Պաղեստինը Հաագայի դատարանին հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i98769-Պաղեստինը_Հաագայի_դատարանին_հայց_է_ներկայացրել_ԱՄՆ_ի_դեմ
Պաղեստինի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության դեմ հայց է ներկայացվելու Միջազգային քրեական դատարան՝ ԱՄՆ-ի դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելու կապակցությամբ:
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Սեպտեմբեր 29, 2018 12:40 Asia/Tehran
  • Պաղեստինը Հաագայի դատարանին հայց է ներկայացրել ԱՄՆ-ի դեմ

Պաղեստինի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կառավարության դեմ հայց է ներկայացվելու Միջազգային քրեական դատարան՝ ԱՄՆ-ի դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելու կապակցությամբ:

Պաղեստինի արտգործնախարար Ռիազ ալ-Մալիքին շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում սաված է.«Պաղեստինի ինքնավար վարչակազմը մայիսին ԱՄՆ-ի պետքարտուղարության տեղեկացրել էր, որ հրաժարվել է ԱՄՆ-ի դեսպանատունը օկուպացված Ղոդս տեղափոխելու որոշումից, որը  հակասում է Ժնևյան կոնվենցիային և  խախտում է Անվտանգության խորհրդի բանաձևերը:

Մալիքին հավելել է, որ ԱՄՆ կառավարության կողմից պաշտոնական արձագանքի բացակայության և միջազգային օրենքների և պայմանագրերի չկատարման պատճառով, հուլիսի 4-ին ԱՄՆ Պետդեպարտամենտին նոտա է հղվել, որով տեղեկացվել է Պաղեստինի ինքնավար վարչակազմի կողմից Միջազգային քրեական դատարանին ներկայացված հայցի մասին: 

Պաղեստինի արտգործնախարարը հայտարարել է, որ այս բողոքը շուտով կփոխանցվի Միջազգային քրեական դատարան: