Ասադ.«Սիրիան ահաբեկչության դեմ պայքար մղելով, պաշտպանում է աշխարհի բոլոր երկրներին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i86957-Ասադ._Սիրիան_ահաբեկչության_դեմ_պայքար_մղելով_պաշտպանում_է_աշխարհի_բոլոր_երկրներին
Դամասկոսի արևելյան Ղութայում պատերազմի առաջին գծերում բանակի դիրքեր այցելելով, Սիրիայի նախագահն ասել է.«Դուք պատերազմում եք ահաբեկչության դեմ, ոչ միայն Սիրիան, այլև աշխարհի բոլոր երկրներն այդ երևույթից պաշտպանելու համար»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 19, 2018 10:58 Asia/Tehran
  • Ասադ.«Սիրիան ահաբեկչության դեմ պայքար մղելով, պաշտպանում է աշխարհի բոլոր երկրներին»

Դամասկոսի արևելյան Ղութայում պատերազմի առաջին գծերում բանակի դիրքեր այցելելով, Սիրիայի նախագահն ասել է.«Դուք պատերազմում եք ահաբեկչության դեմ, ոչ միայն Սիրիան, այլև աշխարհի բոլոր երկրներն այդ երևույթից պաշտպանելու համար»:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բաշար Ասադը Սիրիայի բանակայիններին ասել է.«Ահաբեկիչներին սպանելու համար սիրիացի բանակայինների արձակած գնդակը փոխում է աշխարհի հավասարությունները և Սիրիայի բանակայինների առաջընթացը փոխում է աշխարհի քաղաքական քարտեզը»:

Ասադն ահաբեկչության դեմ  Սիրիայի բանակայինների պայքարը պանծալի է համարել և հավաստիացրել է, որ այս ուժերը ինչպես Սիրիայի անկախությամբ պատմական քայլ վերցրեցին, այնպես էլ այսօր շարունակում են պատմություն կերտել:

Սիրիայի բանակը 18 օր պայքարելուց հետո, այսօր իր վերահսկողության տակ է առել արևելյան Ղութայի 80 տոկոսը: Շարունակվում է Սիրիայի բանակայինների ու զինված ուժերի առաջխաղացումն արևելյան Ղութայի տարբեր շրջաններում:

Այդ տարածքում տեղակայված ահաբեկիչները հրետանակոծել են Դամասկոսի բնակելի շրջանները և մեծ թվով քաղաքացիների զոհվելու ու վիրավորվելու պատճառ են դարձել: