխանության ավարտն արդյունքն են Իրաքի ու Սիրիայի օրինական կառավարությունների հետ Իրանի ազդեցիկ համագործակցության: Ահաբեկչության դեմ պայքարում Իրանի պարզ ու հստակ քաղաքականությունը տարածաշրջանը կանգնեցրել է կայուն անվտանգության ճանապարհին, նաև նպաստելով եվրոպական մայրաքաղաքների անվտանգությանը:

Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման մասին խոսելիս, արևմտյան լրատվամիջոցների մեծ մասը հրաժարվեց օգտագործել «ահաբեկչական հարձակում» եզրույթը, ինչը վկայում է ահաբեկչության դեմ պայքարում արևմուտքի երկստանդարտ մոտեցման մասին:

Այդ հարձակումը դրսևորեց արևմուտքի իրական ինքնությունը և ցույց տվեց, ուր երբ իրենց շահերն են պահանջում, արևմտյան երկրները իրենց աչքերը փակում են իրողությունների վրա: Սաուդյան Արաբիան այն երկրներից է, որ մշտապես ֆինանսավորում է ահաբեկիչներին, բայց քանի որ արևմուտքի համար շահավետ են Սաուդյան Արաբիայի դոլարները , այդ երկիրը հովանավորվում  է արևմուտքի, այդ թվում ԱՄՆ-ի  կողմից: Այդ հովանավորությունը նույնիսկ հանգեցրել է Սաուդյան Արաբիայի ստորացմանը: Բայց քանի որ այդ երկիրը քաղաքական ու անվտանգության կախվածություն ունի արևմուտքից, նրա ավերիչ դերակատարությունն ատնեսվում է արևմուտքի, այդ թվում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կողմից:

Փորձագետների ու լրատվամիջոցների կարծիքով Սաուդյան Արաբիան աջակցում է ահաբեկչությանը և այդ արաբական երկրի նավթային դոլարները բռնություն են տարածում Արևմտյան Ասիայում: Ամերիկյան The Boston Globe օրաթերթը  վերջերս քննադատելով ահաբեկչության նկատմամբ Վաշինգտոնի երկստանդարտ քաղաքականությունը, գրել է. «Ոչ մի երկիր Արաբիայի չափ չի աջակցել ահաբեկչությանը»:

«Համաշխարհային ահաբեկչության վերաբերյալ կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ Ալ-Ղաիդային,Թալիբներին, ԻԼԻՊ-ին և այլ ահաբեկչական խմբավորումներին հովանավորելու ուղղությամբ ծախսված փողերն ապահովել է Արաբիան». գրում է ամերիկյան թերթը:

Սա է Արևմտյան Ասիայի ներկա իրականությունը և անհիմն հայտարարությունները, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը, չեն կարող փոխել այս իրողությունը և Իրանի իսլամական հանրապետությունը որպես խաղաղատենչ երկիր՝  կառուցողական ու պատասխանատու դերակատարություն ունի Արևմտյան Ասիայի տարածաշրջանում ու աշխարհում: