Հրթիռային հարձակում Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i160642-Հրթիռային_հարձակում_Բաղդադի_օդանավակայանի_մոտ_գտնվող_ամերիկյան_ռազմաբազայի_վրա
Իրաքյան աղբյուրները հաղորդում են, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Վիկտորիա բազան ենթարկվել է հրթիռային հարձակման:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 05, 2022 08:51 Asia/Tehran
  • Հրթիռային հարձակում Բաղդադի օդանավակայանի մոտ գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա

Իրաքյան աղբյուրները հաղորդում են, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Վիկտորիա բազան ենթարկվել է հրթիռային հարձակման:

Իրաքյան աղբյուրները հաղորդել են, որ Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող Վիկտորիա ամերիկյան բազայի ուղղությամբ արձակվել է առնվազն չորս հրթիռ:

Հաղորդվում է, որ հրթիռային հարվածից հետո բազայում միացել է տագնապի ազդանշանը:

Ըստ Բաղդադի և Վաշինգտոնի կառավարությունների միջև կնքված համաձայնագրի՝ ամերիկյան օկուպանտ ուժերը պետք է լքեին Իրաքը մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը: Սակայն Սպիտակ տունը հայտարարեց, որ Իրաքում ամերիկյան ուժերի առաքելությունը ռազմականից փոխվել է խորհրդատվականի և այդ երկրում կշարունակեն մնալ որոշակի թվով ամերիկացի զինվորներ: