Պորտլենդում անցկացվող բողոքի ակցիաների 80-րդ գիշերը բռնություններ են տեղի ունեցել
https://parstoday.ir/hy/news/world-i124408-Պորտլենդում_անցկացվող_բողոքի_ակցիաների_80_րդ_գիշերը_բռնություններ_են_տեղի_ունեցել
ԱՄՆ Պորտլենդ քաղաքում հակառասիստական բողոքի ակցիաների 80-րդ գիշերը ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2020 14:19 Asia/Tehran

ԱՄՆ Պորտլենդ քաղաքում հակառասիստական բողոքի ակցիաների 80-րդ գիշերը ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա:

Ինչպես հաղորդում է «Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքը, կիրակի գիշեր ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանությունը հարձակվել է հակառասիստական ցույցերի մասնակիցների վրա:

Ոստիկանությունը մի քանի հարյուր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցած հանրահավաքը որակել է  «ապստամբություն» և բախվել  ցուցարարարների հետ:  

Մյուս կողմից Անթիֆա ձախամետ խմբի անդամները փորձում էին ձեռքով պատրաստած վահաններով դիմակայել ոստիկանությանը և փակել Պորտլենդի պողոտաներից մեկը:

Ոստիկանությունը արցունցքաբեր գազ և ճայթուկներ կիրառելով հարձակվել է  հանրահավաքի մասնակցիների վրա  ու ցրել նրանց: 

Սույն թվականի մայիսի 25-ից ի վեր սպիտակամորթ ոստիկանի կողմից աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, ԱՄՆ-ի շատ քաղաքներում հակառասիստական ցույցեր են տեղի ունեցել: 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում.

https://www.instagram.com/parstodayarmenian/

https://twitter.com/radio_armenian

https://www.reddit.com/user/armradio/

https://urmedium.com/c/armenianradio