ԵՄ 5 երկրներ առաջարկել են փոխել գազային անվտանգության մասին օրինագիծը
Ապրիլ 10, 2016 04:53 Asia/Tehran
ԵՄ անդամ 5 երկրներ առաջարկել են ԵՄ մյուս երկրներին փոխել գազի մատակարարումների ապահովման մասին օրինագիծը, հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ այդ երկրներն են Ավստրիան, Ֆրանսիան, Բելգիան, Գերմանիան եւ Իտալիան:
Նրանք առաջարկած փոփոխությունները ենթադրում են սահմանափակել նոր կանոնները տարածաշրջանային կոոպերացիայի եւ ճգնաժամային իրավիճակներում համերաշխության ոլորտներում:
Ավելի վաղ Եվրամիությունն առաջարկել էր համերաշխության սկզբունքը գազի մատակարարման հարցերում, որը ենթադրում է, որ եթե ԵՄ երկրներից մեկում գազային լուրճ ճգնաժամ է ծագում, հարեւան երկրները պետք է նրան ապահովեն վառելիքով:
Պիտակ