Սիրիայի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը զգուշացրել է Իսրայելի ռեժիմին
Դամասկոսի օդանավակայանը հինգշաբթի երեկոյան ենթարկվել է Սիոնիստական ռեժիմի կործանիչների հարձակմանը:
Հակազդելով Սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսի մոտակայքում գտնվող Էլ-Մեզա ռազմական օդանավակայանի վրա իրականացված հարձակմանը, Սիրիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը այդ ռեժիմին զգուշացրել է իրականացված ագրեսիայի հետևանքների կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալությունը, Սիրիայի Զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հրապարակել է հաղորդագրություն, որում նշել է.«Սիոնիստական ռեժիմի կողմից Դամասկոսի Էլ-Մեզա օդանավակայանի վրա իրականացված հարձակումը որևէ կերպ չի կարող ազդել ահաբեկչության դեմ մղվող պայքարում սիրիացիների վճռակամության վրա: Սիրիան հաստատակամորեն շարունակելու է պայքարը:
Սիոնիստական ռեժիմի կործանիչները, ահաբեկիչներին պաշտպանելու նպատակով , հունվարի 12-ի երեկոյան հարձակվել են Դամասկոսի ռազմական օդանավակայանի վրա,ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել:
Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր, ահաբեկիչներին պաշտպանելով նպատակով Սիոնիստական ռեժիմը բազմիցս հարձակվել է սիրիացի ուժերի դիրքերի վրա:
Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի խոսքերով, Սիոնիստական ռեժիմի բանակը , մասնավորապես` օդուժը, խաղում է ահաբեկիչների ռազմաօդային ուժերի դերը: