Լիբիայում ռազմական միջամտությունից հետո, երեք թուրք զինվորներ են սպանվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i115551-Լիբիայում_ռազմական_միջամտությունից_հետո_երեք_թուրք_զինվորներ_են_սպանվել
Թուրքիայում լույս տեսնող «Ահվալ» թերթը տեղեկացրել է Լիբիայի բախումներում երեք թուրք զինվորների սպանվելու մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 11, 2020 18:24 Asia/Tehran
  • Լիբիայում ռազմական միջամտությունից հետո, երեք թուրք զինվորներ են սպանվել

Թուրքիայում լույս տեսնող «Ահվալ» թերթը տեղեկացրել է Լիբիայի բախումներում երեք թուրք զինվորների սպանվելու մասին:

Հղում անելով «Ահվալ» թերթին , ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հաղորդել է, որ վերջերս Լիբիայում տեղի ունեցած բախումներում սպանված երեք թուրք զինվորականների դիակները Լիբիայի  Միսրատա քաղաքի օդանավակայանից տեղափոխվելու են Թուրքիա:

Ըստ հաղորդման, Լիբիայում ընթացող բախումների ընթացքում վիրավորվել են 6 թուրք զինվորներ: 

Ըստ թերթի տեղեկատվության, այն ժամանակվանից, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ մտադիր է զորք գործուղել Լիբիա, սա առաջին անգամ է, որ թուրք զինվորներ են սպանվում Լիբիայի բախումներում:  

Շատ երկրներ դատապարտել են Թուրքիայի ռազմական միջամտությունը Լիբիայի ներքին գործերին: