Մամուլի տեսություն 28-10-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i99982-Մամուլի_տեսություն_28_10_2018
«Զառքեշ»-ի հողատարածքները՝ Նիդերլանդների թագուհու նվերն իրանահայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2018 08:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 28-10-2018

«Զառքեշ»-ի հողատարածքները՝ Նիդերլանդների թագուհու նվերն իրանահայությանը:

Համշահրի

«Զառքեշ»-ի հողատարածքները՝ Նիդերլանդների թագուհու նվերն իրանահայությանը

 

Թեհրանի «Զառքեշ» պողոտայի «Հոլանդ» փողոցի տները կես դար անց դեռ պահպանել են կարմիր աղյուսների հանդեպ իրենց հետաքրքրությունը:

Թեև փողոցի հին բնակիչները՝ նրանք ովքեր հիշում են այս տների երիտասարդության տարիները, այստեղից մեկնել են, սակայն այդ կարմրավուն աղյուսները չեն մոռացել «Հոլանդ» փողոցի պատմությունը: Այդ աղյուսները շոշափելով դեռ կարելի է կես դար հետ ճամբորդել: Երբ տասնյակ հայ ընտանիքներ լքեցին Բուին Զահրայում գտնվող իրենց պապենական գյուղն ու երկրաշարժի հետևանքով ավերաված տները , որպեսզի գուցե կյանքը նորաստեղծ «Զառքեշ» քաղաքամասում իր գեղեցիկ երեսը ցույց տակ իրենց:

Իրանահայության մուտքը «Զաքեշ» քաղաքամաս ունի իր յուրահատուկ պատմությունը: Այս քաղաքամասում բնակվող իրանահայերը երկրի տարբեր կողմերից են այդտեղ գաղթել ու այդ այդտեղ կառուցել են իրենց քաղաքամասը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Խորհրդային Հայաստանը հայտարարեց ներգաղթի ծրագրի մասին: Շուրջ 30 հազար իրանահայ արձանագրվում են, սակայն դիմողների քանակը մեծ լինելու պատճառով միայն 20 հազարին է հաջողվում Հայաստան ներգաղթել, իսկ մնացյալը, որ վաճառելով Չարմահալի, Սոլթանաբադի ու Քյամարայի շրջաններում գտնվող իրենց բնակարաններն ու ունեցվածքը բնակություն են հաստատում Թեհրանի «Բեհջաթ Աբադ» քաղաքամասում:

«Բեհջաթ Աբադ»-ում հայերի բնակությունը երկար չի տևում ու նրանցից շատերը փոխադրվում են Թեհրանի արևելքում գտնվող «Մաջիդիե» և «Զառքեշ» քաղաքամասերը:

Թեև «Բեհջաթ Աբադ»-ից գաղթած հայերն ավելի երկար անցյալ ունեն «Զառքեշ» քաղաքամասում, սակայն հետաքրքիր է նաև Բուին Զահրայից այստեղ գաղթած հայերի պատմությունը:

Քաղաքամասի հին բնակիչներից Նորայր Գալստյանն ասում է. «1960-ական թվականներին «Զառքեշ» գաղթած հայերի մեծ մասը Բուին Զահրայի բնակիչներ են եղել, ովքեր 1962 թվականի երկրաշարժի հետևանքով իրենց տները կորցնելով մեկնում են Թեհրան և դառնում են քաղաքամասի ավելի հին բնակիչ հայերի հարևանը։

1968 թվականին կառուցված Սրբոց Թարգմանչաց եկեղեցուց մի քանի քայլ այն կողմ աչքի է ընկնում «Հոլանդ» փողոցը, որի ինքնությունը նույնպես կապված է Բուին Զահրայի երկրաշարժի հետևանքով Թեհրան գաղթած հայերի հետ: Բուին Զահրայի երկրաշարժից հետո Նիդերլանդների թագուհին այցելում է Իրան: Այդ երկրի Կարմիր խաչը օժանդակություններ է տրամադրում երկրաշարժից տուժածներին: Սակայն Նիդերլանդների թագուհու այցն ունենում է ևս մեկ այլ ձեռքբերում: Նա գնում և երկրաշարժից տուժածներին է նվիրում այդ քաղաքամասում գտնվող բերի հողատարածքները, իսկ հայերը լքելով գյուղերում ավերված իրենց պապենական տները գալիս ու բնակություն են հաստատում այդ հողատարածքներում: Նիդերլանդների կառավարության այդ բարեգործության պատճառով էլ փողոցը կոչվում է «Հոլանդ» անունով:

    

Ղոդս

Նեթանյահուի Օման կատարած այցի կուլիսները

 

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հինգշաբթի օրը Օմանի մայրաքաղաք Մասկատ կատարած գաղտնի այցը իր վրա է գրավել տարածաշրջանի հարցերի վերլուծաբանների ուշադրությունը: Շատերը փորձում են գտնել նման ժամանակահատվածում իրականացված այցի իրական պատճառները: Պաշտպանելով այս հարցին պիտի նկատի առնել երկու գործոններ: Առաջինը՝ Օմանի զբաղեցրած դիրքն ու դերակատարությունն է: Օմանը տարածաշրջանում հայտնի է, որպես միջնորդ երկիր, հետևաբար Օման կատարված ցանկացած ուղևորություն և Սոլթան Ղաբուսի հետ հանդիպում կարևոր մի իրադարձության նախաբան է համարվում: Դրան զուգահեռ նաև պիտի նկատի առնել ժամանակահատվածի գործոնը: Այն պայմաններում, երբ տարածաշրջանում քաղաքական զարգացումները խիստ ազդված են սաուդացի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության դեպքով, գաղտնի այս այցը կարող է քաղաքական միջավայրի վրա ազդելու փորձ համարվել: Նկատի առնելով հիշյալ երկու գործոնները Նեթանյահուի Օման կատարած այցի նպատակների մասին կարելի է երկու լուրջ կանխատեսումներ կատարել: Առաջինը Արաբիայի ու Կատարի միջև միջնորդական ջանքն է: Ավելի վաղ ոչ-պաշտոնական լուրերում ընդգծվեց, որ Խաշողջիի սպանության գործի հետաքննությունը դադարեցնելու համար Անկարայի նախապայմաններից մեկը Կատարի շրջափակմանը վերջ տալն է: Բացի այդ Կատարի «Ալ-Ջազիրա» հեռուստակայան արաբական երկրների հասարակական կարծիքի վրա իր մեծ ներազդեցության պատճառով Բեն Սալմանի դիմագծի ստեղծման ուղղությամբ խոշոր դերակատարություն է ունեցել: Բայց թե ինչո՞ւ նման մի քայլի համար պիտի օգտագործվի տարածաշրջանում Բեն Սալմանի դաշնակիցը համարվող Նեթանյահուն, հարցադրում է, որ թուլացնում է այդ կանխատեսման լրջությունը: Այցի կապակցությամբ երկրորդ վերլուծությունը տեղավորվում է արաբներին ու Իսրայելին հաշտեցնելու նպատակով «Դարի գործարք» կոչվող Թրամփի ծրագրի իրագործման շրջանակներում: Համաձայն այս տեսակետի Բեն Սալմանի ռազմավարական դաշնակիցները նպատակ են ունեցել արաբների ու Իսրայելի միջև հարաբերությունների կապակցությամբ արաբական աշխարհում լրատվական ռումբ պայթեցնելով սաուդացի գահաժառանգին փրկել այն ներկա նեղ կացությունից:

 

168 Ժամ

ԱՄՆ-ը փորձում է խաղադրույք կատարել Փաշինյանի վրա. Տարասով

 

«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը նշեց, որ Բոլթոնի հայտարարությունները Հարավային Կովկասում ոչ այլ ինչ էին, քան պոպուլիզմ: Ըստ նրա, ԱՄՆ-ը չունի հստակ ռազմավարություն այս տարածաշրջանում ամրապնդվելու, թեև դիտարկում է այդ հարցը, և Բոլթոնի այցը Հարավային Կովկաս պետք է դիտարկել այդ ցանկության կոնտեքստում: Նրա խոսքով, Հարավային Կովկասում ամրապնդվելու ցանկությունը մի քանի պատճառներ ունի, որոնցից մեկն Իրանն է, մյուսը` Ռուսաստանը:

«Եթե Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել հակաիրանական քաղաքականությունը, ապա այս տարածաշրջանի կարևորությունը Միացյալ Նահանգների համար մեծանում է, ԱՄՆ-ը հստակ հասկանում է, որ Ադրբեջանի հետ կարելի է հույսեր կապել Իրանի դեմ քաղաքականության հարցում, Հայաստանի ու Վրաստանի դեպքում խնդիրն ավելի բարդ է, քանի որ Հայաստանի համար Իրանը կարևոր նշանակություն ունի՝ լինելով շրջափակման մեջ գտնվող երկիր, իսկ Վրաստանը բավականին հեռու է: Չեմ կարծում, թե իրերի ներկայիս դրության պայմաններում ամերիկյան այդ ծրագրերը հաջողության հասնեն, այնուամենայնիվ ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները կոալիցիա է ակնկալում այս տարածաշրջանային երկրներից:

Եթե անդրադառնամ այն մեկնաբանություններին, որոնք Բոլոթոնը հնչեցրեց տարածաշրջանում, ապա ամերիկյան քաղաքականության հստակ ծրագիր,  ճանապարհային քարտեզ այս տարածաշրջանում չերևաց: Այս ամենն ավելի շատ նման էր տրամադրությունները շոշափելուն: Ավելի շատ պոպուլիզմ նկատեցի»,- ասաց վերլուծաբանը:

Այս այցը, Տարասովի խոսքով, ամերիկացիներին հնարավորություն տվեց ուսումնասիրել տրամադրությունները երեք երկրներում և այն, թե ինչ միջոցներով ԱՄՆ-ը կարող է էլ ավելի ամրապնդվել այստեղ իր ավելի գլոբալ քաղաքականության հաջողության համար:

«Հասկանալի է, որ ցանկանում են խաղադրույքներ կատարել Փաշինյանի վրա, բայց Փաշինյանը և բոլոր երկրները հասկանում են, որ այս տարածաշրջանում էլ ավելի լուրջ և ազդեցիկ երկիր կա՝ ի դեմս Ռուսաստանի:

Բոլթոնը Հայաստանից քայլեր է ակնկալում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, բայց Փաշինյանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ինձ հակասական է թվում` նա մեկ նշում է, որ պետք է ԼՂ-ն վերադարձնել բանակցային սեղան, բայց շարունակում է բանակցությունները նախկին ձևաչափով, այսպես կարելի է անվերջ խոսել: