Ռուսական կործանիչները Հայաստանում հետապնդել են «թշնամու» թիրախներին
https://parstoday.ir/hy/news/world-i109950-Ռուսական_կործանիչները_Հայաստանում_հետապնդել_են_թշնամու_թիրախներին
Ռուսաստանի կործանիչները Հայաստանում հետապնդել են «թշնամու» թիրախներին :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 30, 2019 12:49 Asia/Tehran
  •  Ռուսական կործանիչները  Հայաստանում հետապնդել  են «թշնամու» թիրախներին

Ռուսաստանի կործանիչները Հայաստանում հետապնդել են «թշնամու» թիրախներին :

Երեքշաբթի օրը հղում անելով ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, Հայերեն ռադիոժամը հաղորդել է,որ այդ քայլը կատարվել է Ռուսաստանի ու Հայատանի միջև տակտիկական վարժանքների շրջանակներում:

Այդ վարժանքների տեղեկատվական գործակալությունն այդ մասին հայտնելով հավելել է.«Միգ-29 տիպի կործանիչներն օդ են բարձրացել Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի Էրեբունի ռուսական ռազմակայանից»:

Ըստ հաղորդման՝ վարժանքների ընթացքում այդ կործանիչների օդաչուները հետապնդել են թշնամու թիրախներին: 

Այդ վարժանքներում ներգրավվել  են ավելի քան 500 զինծառայողներ և մոտ 100  զրահամեքենաներ ու զինտեխնիկա:

Հարկ է նշել,որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և ռուսները ռազմաբազա ունեն այդ երկրում: