Պորտլենդում անցկացվող բողոքի ակցիաների 80-րդ գիշերը բռնություններ են տեղի ունեցել
ԱՄՆ Պորտլենդ քաղաքում հակառասիստական բողոքի ակցիաների 80-րդ գիշերը ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա:
Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքը, կիրակի գիշեր ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանությունը հարձակվել է հակառասիստական ցույցերի մասնակիցների վրա:
Ոստիկանությունը մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքը որակել է «ապստամբություն» և բախվել ցուցարարարների հետ:
Մյուս կողմից Անթիֆա ձախամետ խմբի անդամները փորձում էին ձեռքով պատրաստած վահաններով դիմակայել ոստիկանությանը և փակել Պորտլենդի պողոտաներից մեկը:
Ոստիկանությունը արցունցքաբեր գազ և ճայթուկներ կիրառելով հարձակվել է հանրահավաքի մասնակցիների վրա ու ցրել նրանց:
Սույն թվականի մայիսի 25-ից ի վեր սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, ԱՄՆ-ի շատ քաղաքներում հակառասիստական ցույցեր են տեղի ունեցել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio