Սաուդյան Արաբիայում չեղարկվել է Քաթարի ավիաուղիների գործունեության իրավունքը
Սաուդյան Արաբիան հայտարարել է.«Առաջիկա 48 ժամերի ընթացքում Սաուդյան Արաբիայում փակվելու են Քաթարի ավիաուղիների բոլոր գրասենյակները»: Սաուդյան Արաբաիան փակել է իր սահմանները Քաթարի հետ՝ վերջինիս կողմից այսպես կոչված ահաբեկչությանը հովանավորելու համար:
Հունիսի 5-ին, Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ Էմիրությունները, Բահրեյնը և Եգիպտոսը դադարեցրել են դեպի Քաթար իրենց չվերթները:
Երեքշաբթի օրը Քաթարի էմիրը շրջաբերական է հղել այդ երկրի զինված ուժերին և պատրաստ վիճակի է դուրս բերել վերջիններիս՝ այդ երկրի ուղղված ցանկացած ոտնձգությանը դիմակայելու համար:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Քաթարի վարչապետ Աբդոլլահ Բեն Նասեր Բեն Խալիֆա Ալե Սանին հայտարարել է.«Քաթարի զինված ուժերին հրաման է տրվում, Պարսից Ծոցի ջրերում պատրաստ վիճակի բերվել և ցանկացած արտասահմանյան ոտնձգություն նկատելու դեպքում, դիմակայեն դրան»:
Քաթարի վարչապետը այդ հրամանից բացառված է համարել Իրանի հետ ընդհանուր սահմաններից Քաթար մտնող նավերն ու նավակները: