Ստոքհոլմի կենտրոնում պայթյուն է որոտացել
Հունվար 27, 2016 05:31 Asia/Tehran
Շվեդիայի մայրաքաղաքում առեւտրի համալիրում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Aftonbladet.se կայքը: Դեպքը տեղի է ունեցել Ստոքհոլմի կենտրոնում:
Ականատեսները պատմել են, որ պայթյունի ձայն են լսել, այնուհետեւ՝ կոտրվող ապակու ձայներ: «Առեւտրի կենտրոնի առջեւ փողոցն ապակու բեկորներով է պատված»,- նշել է ականատեսը:
Ըստ Lenta-ի, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:
Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, բժիշկներ եւ իրավապահներ: Ոստիկանությունը շրջափակել է առեւտրի կենտրոնի տարածքը, ինչպես նաեւ մերձակա փողոցները: Պայթյունի պատճառները չեն նշվում:
Պիտակ