Մոսկվան դեմ է Աֆղանստան ռուսական զորք ուղարկելուն
ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալն արձագանքելով ԱՄՆ նախագահի հայտարարությանն ասել է.«Մոսկվան չի պատրաստվում զորք ուղարկել Աֆղանստան»: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է.«Մոսկվան Աֆղանստան զորք ուղարկելու ոչ մի ծրագիր չունի»:
Ռյաբկովը հստակեցրել է.«Ես կարծում եմ, որ դա բացառվում է: Մենք վաղուց համագործակցում ենք Աֆղանստանի կառավարության հետ և այդ համագործակցությունն ամրապնդվում է»:
Արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալը հանդես է եկել այդ հայտարարությամբ:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր.«Աֆղանստանի հարևան երկրները, այդ թվում՝ Պակիստանը, Ռուսաստանը և Հնդկաստանը պետք է պատերազմեն Աֆղանստանում»: