Մամուլի տեսություն 09-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99201-Մամուլի_տեսություն_09_10_2018
«Վաշինգտոնը չի որոշում այն մասին, որ արդյոք մենք թույլատրված ենք Իրանի հետ առևտուր անել, թե՝ ոչ: Իրանի ճգնաժամն առիթ է, որպեսզի Եվրոպան ֆինանսական անկախ կառույցներ ստեղծելով առևտուր  կատարի ում հետ, որ կցանկանա»: Այս մասին օրեր  առաջ հայտարարեց Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2018 12:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 09-10-2018

«Վաշինգտոնը չի որոշում այն մասին, որ արդյոք մենք թույլատրված ենք Իրանի հետ առևտուր անել, թե՝ ոչ: Իրանի ճգնաժամն առիթ է, որպեսզի Եվրոպան ֆինանսական անկախ կառույցներ ստեղծելով առևտուր  կատարի ում հետ, որ կցանկանա»: Այս մասին օրեր  առաջ հայտարարեց Ֆրանսիայի ֆինանսների նախարարը:

 

Խոռասան

ԱՄՆ-ի բացակայությամբ կառույցների ստեղծում

 

«Վաշինգտոնը չի որոշում այն մասին, որ արդյոք մենք թույլատրված ենք Իրանի հետ առևտուր անել, թե՝ ոչ: Իրանի ճգնաժամն առիթ է, որպեսզի Եվրոպան ֆինանսական անկախ կառույցներ ստեղծելով առևտուր  կատարի ում հետ, որ կցանկանա»: Այս մասին օրեր  առաջ հայտարարեց Ֆրանսիայի ֆինանսների նախարարը: Այսօր օրերին այլ երկրների քաղաքական այրերը հաճախ են նման հայտարարություններով արձագանքում Վաշինգտոնի միակողմանի կողմնորոշումներին: Թվում է, որ այս հայտարարությունները գերազանցել են սոսկ դիրքորոշում լինելու սահմանագիծը և գնալով վերածվում են միջազգային համակարգում նոր կառույցների ու գործընթացների: ԱՄՆ-ի և միջազգային ֆինանսական ու իրավական համակարգերի միաձուլվածությունն ԱՄՆ-ին յուրահատուկ հզորություն է փոխանցել, որպեսզի հիմնվելով դրա վրա իր  քաղաքականությունները թելադրի այլ երկրներին: Ուժ, որի թուլացման առաջին նշաններն արդեն երևան են եկել և վերլուծաբանները կանխատեսում են, որ հնարավոր է աշխարհում ֆինանսական ու իրավական նոր կառույցներ ձևավորվեն, որտեղ ԱՄՆ-ն այլևս իշխանություն չի ունենալու: Թեև մինչև նման իդեալական կետի հասնելը դեռ երկար ճանապարհ պիտի անցնել, սակայն այդ կապակցությամբ որոշ ազդանշաններ են ստացվում: Ներկա պայմաններում եթե որևէ երկիր ցանկանա անկախ լինել և ԱՄՆ-ի քաղաքականությունների համաձայն քայլ չվերցնել, անկասկած գործ է ունենալու ԱՄՆ-ի պատժամիջոցների հետ: Իհարկե այդ պատժամիջոցների խստության աստիճանը տարբեր է լինում և ուղղակի կախում ունի տվյալ երկրի ու ժողովրդի անկախության ձգտման աստիճանից: Բնականաբար Իրանը, որ լիարժեք ու կտրուկ կերպով դիմակայել է ԱՄՆ-ի տիրակալական ու գաղութարարական քաղաքականություններին հանդիպում է ԱՄՆ-ի պատժամիջոցների ամենախիստ ռեժիմին: Այս պատժամիջոցներն իրականություն դարձնելու համար նաև պիտի ճնշման ենթարկվեն այլ երկրների ֆինանսական համակարգերն ու տարածաշրջանային պայմանագրերը: Դա այն իրողությունն է, որ այսօր տեղի է ունենում և միջազգային ասպարեզում դոլարի հզորության շնորհիվ աշխարհի ցանկացած կետում գտնվող բանկային համակարգում դոլարի ցանկացած տեսակի օգտագործում պահանջում է ԱՄՆ-ի բանկային համակարգի թույլտվությունը: Այլ խոսքով եթե ԱՄՆ կենտրոնական բանկը կամ Ֆեդերալ Ռեզերվը չարտոնի դոլարով որևէ դրամային փոխանցում չի կարող իրականացվել: Սա լուրջ քննադատության է արժանացել  միջազգային ասպարեզում, այնպես որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամռանը Բրիքս խմբի գագաթնաժողովի ժամանակ ընդգծեց դոլարից ձերբազատվելու անհրաժեշտությունը: Իրատեսական կլինի եթե հավակնենք, որ այսօր ոչ-ամերիկյան ֆինանսական համակարգերում դոլարի իշխանությունից ձերբազատվելուն ուղղված ինչ-որ անկախատենչական ձգտումներ են երևան գալիս:

 

 

Ջոմհուրի Էսլամի

Որևէ արտադրող, նույնիսկ սաուդացիները չեն կարող փոխարինել Իրանի նավթին

 

Իրանի նավթի նախարարն արձագանքելով մեր երկրի նավթը փոխարինելու մասին Արաբիայի պաշտոնատարների արտահայտություններին, ասաց. «Թվում է, որ նրանք նման հայտարարություններ կատարում են ԱՄՆ նախագահի ճնշման ներքո, այլապես իրականության մեջ ոչ Արաբիան և ոչ էլ որևէ այլ արտադրող նման թողունակություն չի ունեցել և չունի»:

Բիժան Նամդար զանգանեն պատասխանելով սաուդացի պաշտոնատարների այն հայտարարությանը, թե Իրանի արտահանած նավթից կրճատվող յուրաքանչյուր բարելի դիմաց Արաբիան այն փոխարինելու է երկու բարել նավթով, ասաց. «Նման հայտարարություններ հնարավոր է, որ ուրախություն պատճառեն ԱՄՆ նախագահ Թրամփին, բայց շուկան որևէ ժամանակ նման հավակնությանը չի հավատա»:

«Շուկան և նավթի գների հավելումը լավագույն վկան են նրան, որ շուկայում բաց գոյություն ունի և իրավամբ մտահոգ է նավթի խիստ պակաս զգացվելուց»,-հավելել է Զանգանեն:

Իրանի նավթի նախարարն ասաց. «Այն ինչը, որ այս ընթացքում Սաուդյան Արաբիան փոխանցել է շուկային ապահովվել է ոչ թե արտադրության հավելյալից, այլ նախապես կատարված պահեստավորումներից»:

«Իրանի արտահանած նավթը փոխարինելու համար հավելյալ արտադրության մասին հավակնությունը որ երկրի կողմից էլ, որ կատարվի թեև իրականությանը չի կարող համապատասխանել ու չի կարող որևէ փոփոխություն առաջացնել շուկայում, սակայն ունի հոգեբանական կարճատև ազդեցություն և դրան զուգահեռ միտված է գոհունակություն պատճառել ԱՄՆ-ին»:

 

Ալիք

Աստվածաշունչը թարգմանել են աշխարհի հազարերորդ լեզվով

 

Աստվածաշնչի թարգմանությունն աշխարհի հազարերորդ լեզվով տոնել են Հարավային Սուդանում, որտեղ ապրում է կելիկո ժողովուրդը: Այդ մասին հայտնել է Сhristian Post ամերիկյան հրատարակությունը:

«Կելիկո լեզվով Նոր Կտակարանի օծման արարողությունը տեղի է ունեցել փախստականների Բիդի-Բիդի ճամբարում, որը փախստականների՝ մեծությամբ երկրորդ ճամբարն է աշխարհում, որտեղ այսօր ապրում է ավելի քան քառորդ միլիոն մարդ: Հենց այս խորը հավատքի տեր մարդկանց համար էլ կատարվել էթարգմանությունը»,-հրատարակությանը հայտնել է «Wycliffe Bible Translators» կազմակերպության ամերիկյան բաժանմունքի տնօրեն Ռաս Հարսմանը:

Միեւնույն ժամանակ նա նշել է, որ այն հազար լեզուները, որոնցով Աստվածաշունչն արդեն թարգմանված է, կազմում են աշխարհի բոլոր լեզուների միայն տասներորդ մասը:

Հարսմանի խոսքով՝ այսօրվա դրությամբ շարունակվում են Աստվածաշնչի թարգմանությունները եւս 2500 լեզուներով, եւ դրանցից շատերը մոտենում են ավարտին, բայց մնում է եւս մոտավորապես 1600 լեզու, որոնցով թարգմանությունը նույնիսկ դեռ չի էլ սկսվել: Աշխարհի բոլոր լեզուներով Սուրբ գրքի թարգմանությունը պլանավորում են իրականացնել մինչեւ 2025 թվականը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

 

Ժամանակ

Ռուսական թակարդում. Ի՞նչ խնդիրներ ունի Փաշինյանը ամերիկյան կողմի հետ

 

«Ժամանակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Ռուսաստանը դեռևս 2015թ. էր առաջարկում Հայաստանին Սիրիայում համատեղ, այսպես կոչված, հումանիտար առաքելություն իրականացնել, սակայն Սերժ Սարգսյանը մերժում էր առաջարկը՝ մերժումը հիմնավորելով Սիրիայի հայ համայնքի անվտանգությանը սպառնացող վտանգներով: Հայաստանն առաջարկում էր, որ այդ ակցիան իրականացվի ոչ թե ՌԴ հրամանատարության և ՀՀ դրոշի ներքո, այլ գոնե ՀԱՊԿ հովանու տակ, սակայն ԱՊՀ անդամ այլ երկրներ կտրականապես դեմ էին դրան:

Նիկոլ Փաշինյանը համաձայնվեց այդ առաջարկին, որ փարատի ՀՀ նոր իշխանության հակառուսական լինելու կասկածները կամ մեղադրանքները, սակայն դրանով հանդերձ հայտնվեց ռուսական իշխանության լարած թակարդում: Հիմա էլ ՀՀ իշխանությունը խնդիրներ ունի ամերիկյան կողմի հետ:

Սիրիա մեկնող հայ սակրավորներն, ի դեպ, մասնագիտական պատրաստություն են անցել ամերիկյան մասնագետների մոտ և ամերիկյան ֆինանսավորմամբ: Եվ այժմ ստացվում է, որ մեկնելով Սիրիա՝ մասնակցելու են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիոն ուժերի դեմ իրականացվող միջոցառումներին, ականազերծելու են այն ականները, որոնք տեղադրվել են Ասադի ռեժիմի դեմ՝ այդպիսով ի չիք դարձնելով այդ ռեժիմը տապալելու ամերիկյան կողմի ջանքերը»: