Արաբիայում Խաշողջիի սպանության հեղինակների դատաքննության հանդեպ վստահություն գոյություն չունի
ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգի տնօրենն ասել է. «Չի կարելի ենթադրել, որ սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանության գործում Արաբիայի իշխանությունները դատապարտեն իրենց, հետևաբար Արաբիայում այս գործով դատաքննությունը վստահություն չի ներշնչում:
Լուիզ Շարաբոնոն ուրբաթ օրն ընդգծել է. «Մինչև իրական դատաքննության սկսվելը, պահանջվում է համապարփակ ու թափանցիկ հետաքննություն իրականացնել Ջամալ Խաշողջիի գործի շուրջ և դրանից հետո միայն արդար դատավարության համար հող կնախապատրաստվի»:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգի տնօրենն ասել է. «Արաբիայում սկսված դատաքննությունը վստահություն չի ներշնչում, քանի որ պիտի պարզվի, թե Խաշողջիի դիակը մասնատելու համար ով է սղոց վերցրել»::
«Խաշողջիի գործով դատաքննությանը ներգրավված չպիտի լինեն միայն նրանք ովքեր կատարել են այս սպանությունը: Պատասխանատվուփյուն պետք է կրեն նաև դա պատվիրողներն ու ծրագրավորողները»,-հավելել է Շարաբոնոն:
Ջամալ Խաշողջիի սպանության գործի 11 գլխավոր մեղադրյալների դատը կայացել է Սաուդյան Արաբիայի դատարանում: Առաջին նիստում նրանցից հինգը դատապարտվել են ազատազրկման: