Մամուլի տեսություն 25-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99863-Մամուլի_տեսություն_25_10_2018
«Ֆարին Փալիսի» պարբերաթերթը գրեց. «ԱՄՆ զգացել է Իրանին հակադրվելու կողմնորոշման սահմանափակություններն ու նավթի գնի հավելման ճնշումը և ի վերջո պարտավորվելու է հրաժարվել Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և այդ երկրի նավթի արտահանումը զրոյացնելու ուղղությամբ ջանքերից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2018 09:29 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-10-2018

«Ֆարին Փալիսի» պարբերաթերթը գրեց. «ԱՄՆ զգացել է Իրանին հակադրվելու կողմնորոշման սահմանափակություններն ու նավթի գնի հավելման ճնշումը և ի վերջո պարտավորվելու է հրաժարվել Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և այդ երկրի նավթի արտահանումը զրոյացնելու ուղղությամբ ջանքերից»:

Ջոմհուրի Էսլամի

ԱՄՆ-ն ի վերջո հրաժարվելու է Իրանին հակադրվելու կողմնորոշումից

 

«Ֆարին Փալիսի» պարբերաթերթը գրեց. «ԱՄՆ զգացել է Իրանին հակադրվելու կողմնորոշման սահմանափակություններն ու նավթի գնի հավելման ճնշումը և ի վերջո պարտավորվելու է հրաժարվել Թեհրանի վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունից և այդ երկրի նավթի արտահանումը զրոյացնելու ուղղությամբ ջանքերից»:

Նավթի, գազի, էներգիայի, բնապահպանական քաղաքականությունների և միջազգային քաղաքականության ոլորտում աշխատող լրագրող Նիք Քանինգհամն ամերիկյան այս պարբերաթերթում գրեց. «Առավելագույն ճնշման շուրջ ջանքերի գլխավոր բարդությունը նրա մեջ  է, որ խաչաձևվում է Թրամփի մյուս նպատակին, որը բենզինի գինը ցածր պահելն է: Մայիս և հունիս և ապա սեպտեմբեր ամիսներին նավթի գների հավելումից հետո Թրամփը մի քանի Թուիթերում քննադատեց ՕՊԵԿ-ին»:

Թրամփն անցած սեպտեմբերին ՄԱԿ-ի ԳԱ-ի ամբիոնից հայտարարեց. «ՕՊԵԿ-ն ու նրա անդամ երկրները ըստ սովորականի նեխում են աշխարհը»: Նա այդ հայտարարությունը կատարեց այն պայմաններում, երբ նավթի գինը հասել է վերջին չորս տարիներին ռեկորդային համարվող յուրաքանչյուր բարելի դիմաց 80 դոլարի»:

«Ֆարին Փաիլիսի»-ն նկատելով, որ Թրամփն իր ուսերին պիտի վերցնի մեղքի գլխավոր բաժինն, ասաց. «Իրանի նավթի արտահանման ծավալների կրճատումը ճնշում է գործադրել նավթի շուկայի վրա: ՀԳՀԾ-ից Թրամփի հրաժարումից հետո նավթի գինը 10 տոկոս հավելում է կրել: Քանի որ նավթի գինը ճշտվում է համաշխարհային մասշտաբով, ԱՄՆ-ն դրա գների ցնցման դիմաց անխոցելի չի համարվում: Հետևաբար ԱՄՆ-ում ավտո վարողները վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ պարտավոր են բենզինի համար ավելի շատ գումար վճարել»:

ԱՄՆ-ի գործադրած ճնշումների խստացմանը զուգահեռ ավելի կբարդանա նավթի գների հավելման կանխումը: Միևնույն ժամանակ որոշ տարաձայնություններ կան այն մասին, թե իրանի նավթի արտահանման ծավալների կրճատումը մինչև ինչ աստիճան կարող է շարունակվել:

Ամերիկյան այս պարբերաթերթը գրում է. «Իրանի նավթի արտահանումը չի զրոյացվի: Հնդկաստանն ու Չինաստանը կրճատել են Իրանից նավթի գնման ծավալները, այդուհանդերձ անցած ամիս համապատասխանաբար 430 հազար և 600 հազար բարել նավթ են գնել Իրանից: Հնդկական շատ զտարաններ Իրանից նավթ գնելու պատվերներ են ներկայացրել նույնիսկ նոյեմբեր ամսվա համար, երբ գործադրման են հանձնվելու Իրանի դեմ պատժամիջոցները: Չինաստանն էլ անգամներ հայտարարել է, որ չի հետևելու ԱՄՆ-ի կողմից գործադրված պատժամիջոցներին և հավանաբար կշարունակի Իրանից նավթի գնումը: Նաև եվրոպացիների խոշոր մասը շարունակելու են Իրանից նավթի ներկրումը»:

Դրան զուգահեռ եվրոպացի քաղաքականություն մշակողները մտադիր են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը զտարանների հնարավորություն կտա շարունակել Իրանից նավթի գնումը: Դեռ պարզ չէ, թե այդ մեխանիզմն ինչպես է աշխատելու, բայց կարող է արգելք հանդիսանալ նրան, որ Իրանից եվրոպացիների նավթի գնումը զրոյացվի:

 

Էբթեքար

Կոնգրեսի ընտրությունների սեմին ԱՄՆ-ի հասարակությունը խիստ բևեռականացվել է

 

Բեն Չիքո Կալիֆորնիայում բնակվող 67-ամյա հանրապետական է, ով ընդգծում է, որ դեմոկրատաններից չափազանց զայրացած  է, քանի որ հնարավոր է նրանց հաղթելով նոյեմբերի 6-ի ընտրություններում սահմանափակություններ առաջացնեն Թրամփի համար: Իսկ Փեթի Բլերը Ֆոնիքսում բնակվող դեմոկրատական քվեարկող է, ով ասում է ամեն անգամ Թրամփին հեռուստատեսության էկրանին տեսնելով ներվայնանում է: Նա հավատացած է, որ սա կարող է ամենաբացասական ու մութ իրավիճակը լինել, որի մեջ կարող է հայտնվել անձը: Դա նման է նրան, որ մտնես դույլի մեջ ու չկարողանաս դրանից դուրս գալ:

Այսօր ԱՄՆ-ի ողջ հասարակությունը նման պայմաններում է հայտնվել: 2016 թվականին Թրամփի իշխանության հասնելուց հետո հանրային ելույթների ժամանակ բրտարարքների, բողոքի ցույցերի ու ԶԼՄ-ներում շարունակվող վեճերի ականատես են եղել, ինչը հասարակությունն առաջնորդել է դեպի բրտություն և նույնիսկ ընտանիքի անդամների ու ընկերների միջև գժտության առաջացման պատճառ է դարձել:

Այս վերլուծությունը հիմնված է «Ռոյտերզ» լրատվական գործակալության և «Այփս» հաստատության սոցհարցման արդյունքների վրա, որն ապացուցում է հանրային այս ցասումը կարող է Կոնգրեսի ընտրություններում ուշագրավ կերպով օգնել դեմոկրատականներին: Այս սոցհարցման արդյունքները նաև պարզել են, որ ցասումի չափը շատ ավելի մեծ է դեմոկրատականների մոտ և կարող է նրանց մղել առավել մեծ տոկոսով մասնակցել ընտրություններին:  

 

Ալիք

Չէր սիրում նոր դեմոկրատիան, բայց խոսքի ազատությանը կողմ էր. Սոս Սարգսյանի մեծ օվկիանոսը

 

Սոս Սարգսյանը չէր սիրում «այս նոր ժողովրդավարությունը», բայց ուրախանում էր խոսքի ազատությանը։ Միաժամանակ բողոքում էր, որ ազատությունը, երբեմն, շատ ազատ է լինում, ու այստեղից հանգում էր հայկական հոգեբանության պարադոքսալությանը։ Իսկ պետականության նկատմամբ վերաբերմունքում նա տարակուսանք չուներ. այդ սերն անվիճելի ու անձնվեր էր։

Արտիստներին ծափահարություններով են ճանապարհում։ Սոսին մեկուկես ժամ ձեռքերի վրա էին տանում Օպերայից Պանթեոն, պարզած ձեռքերով. նույնիսկ, երևի անգիտակցաբար, դագաղը ուսերին չէին դրել, թեև այդպես ավելի հեշտ կլիներ։ Պարզապես Սոսը միշտ ամբոխից վեր էր։

Ու մեկուկես ժամ ծափահարությունները չէին դադարում, իսկ դին տեղափոխող մեքենան այդպես էլ պետք չեկավ, այն կորել էր մարդկանց հոսքի մեջ, իսկ վարորդը թողել էր մեքենան ու ոտքով էր գնում։ Սեպտեմբերյան այդ օրը Երևանում երթևեկությունը երկու ժամով կանգ էր առել. Երբ ձեռքերը ծափահարում են, հերթը ղեկին չի հասնում։

 

168 ժամ

Ազդանշան՝ ԱՄՆ-ից. սկզբից ամուր սեղմել, հետո պայմանավորվել

 

«168 ժամ» թերթը գրում է. «ԱՄՆ-ը ցանկանում է է՛լ ավելի ամուր ներքաշվել ԼՂ հակամարտության կառավարման կառուցվածք, եւ Երեւանից հեռացող դեսպանը, փաստորեն, հերթական անգամ դա հասկացրեց՝ հայտարարելով Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման մասին, որ Երեւանը  չի ցանկանում փոխանցել տարածքների մի մասն Ադրբեջանին: Այդ ազդանշանն  ամբողջությամբ ԱՄՆ ներկայիս աշխատակազմի ոգուն համապատասխան է` սկզբից ամուր սեղմել, ապա՝ պայմանավորվել նոր, ավելի ամուր, ուժային դիրքերից»,- «168 ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական վերլուծաբան Գրիգորի  Տրոֆիմչուկը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության  հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջան կատարելիք այցի նպատակներին:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի համար Հայաստանում անորոշ իրավիճակը հանդիսանում է ուղիղ հնարավորություն ողջ տարածաշրջանում սեփական ազդեցությունը խորացնելու եւ, հետեւաբար՝ Ռուսաստանի դիրքերը թուլացնելու համար:

«ԱՄՆ-ը նաեւ նկատի է առնում Մերձավոր Արեւելքի «շունչը», որը որոշակի հանգամանքներում կարող է զգալ նաեւ Հարավային Կովկասը, եթե այս երկրներն այնքան էլ համոզվող չլինեն, ինչպես Վաշինգտոնը կցանկանար»,- ասել է Տրոֆիմչուկը»: