Մամուլի տեսություն 22-10-2018
Որոշ ԶԼՄ-ներ տեղեկացրել են անցած ամիսների ընթացքում Իրանի նավթի արտահանման ծավալները խիստ նվազելու և օրական 1,6 միլիոն բարելի մակարդակին հասնելու մասին:
Խոռասան
Պատժամիջոցների շրջանցում «ուրվական նավթատարների» միջոցով
Որոշ ԶԼՄ-ներ տեղեկացրել են անցած ամիսների ընթացքում Իրանի նավթի արտահանման ծավալները խիստ նվազելու և օրական 1,6 միլիոն բարելի մակարդակին հասնելու մասին: Այդուհանդերձ որոշ փաստեր հերքելով այդ տեղեկատվությունն ապացուցում են, որ Իրանի նավթի արտահանումն իր գագաթնակետի համեմատությամբ նվազ անկումով գերազանցում է օրական 2 միլիոն բարելը: Այս կապակցությամբ «Ֆայնանշալ Թայմզ»-ը պատժամիջոցները շրջանցելու Իրանի կարողության մասին վկայող «Ուրվական նավթատարները» խորագրով մի հաղորդման մեջ գրեց. «Հաղորդումները վկայում են, որ Իրանը տարբեր մեթոդներով, այդ թվում նավթատարների հետախուզման սիգնալների համակարգը հանգցնելով և կամ նավերի նավթի բեռնվածքը ճամբի կեսին փոխելով ուշագրավ քանակությամբ նավթ է առաջնորդում դեպի համաշխարհային շուկաներ, որոնք թաքուն են մնում նավթատար նավերին հետախուզող շատ ընկերությունների հայացքից»: Ավելի վաղ մի շարք այլ աղբյուրներ հաստատել էին Իրանի նավթի արտահանման ծավալների ուշագրավ հավելումը: Այս աղբյուրների ընդգծմամբ Իրանի նավթի արտահանման ծավալը գերազանցել է օրական 2,2 միլիոն բարելի սահմանագիծը և Իրանը երկու շաբաթների ընթացքում կարողացել է 2,5 միլիարդ դոլար նավթ վաճառել: Դա ի տես այն բանի, որ որոշ աղբյուրներ, այդ թվում «Բլումբերգ» լրատվական գործակալությունն ու ԱՄՆ-ի Էներգիայի տեղեկության վարչությունն Իրանի նավթի արտահանման ծավալն օրական 1,6 միլիոն բարել են գնահատել: «Ֆայնանշալ Թայմզ»-ը շուրջ մեկ ամիս առաջ՝ սեպտեմբերի 22-ին, մեկ այլ հաղորդման ընթացքում անդրադառնալով այս թեմային գրել էր, որ «Հափինես» կոչվող հսկա մի նավթատար հատելով Հորմուզի նեղուցը հանգցրել է իր հետախուզման համակարգը և պարզ չէ, թե որ ուղղությամբ է գնացել: Այս հաղորդման մեջ էլ ակնարկ էր կատարվել «ուրվական նավթատարներ»-ին և ընդգծվել էր, որ «Հափինես»-ի օրինակով առնվազն 7 հսկա նավթատարներ գոյություն ունեն, որոնք Իրանի նավթը փոխադրում են անհայտ ուղղությամբ: «Թանքեր Թրաքերզ»-ն էլ իր պաշտոնական կայքում հրապարակած նոր մի զեկույցում հրապարակել է Իրանի նավթատարների օդային պատկերներն ու այդ մասին ընդարձակ մի զեկույց, որտեղ ասված է, որ Իրանը տարբեր միջոցներով լրջորեն հետապնդում է իր նավթի արտահանման հարցը: Այս խումբը գրել է, որ իրանական մի քանի նավթատարներ որոնք սեպտեմբեր ամսին բեռնավորվելով հեռացել են Իրանի նավթային տերմինալներից հայտնվել են միջազգային ջրերում և այդ նավերի բեռնվածքի ծավալը հաշվարկելով կարելի է Իրանի նավթի արտահանման ծավալն օրական 1,8 միլիոն բարել գնահատել: Նրանք նաև նկատել են, որ սեպտեմբեր ամսին Իրանից հեռացել են երեք անհայտ հսկա նավթատարներ, որոնց ուղղությունը հստակ չէ և եթե հաշվարկելու լինենք նրանց բեռնվածքը կարելի է ասել, որ անցած ամիս Իրանը 2 միլիոն բարել նավթ է արտահանել:
Ռեսալաթ
Ազդարարություն ԱՄՆ-ին
ԱՄՆ-ն հրաժարվում է Ռուսաստանի հետ միջին հեռահարությամբ միջուկային զենքերի մասին պայմանագրից: Սա ՀԳՀԾ-ն և Եվրոպայի, Լատին Ամերիկայի ու Չինաստանի հետ պայմանագրերը ոտնահարելուց հետո ԱՄՆ-ի հերթական խոստումնադրժությունն է: ԱՄՆ-ն լիարժեքորեն առաջնորդվում է համաշխարհային պայմանագրերի ոտնահարման ուղղությամբ: Նման խոստումնադրժություններից հետո ստեղծվող աշխարհն ինչպիսի՞ յուրահատկություններ է ունենալու: Տնտեսական ու քաղաքական ոլորտում պայքարը գնում է պատժամիջոցների դաշտում, իսկ ռազմական ոլորտում դա ինչպե՞ս է լինելու: Վերջերս Սոչիում գումարված անվտանգության թեմայով նիստում Պուտինը պատասխանել է այդ հարցերից որոշներին: Նա ուրվագծում է միջուկային մի պատերազմի հեռանկարը և ներկայացնում է այդ կապակցությամբ Ռուսաստանի դիրքորոշումը: Պուտինն ասում է. «Ռուսաստանն իր հակառակորդի դեմ ատոմային հարձակման հարցում նախաձեռնող կողմը չի լինելու, բայց ագրեսիայի ենթարկվելու դեպքում հաշվված վայրկյաններում ոչնչացնելու է հակառակորդին: Մենք նրանց ապաշխարելու առիթ չենք տալ, իսկ ինքներս զոհվելով կգնանք դրախտ»: «Մենք նախահարձակ լինելու գաղափար չունենք, մեր կողմնորոշումը լինելու է նախահարձակմանը հակադարձելը»: Ռուսաստանի հետ միջուկային պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարումը վկայում է, որ ամերիկացիներ ցանկանում են միջուկային ենթադրյալ մի պատերազմի մասին ուղերձներ հղել աշխարհին: Այս կողմնորոշումն ապացուցում է Թրամփի խելագարությունը և միջազգային հարաբերությունների, նաև արևելք-արևմուտք հակամարտության կապակցությամբ նրա անգրագիտությունը: Պարզ չէ, որ ամերիկացիները լուրջ են ընկալելու ռուսների ազդարարություն թե՝ ոչ: Բայց այստեղ գոյություն ունի կարևոր մի հարց: Եթե Թրամփի խելագարություններն ու նրա կողմից միջազգային պայմանագրերի ոտնահարումները շարունակվեն չի բացառվում, որ Մոսկվան կարող է վերատեսության ենթարկել միջուկային պատերազմում նախահարձակ չլինելու իր որոշումը: Նույն նիստում Պուտինն ասել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները մեզ ձանձրույթ են պատճառել և դա հնարավոր է, որ Պուտինին կամ նրան փոխարինողին պարտադրել մատը դնել միջուկային զենքի ձգանին:
Ալիք
Երեւանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը
Երեւանում մեկնարկել է «Եվրասիական շաբաթ» միջազգային ֆորումը: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ, հյուրեր, մինչ պլենար նիստի մեկնարկը, շրջեցին տաղավարներով ծանոթացան մասնակից ընկերությունների հնարավորություններին ու ծրագրերին: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ, ցուցահանդեսային մասը միավորում է արտահանող եւ արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին տարբեր ոլորտներից՝ գյուղմթերքի վերամշակում եւ սննդարդյունաբերություն, դեղագործական եւ բժշկական արտադրանք, թեթեւ արդյունաբերություն, շինանյութերի արտադրություն, ոսկեգործություն:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երեւանում անցկացվում է ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։ «Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջեւ արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առեւտրային հարաբերությունների խթանմանը։
Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 եւ երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։
Ժողովուրդ
Փաշինյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հոկտեմբերի 24-ին` Ազգային ժողովի հերթական նիստին, տեղի կունենա վարչապետի ընտրություն: Հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանն այդ պաշտոնից հրաժարական է տվել հոկտեմբերի 16–ին, թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 23–ին: Ըստ օրենքի` ընտրությունը պետք է կայանա հաջորդ օրը: Սակայն այս պահի դրությամբ դեռեւս վերջնական որոշված չէ` վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառաջադրի իր թեկնածությունը, թե ոչ:
Բանն այն է, որ այս ընթացքում սահմանադրագետների մոտ վեճ էր առաջացել օրենքի մեկնաբանման առումով: Նախ նշենք, որ Սահմանադրության 149-րդ հոդվածում ասվում է. «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: Եվ հենց այստեղ է սահմանադրագետների վեճը. ոմանք ասում են, որ պետք է թեկնածու լինի եւ չընտրվի, իսկ ոմանք էլ ասում են, թե ընտրվելու պատճառները կապ չունեն»։