Սիրիայի զարգացումների ֆոնին Իսրայելը գրավել է այդ երկրի մի հատվածը
Սիրիայի զարգացումների ֆոնին, իսրայելական տանկերը Գոլանի բարձրունքներում հատելով սահմանային պատը, մտել են այդ եկրի տարածք։
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ Իսրայելի բանակի ռադիոն հայտարարել է, որ ռեժիմի տանկերը մտել են օկուպացված Գոլանի տարածք և ռազմական գործողություններ են իրականացնում Կունեյտրա բուֆերային գոտում։
Մինչ Դամասկոսի անկումը, երբ ամբողջ ուշադրությունը կենտրոնացած էր Գազայի հատվածում և Լիբանանում Սիոնիստական ռեժիմի հարձակումների վրա, լուրեր էին շրջանառվում օկուպացված Գոլանի և Սիրիայի հարավային սահմանի մոտ իսրայելական բանակի կասկածելի տեղաշարժերի մասին։
«Ալ-Ջազիրան» հաղորդել է, որ ըստ Կունեյտարի բնակիչների՝ իսրայելական տանկերի ներթափանցումն աննախադեպ է և օկուպանտ ուժերը գյուղերում նոր հողապատնեշներ են կառուցել։
Այսօր առավոտյան զինված խմբավորումները տարբեր կողմերից ներխուժել են Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս և առանց դիմադրության վերահսկողության տակ են վերցրել քաղաքը։