Ալբարղուսի.«Վերադարձի իրավունք ցույցերը Պաղեստինի ժողովրդի դիմադրության իրական պատկերն են»
Պաղեստինի Ազգային նախաձեռնության կոմիտեի գլխավոր քարտուղարն ասել է.«Պաղեստինցի փախստականների «վերադարձի իրավունքը» ցույցերն արտահայտում են Պաղեստինի ժողովրդի դիմադրության իրական պատկերը»:
Պաղեստինի Ազգային նախաձեռնության կոմիտեի գլխավոր քարտուղար Մուստաֆա Ալբարղուսին այսօր ասել է.«Յուրաքանչյուր ուրբաթ օրն անցկացվող պաղեստինցիների «վերադարձի իրավունքը» ցույցերը խիզախ քայլ են և ունեն պարզ ուղերձ, այն է՝ Պաղեստինի ժողովուրդը կշարունակի պայքարել և դիմակայել բոլոր սադրանքներին»:
Ալբարղուսին քննադատելով Գազայի դեմ Պաղեստինի ինքնավար վարչակազմի քայլերն ասել է.«Գազայի դեմ ուղղված քայլերը խորացնում են այդ տարածքի ճգնաժամը»:
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման՝ ՀԱՄԱՍ-ի ավագ անդամ Էսմայիլ Ռեզվանը ևս ասել է.«Վերադարձի իրավունք քայլարշավը և Գազայի շրջափակման վերացումը նշանակում են ընդգծել Պաղեստինի ժողովրդի միասնանակության և այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը»: