ՆԱՏՕ-ն դեմ է Աֆղանստանից օտար ուժերի դուրս գալուն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i129099-ՆԱՏՕ_ն_դեմ_է_Աֆղանստանից_օտար_ուժերի_դուրս_գալուն
ՆԱՏՕ-ն հապճեպ քայլ է բնութագրել ԱՄՆ-ի հրամանատարության տակ գտնվող ուժերի Աֆղանստանից դուրս բերումը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 01, 2020 12:18 Asia/Tehran
  • ՆԱՏՕ-ն դեմ է Աֆղանստանից օտար ուժերի դուրս գալուն

ՆԱՏՕ-ն հապճեպ քայլ է բնութագրել ԱՄՆ-ի հրամանատարության տակ գտնվող ուժերի Աֆղանստանից դուրս բերումը:

Ավա լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Աֆղանստանից օտար ուժերի դուրս գալով, այդ երկիրն ապահով տարածք  է լինելու ահաբեկիչների համար և նրանք կշարունակեն իրենց հարձակումները:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այն պայմաններում է նման հայտարարություն կատարել, երբ անապահովությունը, պատերազմը և Աֆղանստանի անմեղ բնակչության կոտորելն այդ երկրում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի 20-ամյա ներկայության ժառանգությունն է և ԱՄՆ-ը ահաբեկչությունը հովանավորելով և թալիբների ու ահաբեկչական մյուս խմբավորումների հետ գաղտնի գործարքներ կնքելով և  Աշրաֆ Ղանիի կառավարության զինված ընդդիմության համար ասպարեզ ստեղծելով, ավելի անապահով է դարձրել Աֆղանստանը, որպեսզի կարողանա արդարացնել իր ռազմական ներկայությունն այդ երկրում: