Ռուսաստանը քննադատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջող գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/world-i105721-Ռուսաստանը_քննադատել_է_Աֆղանստանում_ԱՄՆ_ի_անհաջող_գործունեությունը
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն առերևույթ կառուցվել են ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով, սակայն ոչ մի գործունեություն չեն ծավալում այդ ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 24, 2019 14:34 Asia/Tehran
  • Ռուսաստանը քննադատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջող գործունեությունը

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն առերևույթ կառուցվել են ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով, սակայն ոչ մի գործունեություն չեն ծավալում այդ ուղղությամբ:

«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ նախագահի` Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցի՝  Զամիր Կաբուլովը հայտարարել է, որ 2014թ. կնքված պայմանագրի համաձայն, ամերիկյան ռազմաբազներն ստեղծվել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, չնայած ԱՄՆ-ը չի հաջողել ահաբեկիչների դեմ պայքարում:

Կաբուլովը նշել է, որ ամերիկացիներն իրենց բազաներից չեն օգտվել թալիբներին ճնշելու և Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:

ՌԴ նախագահի` Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցչի խոսքերով, նկատի առնելով այն փաստը, որ թալիբների և ԱՄՆ-ի միջև բանակցություններում քննարկվում է Աֆղանստանից օտար ուժերի դուրս գնալու հարցը, հետևաբար այդ երկրում ամերիկյան ռազմաբազաների հարցը ևս պետք է հիմնովին կարգավորվի: