Արաբական Լիգան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում ԱՄՆ-ի հյուպատոսության փակվելը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i99678-Արաբական_Լիգան_դատապարտել_է_Արևելյան_Երուսաղեմում_ԱՄՆ_ի_հյուպատոսության_փակվելը
Արաբական պետությունների լիգան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում հյուպատոսությունը փակելու և այդ քաղաքում գտնվող նոր դեպանության հետ մեկտեղելու ԱՄՆ-ի քայլը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հոկտեմբեր 21, 2018 13:27 Asia/Tehran
  • Արաբական Լիգան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում ԱՄՆ-ի հյուպատոսության փակվելը

Արաբական պետությունների լիգան դատապարտել է Արևելյան Երուսաղեմում հյուպատոսությունը փակելու և այդ քաղաքում գտնվող նոր դեպանության հետ մեկտեղելու ԱՄՆ-ի քայլը:

Al Bawaba լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Պաղեստինի հարցերով ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Սաիդ Աբուալին ասել է.«Վաշինգտոնի անպատասխանատու քայլը միտված է պաղեստինցիների իրավունքները ոտնահարելուն»:

ԱՊԼ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը, հովանավորելով զավթիչներին, արժեզրկում է միջազգային օրենքները, որովհետև ՄԱԿ-ի բանաձևերի համաձայն, Արևելյան Երուսաղեմը համարվում է Պաղեստինի անբաժանելի մասը:

«ԱՄՆ-ի այդ քայլը սիոնիստներին ոչ մի իրավունք չի վերապահում և արաբական երկրներն ու միջազգային հանրությունը կշարունակեն դիմակայել այդ կամայականություններին». հավելել է նա

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ձայների մեծամասնությամբ դատապարտել է ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու քայլը: