ԱՄԷ-ն նպատակ ունի Սիոնիստական ռեժիմից ՀՕՊ համակարգ գնել
Աբու Դաբիի թագաժառանգը հայտարարել է, որ Աբու Դաբին նպատակ ունի Սիոնիստական ռեժիմից ՀՕՊ համակարգ գնել:
Աբու Դաբիի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Զայեդը հավելել է, որ կապեր են հաստատվել մի շարք օտարերկրյա պաշտպանական ընկերությունների, այդ թվում՝ իսրայելական մի շարք ընկերությունների հետ, հակաօդային պաշտպանության համակարգեր գնելու համար, որոնք կօգտագործվեն ԱՄԷ-ի ցամաքային, օդային և հատուկ նշանակության ջոկատների կողմից:
Որոշ իրազեկ աղբյուրներ հայտնում են նաև, որ ԱՄԷ-ն կապի մեջ է իսրայելական կողմի հետ՝ SPYDERSR կարճ հեռահարության համակարգի և SPYDER-MR միջին հեռահարության համակարգերի գնման հարցով:
Ըստ այդ աղբյուրների, քննարկումներ են ընթանում նաեւ իսրայելական «Ռաֆայել» ռազմական ընկերության հետ` լազերային համակարգերով հագեցած ՀՕՊ գնելու համար:
Սույն թվականի սեպտեմբերի 15-ին ԱՄԷ-ն և Սիոնիստական ռեժիմը հարաբերությունների կարգավորման համաձայնագիր ստորագրեցին, որից հետո, երկու կողմերի միջև համագործակցության բազմաթիվ համաձայնագրեր են ստորագրվել: