Սիոնիստական ռեժիմը պաշտոնապես հաստատեց Սիրիայում ահաբեկչական խմբերի հետ իր համագործակցությունը
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարարն առաջին անգամ հաստատել է Սիրիայի ժողովրդի ու կառավարության դեմ պատերազմում Իսրայելի ու ահաբեկչական խմբերի միջև համագործակցությունը:
Համաձայն Ռուսաստանի «Սպուտնիկ» լրատվական կայքի չորեքշաբթի օրը կատարած հաղորդման` Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախկին նախարար Մուշե Յաըլունը հայտարարել է, որ Իսրայելը բռնագրավված Գոլանի տարածքում շփման մեջ է Սիրիայի զինված խմբերի հետ:
Համաձայն այս հաղորդման` Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարի հայտարարությունը Սիրիայում ահաբեկիչների հետ համագործակցության ուղղությամբ Սիոնիստական ռեժիմի կողմից կատարված առաջին բացահայտ ու պաշտոնական խոստովանությունն է համարվում:
Սիոնիստական ռեժիմն Արաբիայի հետ միասին Սիրիան անհանդարտացնելու ուղղությամբ որևէ նախագիծ իրագործելուց չի հրաժարվում: