Արաբական պետությունների լիգան զգուշացրել է Սիոնիստական ռեժիմին` Պաղեստինում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ
Արաբական երկրների լիգայի գլխավոր քարտուղարը զգուշացրել է բռնազավթող Սիոնիստական ռեժիմին օկուպացված Պաղեստինի տարածքներում բնակավայրերի ընդլայնման կապակցությամբ:
«Ջավան» լրատվական ակումբի հաղորդման համաձայն, Արաբական լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ Ղեյզը հինգշաբթի օրը հանդիպել է ՄԱԿ-ի ներկայացուցիչ Տոր Վենսլանդի հետ և նախազգուշացնելով Պաղեստինում իսրայելական բնակավայրերի աճի մասին, մտահոգություն է հայտնել Հորդանան գետի արևմտյան ափին, Երուսաղեմում և բռնազվթված տարածքներում և Ղոդսում իսրայելական հարձակումների ու հանցագործությունների աճի կապակցությամբ:
Սիոնիստական ռեժիմն ընդլայնել է ավանների կառուցումը, որպեսզի Հորդանան գետի արևմտյան ափից ավելի շատ հողեր միացնի գրավյալ տարածքներին:
Եբրայերեն լեզվով աղբյուրները հայտնել են, որ գրավյալ տարածքներում քաղաքացիական կառավարման պլանավորման և շինարարության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել Հորդանան գետի Արևմտյան ափին 3144 նոր սիոնիստական ավանների կառուցման ծրագրին: