Մամուլի տեսություն 16-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99483-Մամուլի_տեսություն_16_10_2018
Չնայած եկեղեցու անվան ներքո որպես հոգևորական աշխատող ամերիկացի մի հետախույզի ազատ արձակման, ԱՄՆ-ն այս հետախույզի  կապակցությամբ Թուրքիային տնտեսական հարված հասցնելու Թրամփի քայլի պատճառով գործնականում ուշագրավ վնասներ է կրել, որոնցից գլխավորը թրամփյան Ամերիկայի հանդեպ Վաշինգտոնի դաշնակիցների աճող տարամիտումն է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2018 07:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 16-10-2018

Չնայած եկեղեցու անվան ներքո որպես հոգևորական աշխատող ամերիկացի մի հետախույզի ազատ արձակման, ԱՄՆ-ն այս հետախույզի  կապակցությամբ Թուրքիային տնտեսական հարված հասցնելու Թրամփի քայլի պատճառով գործնականում ուշագրավ վնասներ է կրել, որոնցից գլխավորը թրամփյան Ամերիկայի հանդեպ Վաշինգտոնի դաշնակիցների աճող տարամիտումն է:

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ի դաշնակիցների տարամիտման նշանները

 

Չնայած եկեղեցու անվան ներքո որպես հոգևորական աշխատող ամերիկացի մի հետախույզի ազատ արձակման, ԱՄՆ-ն այս հետախույզի  կապակցությամբ Թուրքիային տնտեսական հարված հասցնելու Թրամփի քայլի պատճառով գործնականում ուշագրավ վնասներ է կրել, որոնցից գլխավորը թրամփյան Ամերիկայի հանդեպ Վաշինգտոնի դաշնակիցների աճող տարամիտումն է:

Թեև  որոշ ԶԼՄ-ներ հավակնել են, թե Ջանսոնի վերադարձը հաղթանակ է համարվում Թրամփի համար, բայց պիտի հարցնել, թե դա իրականացվել է ինչ գնով ու արդյոք դրա պատճառած շահի ու օգուտի համեմատությունը համոզիչ արդյունքի կարող է հանգեցնել: Հատկապես որ Ջանսոնի դեմ առաջադրված մեղադրանքը չի կարճվել, այլ հայտարարվեց թե նրա մեղադրանքն ապացուցող բավարար ապացույցներ գոյություն չեն ունեցել, ինչը գրեթե հստակ է դարձնում բարձր մակարդակում իրականացված գործարքի մասին: Մինչև այստեղ Թրամփն ապացուցեց, որ Ջանսոնին վերադարձնելու և արհեստավարժ լրտեսի պաշտպանելու  համար պատրաստ է մինչև որտեղ առաջանալ ու ինչ ներդրում անել, բայց առավել ամուր փաստարկներով Թրամփի թիմակիցների մյուս ռազմավարական սխալների նման սա էլ խայտառակ պարտություն էր և առավել բացահայտ դարձրեց իր դաշնակիցների հետ ԱՄՆ-ի տարածությունը: Մեկ կողմից ԱՄՆ-ի սպառնալիքները Թուրքիային ակնհայտ կերպով մոտեցրին ԵՄ-ին և դրան զուգահեռ Գերմանիան ու Ֆրանսիան, որպես ԵՄ-ի մղիչ ուժ Թրամփի քաղաքականություններին հակառակ քաղաքականություն որդեգրեցին ու հայտարարեցին, որ թույլ չեն տա Թուրքիայի տնտեսական կայունությունը խաթարվի:

Այս դիրքորոշումը միայն միտված չէր պաշտպանելու Անկարային, այլ իրականության մեջ ազդարարություն էր թրամփյան Ամերիկային, որպեսզի վերատեսության ենթարկի իր անխոհեմ քաղաքականությունները և կույր թշնամությունների ու անսկզբունքային բռնատուրքերի շրջանակում չներառի նաև  իր դաշնակիցներին: Սա կարևոր է այն կետից, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի ռազմավարական անդամն ու Վաշինգտոնի մոտիկ դաշնակիցն էր համարվում և անիմաստ պատճառներով հայտնվեց Թրամփի ու նրա թիմակիցների գրոհի տակ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ հեռախոսազրույցներում հստակ ու կտրուկ կերպով իրենց աջակցությունը հայտնեցին Թուրքիայի տնտեսական կայունության պահպանմանը և թրամփյան Ամերիկային ապացուցեցին, որ կրկին հատել է ԵՄ-ի կարմիր գծերը: Բացի այդ տնտեսական առումով էլ ԱՄՆ-ի պատժամիջոցներին դիմակայելու ուղղությամբ ջաների մասին հայտարարեցին, ինչը բացահայտում է Ատլանտյան օվկիանոսի երկու ափերի միջև տարամիտումը ու նույնիսկ Թրամփի արկածախնդրությունների հետ Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարների առճակատումը:

 

Քեյհան

ԱՄՆ-ում քաղաքականությունը համազոր է ստին ու կոռուպցիային

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2016 թվականի նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ անգամներ իր կողմնակիցներին խոստացավ, որ Սպիտակ տուն է գնալու և այն կեղտից մաքրելու է: Նա որ ինքը նեխածության ակունք է համարվում շարունակ ասում էր, որ չորացնելու է Սպիտակ տնում ու Վաշինգտոնում նեխածության արմատները, իսկ այսօր նախագահ ընտրվելուց երկու տարի անց կրկնել է իր իր անցյալի հայտարարությունը ասելով, որ ԱՄՆ-ում քաղաքականությունը հագեցած է ստով ու խաբեությամբ և այդ երկրի մայրաքաղաքը կոռուպցիայի կենտրոն է: Իհարկե այսօր նրա հայտարարությունը տարբերվում է անցյալում կատարած արտահայտություններից քանի որ նա հիմա ինքը նույն այդ նեխած ու ստով հագեցած համակարգի գլխավոր բաժինն է համարվում: «Վաշինգտոն Փոստ»-ը մի առ ժամանակ առաջ գրեց, որ նա Սպիտակ տնում ներկայության 600 օրերի ընթացքում ավելի քան 5000 ստեր է ասել:    

Նախագահ դառնալուց երկու տարի անց նա «Սի Բի Էս Նյուզ» հեռուստակայանին տված հարցազրույցում պատասխանել է հաղորդավարի այն հարցին թե՝ «դուք ԱՄՆ առաջին նախագահն էք, որ ավելի վաղ քաղաքական պաշտոն չի զբաղեցրել ու որևէ ժամանակ չի ծառայել բանակում: Գրեթե երկու տարի է ինչ այս պաշտոնին էք: Այս ընթացքում ի՞նչն է ամենաշատը զարմացրել ձեզ ու ի՞նչ էք սովորել»: Թրամփն ասել է. «ԱՄՆ-ում քաղաքականության աշխարհը ամենանեխած ու խավող համակարգերից մեկն է: Հագեցած է կոռուպցիայով, ստով, խաբկանքով ու խաբեությամբ: Քաղաքականությունը նման է նրան, որ դու պայմանավորվում ես մեկի հետ, բայց իրականության մեջ պայմանավորվել ես սեղանի հետ»:

 

Ալիք

Իրանական բենզին՝ հայկական «փաթեթավորմամբ». Թեհրանից հետաքրքիր առաջարկ են հնչեցրել

 

Երկար տարիների դադարից հետո Իրանն ու Հայաստանը կարող են վերադառնալ նավթավերամշակման գործարանի կառուցման գաղափարի քննարկմանը։ Համենայն դեպս, Թեհրանից նման մտքեր են հնչում։

Հիշեցնենք` հայ–իրանական սահմանին նավթավերամշակման գործարանի կառուցման հարցը քննարկվում էր 2000–ականներից։ Սակայն գործը բանակցությունների ու երկու կողմերի պաշտոնյաների հայտարարություններից այն կողմ չգնաց։

Հիմա, երբ Իրանը նախկինից ավելի խիստ պատժամիջոցային ճնշման տակ հայտնվեց, իրանական կողմը դիտարկում է Հայաստանի հետ համագործակցությունը որպես պատժամիջոցների հետևանքները մեղմացնելու միջոցներից մեկը։

Հիշեցնենք, որ Իրանի խորհրդարանի բյուջետային պլանավորման հանձնաժողովի անդամ Հադի Ղավամին առաջարկել էր Իրանի և Հայաստանի սահմանին` Մեղրու ազատ տնտեսական գոտում, նավթավերամշակման գործարան կառուցել։

Էներգետիկ աշխարհաքաղաքականության և միջազգային անվտանգության մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով` տարիներ առաջ Իրանը, լինելով նավթարդյունահանող պետություն, բենզինը ներկրում էր, հիմնականում, Արաբական Միացյալ Էմիրությունների օգնությամբ։

Վերջին տարիներին իրենք այդ խնդիրը լուծել են. իրենց մոտ բավարար հզորություններ կան բենզինի արտադրության և իրենք 100 տոկոսով իրենց կարիքը բավարարում են։

«Չգիտեմ` հայ–իրանական սահմանին արտադրված բենզինը ուր է մատակարարվելու։ Եթե դիտարկենք իրանական սպառողական շուկան (հայկական շուկան շատ փոքր է – խմբ.), ապա այստեղ հեռանկարներն այդքան էլ լուսավոր չեն», – ասաց Մանվելյանը։

Եթե դիտարկենք ԵԱՏՄ շուկան ապրանքի արտահանման տեսակետից, ապա այստեղ էլ են խնդիրներ առաջանում, քանի որ միության երկու առաջատար երկրները` Ռուսաստանն ու Ղազախստանը նավթի սեփական մեծ պաշարներ ունեն։

Ընդ որում`Իրանի ու ԵԱՏՄ–ի միջև ազատ տնտեսական գոտու մասին պայմանագրում չկա կետ նավթամթերքի մատակարարումների մասին, հետևաբար, Մանվելյանը պարզաբանեց, որ հայ–իրանական սահմանին արտադրված նավթամթերքի ԵԱՏՄ շուկա արտահանման մասին խոսք չկա։ Հայտնի է, որ ազատ տնտեսական գոտու մասին համաձայնագրում 500 տեսակի ապրանք կա, սակայն նավթն ու նավթամթերքն այդ ցանկում չեն։

 

 

Հրապարակ

2019-ի բյուջեի նախագիծը չի ընդունվի. Փաշինյանը «կլվանա» ձեռքերը

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Ամենայն հավանականությամբ, 2019 թվականի բյուջեի նախագիծը չի ընդունվի, և Նիկոլ Փաշինյանի կառավարությունը 2019-ին ձեռքերը կլվանա պատասխանատվությունից:

Սահմանադրության համաձայն՝ եթե բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, այսինքն՝ իշխանությունն ավտոմատ ազատվում է պետբյուջեով աշխատավարձ, թոշակ բարձրացնելու պարտավորությունից ու խոստումից:

Բանն այն է, որ 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից. ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ:

Սակայն եթե այսօր վարչապետը հրաժարական տա, ապա 2 շաբաթից ԱԺ-ն կլուծարվի, և չի հասցնի ընդունել հեղափոխական իշխանությունների բյուջեի նախագիծը, որը, ըստ որոշ գնահատականների, «խղճուկ է՝ ոչ հեղափոխական»»: