«Հեզբոլլահը» հրթիռակոծել է օկուպացված Պաղեստինի ռազմական ենթակառուցվածքները
Լիբանանյան «Հեզբոլլահի» հրթիռային ստորաբաժանումները օկուպացված տարածքների հյուսիսում թիրախավորել են սիոնիստական ռեժիմի ռազմական ենթակառուցվածքները։
Pars Today-ի փոխանցմամբ, շարժումը հայտարարել է. ««Հեզբոլլահի» մարտիկները Կիրյաթ Շմոնա և Ալ-Մութթալա բնակավայրերում հրթիռային հարձակումներով թիրախավորել են օկուպանտ ռեժիմի ռազմական բազաները»։
Ռեժիմի զինվորների «Մասկավ Աամ» ռազմական բնակավայրի հավաքատեղին նույնպես թիրախավորվել է դիմադրության հրթիռային հարձակումների ժամանակ։
Վերջին ժամերին թիրախավորվել են նաև Շտուլա սիոնիստական բնակավայրը և օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող որոշ այլ տարածքներ։
Իսրայելական ռեժիմի ներքին ճակատը հայտարարել է. «Վերջին ժամերին Վերին Գալիլեայի շրջանի 10 քաղաքներում հնչել են նախազգուշացնող ազդանշաններ»։