Ռուսական կործանիչները Հայաստանում հետապնդել են «թշնամու» թիրախներին
Ռուսաստանի կործանիչները Հայաստանում հետապնդել են «թշնամու» թիրախներին :
Երեքշաբթի օրը հղում անելով ՏԱՍՍ լրատվական գործակալությանը, Հայերեն ռադիոժամը հաղորդել է,որ այդ քայլը կատարվել է Ռուսաստանի ու Հայատանի միջև տակտիկական վարժանքների շրջանակներում:
Այդ վարժանքների տեղեկատվական գործակալությունն այդ մասին հայտնելով հավելել է.«Միգ-29 տիպի կործանիչներն օդ են բարձրացել Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական շրջանի Էրեբունի ռուսական ռազմակայանից»:
Ըստ հաղորդման՝ վարժանքների ընթացքում այդ կործանիչների օդաչուները հետապնդել են թշնամու թիրախներին:
Այդ վարժանքներում ներգրավվել են ավելի քան 500 զինծառայողներ և մոտ 100 զրահամեքենաներ ու զինտեխնիկա:
Հարկ է նշել,որ Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են և ռուսները ռազմաբազա ունեն այդ երկրում: