Ռուսաստանը քննադատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի անհաջող գործունեությունը
Ռուս բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմաբազաներն առերևույթ կառուցվել են ահաբեկիչների դեմ պայքարի նպատակով, սակայն ոչ մի գործունեություն չեն ծավալում այդ ուղղությամբ:
«Ռիա Նովոստի» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ՌԴ նախագահի` Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցի՝ Զամիր Կաբուլովը հայտարարել է, որ 2014թ. կնքված պայմանագրի համաձայն, ամերիկյան ռազմաբազներն ստեղծվել են ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով, չնայած ԱՄՆ-ը չի հաջողել ահաբեկիչների դեմ պայքարում:
Կաբուլովը նշել է, որ ամերիկացիներն իրենց բազաներից չեն օգտվել թալիբներին ճնշելու և Աֆղանստանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի համար:
ՌԴ նախագահի` Աֆղանստանի հարցով հատուկ ներկայացուցչի խոսքերով, նկատի առնելով այն փաստը, որ թալիբների և ԱՄՆ-ի միջև բանակցություններում քննարկվում է Աֆղանստանից օտար ուժերի դուրս գնալու հարցը, հետևաբար այդ երկրում ամերիկյան ռազմաբազաների հարցը ևս պետք է հիմնովին կարգավորվի: