Washington Post- ի սկանդալային հաղորդումը
https://parstoday.ir/hy/news/world-i111935-washington_post_ի_սկանդալային_հաղորդումը
Washington Post թերթը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ երկու ռուս պաշտոնյաներին ասել էր, որ իրեն չի անհանգստացնում ԱՄՆ-ի ընտրություններին Մոսվկայի միջամտության հարցը, քանի որ Վաշինգտոնը ևս նույնն է անում այլ երկրներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 28, 2019 08:09 Asia/Tehran
  • Washington Post- ի սկանդալային հաղորդումը

Washington Post թերթը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահն ավելի վաղ երկու ռուս պաշտոնյաներին ասել էր, որ իրեն չի անհանգստացնում ԱՄՆ-ի ընտրություններին Մոսվկայի միջամտության հարցը, քանի որ Վաշինգտոնը ևս նույնն է անում այլ երկրներում:

Washington Post-ն ուրբաթ օրը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այդ հայտարարությունը, Սպիտակ Տան պաշտոնատարներին ստիպել է սահմանափակել հասանելիությունն այդ նիստին կապված տեղեկություններին:

Ըստ հաղորդման՝ ընդամենը մի քանի պաշտոնյաներ հասանելիություն են ունեցել 2017 թվականին Դոնալդի Թրամփի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյի Լավրովի ու այդ երկրի ժամանակի դեսպան Սերգեյ Կիսլյակի հանդիպման օրակարգին, որպեսզի կանխեն  ԱՄՆ նախագահի հայտարարությունների հրապարակումը:

ԱՄՆ-ի հետախուզական կառույցները Ռուսաստանին մեղադրում են այդ երկրի 2016 թվականի նախագահական ընտրություններին միջամտելու և Թրամփին աջակցելու մեջ, սակայն Մոսկվան բազմիցս հերքել է այդ մեղադրանքը: