Մոսկվան դեմ է Աֆղանստան ռուսական զորք ուղարկելուն
https://parstoday.ir/hy/news/world-i103004-Մոսկվան_դեմ_է_Աֆղանստան_ռուսական_զորք_ուղարկելուն
ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալն արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն ասել է.«Մոսկվան չի պատրաստվում զորք ուղարկել Աֆղանստան»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2019 15:03 Asia/Tehran
  • Մոսկվան դեմ է Աֆղանստան ռուսական զորք ուղարկելուն

ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալն արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն ասել է.«Մոսկվան չի պատրաստվում զորք ուղարկել Աֆղանստան»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Մոսկվան Աֆղանստան զորք ուղարկելու ոչ մի ծրագիր չունի»:

Ռյաբկովը հստակեցրել է.«Ես կարծում եմ, որ դա բացառվում է: Մենք վաղուց համագործակցում ենք Աֆղանստանի կառավարության հետ և այդ համագործակցությունն ամրապնդվում է»:

Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել այդ հայտարարությամբ:

Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր.«Աֆղանստանի հարևան երկրները, այդ թվում՝ Պակիստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը պետք է պատերազմեն Աֆղանստանում»: