Իսրայելի ռեժիմը հակազդել է օկուպացված Պաղեստինում դանիացիների ներդրումների դադարեցմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i82545-Իսրայելի_ռեժիմը_հակազդել_է_օկուպացված_Պաղեստինում_դանիացիների_ներդրումների_դադարեցմանը
Սիոնիստական Հաարեց օրաթերթը գրել է.«Օկուպացված տարածքներում Դանիայի ներդրումների ոլորտում խիստ քայլեր ձեռնարկելու այդ երկրի խորհրդարանի որոշումը հարուցել է Սիոնիստական ռեժիմի մտահոգությունը»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 27, 2018 18:09 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմը հակազդել է օկուպացված Պաղեստինում դանիացիների ներդրումների դադարեցմանը

Սիոնիստական Հաարեց օրաթերթը գրել է.«Օկուպացված տարածքներում Դանիայի ներդրումների ոլորտում խիստ քայլեր ձեռնարկելու այդ երկրի խորհրդարանի որոշումը հարուցել է Սիոնիստական ռեժիմի մտահոգությունը»:

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Հաարեց օրաթերթը նշել է.«Սիոնիստական ռեժիմը զայրացած է սիոնիստական քաղաքատիպ ավանների հետ  դանիական ընկերությունների  ցանկացած ուղղակի համաձայնություն  արգելելու մասին  Դանիայի խորհրդարանի որոշումից»:

«Պաղեստին Ալյոմ» լրատվական կայքը գրում է.«Սիոնիստական ռեժիմը Դանիայի խորհրդարանի որոշման նպատակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևի գործադրումն է, որն այդ ռեժիմի կողմից իրականացվող քաղաքատիպ ավանների կառուցումը միջազգային օրենքների խախտում է համարում»:

2016 թվականի դեկտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2334 բանաձևում Իսրայելից պահանջվել է վերջ դնել բռնագրավյալ տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցմանը:

Սիոնիստական թերթը նշել է.«Դանիայի խորհրդարանը այդ որոշումն ընդունել է ժողովրդական բողոքների պատճառով»: Դանիայի հետազոտական կենտրոնը զեկույց է ներկայացրել այդ երկրի ընկերությունների կողմից սիոնիստներով բնակեցված ավանների  հետ կապեր պահպանվելու մասին: