Սիոնիստական ռեժիմը հարձակում է իրականացրել Սիրիայում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44722-Սիոնիստական_ռեժիմը_հարձակում_է_իրականացրել_Սիրիայում
Իսրայելյան ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Ռիֆ-Դամասկոսում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 30, 2016 07:26 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը հարձակում է իրականացրել Սիրիայում

Իսրայելյան ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Ռիֆ-Դամասկոսում գտնվող Սիրիայի բանակի դիրքերը:

«Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, իսրայելյան ռազմական ինքնաթիռները չորեքշաբթի վաղ առավոտյան ռմբակոծել են Ռիֆ-Դամասկոս նահանգի «Ալ-Սաբուրա» տարածքում գտնվող Սիրիայի բանակի զինապահեստն ու զինասարքերը:

Սիոնիստական ռեժիմի ռմբարկուները նաև ռմբակոծել են Բեյրութ-Դամասկոս մայրուղին, որի հետևանքով հրդեհվել են մայրուղով երթևեկող մի քանի ավտոմեքենաներ:

Վերջին հինգ տարիների ընթացքում Սիրիայում ծագած ճգնաժամին զուգահեռ Սիոնիստական ռեժիմի բանակը Դամասկոսի կառավարության ընդդիմադիր ահաբեկիչների հովանավորությամբ թիրախ է դարձրել բախման տարածքներում ու հատկապես Գոլանում գտնվող սիրիական ուժերի դիրքերը: