Մամուլի տեսություն 08-10-2018
Ի վերջո եկավ իսլամական խորհրդարանի ճակատագրական կիրակին և խորհրդարանի պատգամավորները քննարկեցին FATF-ի հետ կապված վերջին օրինագիծը:
Առման
Խորհրդարանի տված ձայնն համաշխարհային ընդառաջման արժանացավ
Ի վերջո եկավ իսլամական խորհրդարանի ճակատագրական կիրակին և խորհրդարանի պատգամավորները քննարկեցին FATF-ի հետ կապված վերջին օրինագիծը: Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կոնվենցիային կամ CFT-ին միանալու մասին օրինագծի շուրջ վերջին ժամանակներս մեծ աղմուկ էր բարձրացել: CFT-ի մասին օրինագիծն այն պայմաններում կիրակի առավոտյան իսլամական խորհրդարանի օրակարգ մտավ, երբ օրինագծի մի խումբ ընդդիմախոսներ համախմբվելով իսլամական խորհրդարանի շենքի դիմաց և «Ոչ ինքնաբոյկոտին», «ՀԳՀԾ չենք ուզում» և «FATF-ը դավաճանություն է ժողովրդի հանդեպ» կարգախոսները կրող պաստառներ բարձրացնելով բողոքում էին այդ օրինագծի դեմ: Այդուհանդերձ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կոնվենցիային միանալու օրինագծին դեմ և կողմ պատգամավորների բուռն քննարկումներից հետո ի վերջո խորհրդարանը կողմ քվեարկեց CFT-ին, որ այս օրինագիծն էլ նախորդ երեք օրինագծերի նման վավերացվի խորհրդարանի կողմից: Այս օրինագծի վավերացումը ներքին ու արտասահմանյան լայն արձագանք գտավ, այնպես որ կարելի է ասել FATF-ին միանալով համաշխարհային բանկերի հետ միջազգային տնտեսական հարաբերություններում նոր էջ է բացվելու: Իրանի իսլամական խորհրդարանում այս օրինագծի վավերացումը հատկապես լայն արձագանք գտավ համաշխարհային ԶԼՄ-ներում: Օրինակ «Յուրոնյուզ«-ը և «Ֆրանս Պրես»-ը հիշյալ կոնվենցիային Իրանի անդամակցությունը դրական քայլ համարեցին, իսկ Ադրբեջանի «Թրենդ» լրատվական գործակալությունը հաղորդեց, որ Իրանի խորհրդարանում այս օրինագծի վավերացմամբ դոլարի փոխարժեքն անկում արձանագրեց:
ԻԻՀ ԱԳ նախարարը CFT-ի օրինագծի քննարկման նիստում ընդգծելով, որ ՀԳՀԾ-ն կարողացավ աշխարհում մեկուսացնել ԱՄՆ-ի վարած քաղաքականությունն, ասաց. «ՀԳՀԾ-ն աշխարհին ապացուցեց Իրանի ժողովրդի իրավացիությունը»։ Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծելով, որ խորհրդարանը կանգնած է պատմական մի որոշում ընդունելու սեմին, ասաց. «ՀԳՀԾ-ի միջոցով կարողացանք ԱՄՆ-ին ու Սիոնիստական ռեժիմին զրկել մի շարք պատրվակներից: Եթե ՀԳՀԾ-ն Իրանի շահին չլիներ ԱՄՆ-ն դրանից չէր հրաժարվի և Նեթանյահուն առաջին օրվանից չէր հայտարարի, որ միայնակորեն պայքարելու է դրա դեմ»։ Իրանցի բարձրաստիճան դիվանագետն անդրադառնալով FATF-ի քառյակ օրինագծերին, ասաց. «Խորհրդարանում քննարկվող օրինագծերը ԱՄՆ-ից խլելու են հետագա պատրվակներն, որոնք արգելք են հանդիսացել մեր առևտրական գործարքներում և ճնշում գործադրելով արգելել են ֆինանսական շրջանառությունը»: Նա ի դեպ հավելեց. «Ոչ ես և ոչ է երկրի նախագահը չենք կարող երաշխավորել, որ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կոնվենցիային միանալով վերանալու են մեր ֆինանսական բոլոր խնդիրները, բայց կարող են երաշխավորել, որ մեր պատրվակներ որոնելիս ԱՄՆ-ն այսուհետ լուրջ խնդիրներ է ունենալու»:
Խոռասան
Ընդդիմադիրների վերացում Սադդամի ոճով
Լրագրողը գնում է իր երկրի հյուպատոսարանը, բայց նրան սպանում են: Սա մի քանի բառերից կազմված սակայն սարսափելի մի պատմվածք է: Հետաքրքիր է, որ այդ երկիրը բարեփոխումներ է սկսել, ԶԼՄ-ներ ունի և հավակնում է, թե պաշտպանում է այլ երկրներում բարեփոխությունը: Պատմությունը սկսվեց այն ժամանակ երբ սաուդացի հայտնի լրագրող և Մոհամմեդ Բեն Սալմանի քննադատներից Ջեմալ Խաշեղջին անցած երեքշաբթի Ստամբուլում իր երկրի հյուպատոսարանը մտնելուց հետո անհետացավ, իսկ երեկ տարբեր աղբյուրներ հաղորդեցին այն մասին, որ նրա դիակը հայտնաբերվել է քաղաքի թաղամասերից մեկում: «Նյու Յորք Թայմզ»-ի ընդգծմամբ նա սաստիկ կտտանքների է ենթարկվել և սպանվելուց հետո նրա դիակը մասերի են բաժանել: «Ալ-Խալիջ Ալ-Ջադիդ»-ը գրել է, որ Խաշեղջին հյուպատոսարանում ծանր հարցաքննության է ենթարկվել և կտտանքների ենթարկվելուց հետո սպանվել ու նրա դիակը հոշոտվել է: Ասվում է, թե հարցաքննությունն ու նրա դիակի հոշոտումը նկարահանվել է և դրա տեսագրությունը սաուդացի պաշտոնատարների միջոցով Արաբիա է փոխադրվել: Դեպքը ավելի շուտ հիշեցնում է այն վերաբերմունքը, որ Մոամեր Կադդաֆին և Սադդամն էին ցուցաբերում իրենց ընդդիմադիրների հանդեպ: Խաշեղջին իր անհետացումից մեկ օր առաջ գրել էր. «Հակառակ իսրայելյան լաբբիին, որ բռնաճնշման է ենթարկում Պաղեստինի հետ ցանկացած զորակցությունը, սակայն այստեղ Պաղեստինի ձայնը շարունակում է հնչել: Մեր աշխարհում ցանկանում են վերացնել Պաղեստինը, որպեսզի մարեցնեն մեր մոտ գոյություն ունեցող ցասումը, բայց Պաղեստինն իր ինքնուրույն տեղն ունի ցանկացած քաղաքացու սրտում ու խղճում, նույնիսկ եթե լռի»: Թուրքիայի անվտանգության շրջանակները լուրջ կասկածներ ունեն օրեր առաջ Արաբիայից Ստամբուլ ժամանակ 15-հոգանոց մի խմբի հանդեպ:
Ալիք
ԱՄՆ նախկին պետքարտուղարներ. «Թրամփի ծայրահեղ ազգայնականությունը սպառնում է ԱՄՆ-ին»
Ծայրահեղ ազգայնականությունը լրջագույն սպառնալիք է ԱՄՆ-ի ապագայի համար:
«CNN» հեռաուստաընկերության հայտնի մեկնաբան Ֆարիդ Զաքարիայի հետ զրույցում, նման կարծիք են հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ու Քոլոնի Փաուելն՝ անդրադառնալով համաշխարհայնացումը մերժող ԱՄՆ գործող վարչակարգի քաղաքականությանը:
«Փոխվել են ժամանակները. մարդիկ փորձում են գտնել իրենց ինքնությունը եւ սա գնահատելի է: Սակայն, եթե իմ ինքնությունն ատում է ձեզ, սա արդեն հայրենասիրություն չէ: Սա ծայրահեղ զգայականություն է, որը չափազանց վտանգավոր է»,- ասել է Օլբրայթը՝ զգուշացնելով, որ ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, երբ ամեն կողմից ատելություն եւ անհանդուրժողականություն է տարածվում:
Քոլին Փաուելն էլ երկրորդելով Օլբրայթի տեսակետներն ասել է. «ՆԱՏՕ-ի գագաթաժողովում նախագահը հենց սկզբից վիրավորում է բոլորին, այդ թվում՝ ԱՄՆ դաշնակիցներին: Կասկածում եմ, թե Թրամփը ունակ է աշխարհի համար «բարոյական առաջնորդ» դառնալ: Հուսով եմ, որ նա կը հասկանա ու վերջ կը տա իր վիրավորանքներին:
Հայտնի չէ, թե մենք ինչ ենք անում: Ներկա պայմաններում, երբ ուժի նոր կենտրոններ են ձեւավորվել, կառավարությունը մերժում է բոլոր համաձայնագրերն ու դաշինքները»:
Սպուտնիկ Արմենիա
«Ապրել միասին». Ֆրանկոֆոնիան Հայաստանում
Այս տարի Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովն անցկացվելու է Հայաստանում։ 2018թ․-ի հոկտեմբերի 7-12-ը Երևանը կլցվի Ֆրանկոֆոնիայի շնչով։
«Ապրել միասին». սա Երևանյան գագաթաժողովի կարգախոսն է։ Այն արտացոլում է Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարն այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը (ՖՄԿ / Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն է, որը հիմնադրվել է 1970թ-ին։
Կազմակերպությունում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություն: Այս երկրներից 32-ում ֆրանսերենն ունի պաշտոնական լեզվի կամ երկրորդ պաշտոնական լեզվի կարգավիճակ։ ՖՄԿ-ում ընդգրկված երկրների բնակչության ընդհանուր թիվը կազմում է 900 մլն., որից 274 մլն. ֆրանկոֆոն են։ ՖՄԿ-ում ներգրավված երկրները սփռված են աշխարհի հինգ մայրցամաքներում։ Նշենք, որ ՄԱԿ-ի անդամ երկրների մեկ երրորդից ավելին անդամակցում է այս կազմակերպությանը։