Պաղեստինի ժողովրդի իրավունքները ոտնահարող ցանկացած սադրիչ քայլ դատապարտված է ձախողման
Սիրիայում Պաղեստինի ժողովրդի աջակցման ժողովրդական-արաբական կոմիտեի անդամները այսօր կայացած նիստում ընդգծել են.«Պաղեստինի ժողովրդի իրավունքների ոտնահարմանը հանգեցնող ցանկացած նախագիծ դատապարտված է ձախողման»:
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, նիստը կայացել է նոյեմբերի 29-ին՝ Դամասկոսի Ասադ ազգային գրադարանում, պաղեստինցիների հետ համերաշխության միջազգային օրվա առիթով: Նիստի մասնակիցները Պաղեստինի դեմ ամերիկա-սիոնիստական նոր նախագծերին դիմակայելու կոչ են արել: «Սիրիայի դեմ ցանկացած սադրիչ քայլ, ուղղված է նաև Պաղեստինի դեմ». ընդգծել են նրանք:
Պաղեստինի ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Աթաոլլահ Հաննանը, նշելով, որ որոշ արաբական ռեժիմներ քայլեր են անում սիոնիստական ռեժիմի հետ հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, հավելել է.«Պաղեստինը մնալու է արաբ ժողովուրդների հիմնական հարցը և դիմադրության առանցքը»:
Ղոդսի միջազգային հաստատության տնօրեն Խալաֆ Ալ-Մեֆթահը ևս ընդգծել է.«Պաղեստինի ժողովրդի իրավունքները միայն դիմադրությամբ կարելի է վերականգնել»:
Տարբեր երկրներ ամեն տարի նոյեմբերի 29-ին միջոցառումներ են կազմակերպում Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխության միջազգային օրվա առիթով: