Մոսկվա. ԱՄՆ-ը փորձում է վնաս հասցնել ՄԱԿ-ի կառուցվածքին
Դատապարտելով ՄԱԿ-ին ունեցած ԱՄՆ-ի պարտքի հավելումը, Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնը խանգարում է այդ կառւյցի արտաքին քաղաքականությանը:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՌԴ ԱԳ նախարարությունը կիրակի օրը տարածել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է, որ Վաշինգտոնը փորձում է վնասել ՄԱԿ-ին, չվճարելով այդ կառույցին ունեցած իր պարտքը, միևնույն ժամանակ վարելով Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայան մուտք գործելու համար այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին մուտքի վիզա չտրամադրելու քաղաքականություն:
Հաղորդագրության մեջ ասված է, որ 50 երկիր, այդ թվում նաև ԱՄՆ-ը, ներկայումս պարտք են ՄԱԿ-ին, քանի որ չեն տրամադրել այս կառույցի համար նախատեսված նվիրատվոթյունները: ՌԴ դիվանագիտական կառույցը նշել է. «ԱՄՆ-ը ամենախոշոր երկիրն է, որը չի վճարել ՄԱԿ-ի նվիրատվությունները և այդ երկրի պարտքը ներկայումս կազմում է մեկ միլիարդ դոլար»:
Ներկայուսմ ՄԱԿ-ի համար վերջին տասնամյակի ամենադժվար ժամանակաշրջանն է: Ուրբաթ օրը, այս միջազգային կառույցի նիստի ժամանակ անջատվել է ջեռուցումը, շարժասանդուղքները, և կառույցն իր աշխատանքն ավարտել է 17:00-ից առաջ՝ ծախսերը հնարավորինս կրճատելու նպատակով:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար ԱՆտոնիո Գութերեշը հայտարարել է, որ կառույցը ներկայումս ունի բյուջեի 230 միլիոն դոլարի դեֆիցիտ: